մայրենի

քթից այն կողմ չտեսնել- հեռուն չտեսնել

Քթից բերել-հարամ անել

Քիթը հոտ առնել-նախապես զգալ

Քիթը մտնել-գործերի մեջ խառնվել

Քիթը բարձր-գոռոզ

Քիթը կախ- տխուր

Քիթ սրբելու ժամանակ չունենալ- շատ զբաղված լինել

Քիթը քարին առնել- դժվարության հանդիպել

 

 

աչքերը արյուն կոխել- գազազել
աչքերը բաց կուլ տալ- բոլորի աչքի առաջ յուրացնել
աչքերը բաց պահել- ուշադիր լինել
աչքերը բաց մնալ- զարմանալ

 

բերանին տալ- հանդիմանել
բերանից խոսք քաշել- մի բան իմանալ

բերանում լեզուն չորանալ- պապանձվել
բուկը պահել- չափավոր լինել
գեշ աչքով նայել- չսիրել

 

կոկորդը պատռել- բարձր գոռալ

 

Քիթը բարձր Գռզիկը

Մի տղա կար Գռզիկ անունով: Շատ մեծամիտ էր: Նրան պետք չէին  ընկերներ և օգնություն:

Օրինակ՝մի անգամ նրա գրքերը թափվեցին, մի աղջիկ ուզում էր օգնել, իսկ նա ասաց.

-Դու  ո՞վ ես, որ ուզում ես ինձ օգնել, բարեգործությո՞ւն ես անում, ես թույլիկ չեմ:

Կամ դասերը՝ մայրիկը նրան օգնել էր ուզում իսկ նա.

-Ես անգրագե՞տ եմ, ինքս կանեմ:

Եվ այդպես էր մեծանում, բայց դա ընդհատվեց…

Նա հայրիկի թանկարժեք ժամացույցը բերեց դպրոց՝պարծենալու:

Տեղ չհասցրած՝կորցրեց: Ման եկավ շատ երկար, չգտավ, որոշեց դիմել դասարանցիներին.

-Օգնեք  գտնեմ ժամացույցը, հայրս կջղայնանա:

-Ոչ, դու երբեք օգնություն չես ուզել, չէ՞ որ դու ես ամենագետը, դու մեզնից ուժեղ ես ու խելացի:

Գռզիկը անկյուն քաշվեց, իսկ երեխաները գնացին:

Քիչ հետո վերադարձան.

-Ահա ժամացույցդ:

-Այո, շնորհակալ եմ:

Գռզիկը շատ ուրախ էր:Հասկացավ, որ օգնություն խնդրելը վատ բան չէ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s