ԲԱՐՈՆ ՄՅՈՒՆԽՀԱՈՒԶԵՆԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

որևէ դրությունից դուրս գալ-ելք գտնել

ծառա լինել-սպասավորել

ճարը գտնել-հնար գտնել

հազիվ ոտերը փոխել-հազիվ քայլել

միտքն ընկնել-մտածել

ձին չափ գցել-ձիով ընթանալ

ձեռաց-անմիջապես

մտքի ետևից ընկած-մտածելով

ուրիշ միջոց գտնել-ուրիշ հնար գտնել

տեղն ու տեղը-միանգամից

թխել-եփել

ասպանդակել-Ասպանդակով ձիուն խթանել:

 

Փրկություն ճահճից

Մի անգամ, ինչպես եղավ, որսի գնացի ու ամբողջ երեք օր առանց հանգստանալու ման եկա: Ճշմարիտ է, խուրջինս որսով լիքը վերադարձա, բայց էնքան էի հոգնել, որ հազիվ էի կենում թամբի վրա: Իմ նժույգ Այաքսն էլ  հազիվ

էր ոտքերը փոխում: Ես թամբի վրա ննջում էի:  Այաքսն էլ, տեսնելով, որ սանձը թողած է, մեծ ճամփից դուրս գալի, ընկնում մի նեղ շավիղ, մի երկու վեստ գնում ու կանգնում: Զարթնում եմ, աչքերս տրորում, չորս կողմս մտիկ անում ու տեսնում՝կանգնած ենք մի ահագին ճահճի եզերքին:

Դե, հիմի արի եը դառ:

Չէ,ինչ ուզում է թող լինի, ետ չեմ դառնալ. անց եմ կենալու: Վճռեցի ու ապանդակեցի իմ Այաքսին: Այաքսը ծառս եղավ, ամբողջ թափով ու՝ մին էլ տեսնեմ ՝մենք ճահճի վերև կախված ենք օդում: Հենց էդ րոպեին էլ միտքս ընկավ, որ Այաքսը շատ է հոգնած: Էդ օրը մենք 25 թե 30 նապաստակի ետևից ենք  ընկել ու բռնել…  Էլ երկար միտք չարի, օդի մեջ ձիուս գլուխը շուռ տվի ու հոպ, դարձյալ կանգնեցինք ճահճի ափին, ճիշտ են տեղը, որտեղից Այաքսը թռել էր:

Ասի ավելի լավ է ձիս չափ գցեմ ու էնպես  թռցնեմ ճահճի վրից:

Նա սովորաբար հեշտությանմբ թռչում էր քսան քայլ լայնությամբ արգելակների վրից, իսկ ճահճի լայնքը, աչքի չափով քսան քայլից ավելի չէր թվում ինձ: Մի քիչ ետ գնացի, Այաքսի վիզը շոյեցի, մին էլ ապանդակեցի, ու նորից մենք ճախրեցինք օդում: Սակայն ճահիճը քսան քայլից լայն դուրս եկավ, ու ափից մի քանի քայլ հետո՝ Երուսս էլ ընկանք ցեխի մեջ: Ես զգում էի թե ոնց են ոտքերս խրվել, Այաքսը հո ամբողջովին քաղվել էր տիղմի մեջ, միայն գլուխն էր, որ մնացել էր դուրս ցցած… Էլ երկար բարակ մտածենու ժամանակը չէր, հարկավոր էր ձեռաց մի ճար մտածել: Ծնկներս ամուր սեղմեցի ձիու կողքերին, ձախ ձեռով սանձը պահեցի, աջ ձեռս տարա բռնեցի՝ իմ մազերից, ձիգ տվի ու ցեխից հանեցի ինձ ու ձիուս միասին:

 

 

Ինչու էր պապը Մյունխհաուզենի անունից պատմում:

Պապը պատմում էր Մյունխհաուզենի անունից պատմում էր, որ թոռնիկներին հետաքրքիր լինի:

 

բնութագրիր  Մյունխհաուզենին

Բարձրահասակ, խելացի, միշտ գտնում է ելքը:

 

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s