Կոմիտասի անվան…

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հիմնադրվել է 1921 թվականին: Սկզբում եղել է երաժշտական ստուդիա, իսկ երկու տարի անց բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատություն: Հիմնադիրը եղել է հայտնի կոպոզիտոր`Ռոմանոս Մելիքյանը: Իննսուն տարի առաջ կոնսերվատորիան ուներ միայն վեց աշխատող, իսկ այսօր այնտեղ  հարյուր անգամ շատ մարդ է աշխատում: Կոմիտասը երազել է կոնսերվատորիա ունենալու մասին: Նա ասել է.

<Ամբողջ մտատանջությունս է ունենալ աշակերտներ, որոնք նվիրվեն ազգային երաժշտության ուսումնասիրությանը, տարածեն ժողովրդի մեջ հայ երաժշտության ոգին:Որքան  ցանկալի է այս նպատակով առանձին վարժարան ունենալ, որի միջոցով կարելի կլիներ մեծ արդյունք ձեռք բերել>:

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը հիմնադրվել է 1997 թվականին: Շենքն ունի՝ հանդիսասրահ, բեմ, ճեմասրահ և  նախասրահ, երեք հարյուր տեղանոց դահլիճ: Երաժշտության տանն իրենց համերգային գործունեությունն են ծավալում Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, <Տաղարան> հնագույն երաժշտության համույթը, <Հովեր> պետական կամերային երգչախումբը, Մենակատարների պետական անսամբլը, Կոմիտասի անվան լարային քառյակը:

Կոմիտասի անվան ազգային քառյակ

Հիմնադրվել է Մոսկվայում 1924 թվականին,  տեղի կոնսերվատորիայի հայ ուսանողների ջանքերով: Քառյակը անընհատ փոխվել ու փոխվել է; Այժմ  քառյակի անդամներն են  Էդվարդ Թադևոսյանը, Սյուզի Երիցյանը, Ալեքսանդր Կոսեմյանը, Հասմիկ Վարդանյանը:

 

Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն

Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը հիմնադրվել է 1930-ական թվականներին: Այստեղ թաղված են  այնպիսի նշանավոր մարդիկ ինչպիսիք են`նկարիչ Մարտիրոս Սարյանը, բանաստեղծներ Համո Սահյանը, Վահան Տերյանը, գրողներ Վիլյամ Սարոյանը, Խնկո Ապերը, կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը: 1936 թվականին՝ մահից մեկ տարի անց, այստեղ է տեղափոխվում Կոմիտասի աճյունը:

Կոմիտասի պողոտա

Անվանվել է ի պատիվ հայ երգահան, երաժշտագետ Կոմիտասի: Պողոտան բացվել է 1938 թվականին։ Ունի 3000 մետր երկարություն։

 

 

 

 

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s