Ես ցանկությունների ծառի տակ

Մի ծառ կար։ Այն շատ գեղեցիկ էր՝ ծաղկում էր և շատ բարձրահասակ էր։ Չնայած իր գեղեցկությանը ծառը հասարակ տեսք ուներ։ Բայց այն սովորական չէր, այն կախարդական էր։ Ով կանգներ նրա տակ և իր երազանքն ասեր, այն կկատարվեր։ Ես մի անգամ տեսա այդ ծառը և քանի որ շատ երազանքներ և ցանկություններ ունեի ես ասացի․

-Ես ուզում եմ, որ բոլոր ցանկություններս կատարվեն։

Շրջապատը իսկույն փոխվեց։ Ավելի պայծառ եղավ արևը, փողոցների աղբը վերացավ, իսկ հեռվում ՝ Աշտարակում իմ մանկապարտեզը, որ առաջ ես էի այնտեղ գնում վերականգնվեց և գեղեցկացավ։ Պարզ էր՝բոլոր-բոլոր ցանկություններս չէին կատարվել, քանի որ շատ-շատ էին։ Բայց մի ժամում կամ կես ժամում ամեն-ամեն ինչ կիրականանար։ Շուտով ինձ մոտեցավ իմ ընկերուհին, որ գնացել էր ուրիշ երկիր։ Դա էլ էր իմ երազանքը՝տեսսնել նրան։ Ես նրան շատ էի կարոտել և բացականչեցի։

-Բարև՜  ես քեզ շատ էի կարոտել։

-Ես էլ քեզ։

Մենք որոշեցինք գնալ մեր շենք։ Բոլոր հարևանները բարիացել էին, քանի որ աշխարհը խաղաղվել էր։ Նույնիսկ մեր վերևի հարևանի շունն էր ուրախ։ Ես և ընկերուհիս մտանք շենք և նկատեցինք, որ մեր տան դուռը կամաց-կամաց փոխվում ու գեղեցկանում է։ Ես տխրեցի որովհետև ես ուրիշ շա՜տ երազանքներ ունեի և դրանք կիրականանան շատ արագ և ես չեմ տեսնի ինչպես են իրականանում, ամեն ինչ արագ անցնի։ Ես մոտեցա ծառին և ասացի։

-Ուզում եմ, որ ցանկություններս ավելի դանդաղ կատարվեն։

Քիչ հետո ավելացրեցի։

-Եվ թող բոլորի ցանկությունները կատարվեն։

Եվ այդպես էլ եղավ։ Իմ ցանկությունները դանդաղ իրականացան և ես տեսա թե ինչպես են իրականանոում դրանք։ Ես ապրեցի հանգիստ, շա՜տ հանգիստ, չէ՞ որ ես գիտեմ, որ ինչ էլ լինի իմ ցանկությունները կկատարվեն և ես չպետք է տանջվեմ, որ ցանկություններս կատարվեն։ Ու ոչ ոք էլ չի տանջվի․․․

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s