2017 թվականն ու ես

Երբ գալու էր 2017 թվականը, ես արդեն հասկացել էի, որ Նոր տարվա իմաստը զարդերը, նվերները և համեղ ուտելիքները չեն, սակայն շատ երեխաների համար հենց դրանք են իմաստը, նրանք միայն թե նվերը ստանան, ուտեն, զարդերով հիանան ու գնան նստեն իրենց համար։ Բայց դա իմաստը չէ։ Նոր տարվա իմաստն այն է, որ դու հավատում ես հրաշքների և բարի սրտով ես նշում։ Իմաստն այն է, որ հարազատներիդ հետ ես նշում, բոլորն այդ ժամանակ հանգիստ են և բարի։ Անգամ ամենաշատ բարկացող մարդը բարի է դառնում Նոր տարուն։ Ահա թե ինչն է Նոր տարվա իմաստը։ Անցած տարի ես նամակում Ձմեռ պապին գրել էի, որ իր ճաշակով նվեր բերի ինձ։ Նա ինձ բերեց մի աներևակայելի գեղեցիկ բաժակ և լապտեր, բայց լապտերը սովորական չէր, ոչ էլ ոսկյա։ Այն տարբեր տեղերից էր վառվում, լիցքավորվում էր իր լարով և արևի լույսով, նաև կարող էր քո հեռախոսը կամ մի ուրիշ սարքը առանց էլեկտրականության լիցքավորել։ Շատերին կթվա, որ տարօրինակ նվերներ են։ Բայց զարմանալին սա է։ Նկարագրությունից պարզ է, որ լապտերս արշավների համար է։ Իսկ ես շատ եմ սիրում գնալ արշավների իմ ընտանիքի հետ։ Այսինքն՝Ձմեռ պապը գիտեր, որ արշավ շատ եմ սիրում։ Նա չէր մտածում, որ աղջիկ եմ, կարող է վարդագույն զարդ նվիրել: Նա գիտի, թե դու ինչպիսին ես և ինչ ես սիրում։ Բայց հիմա ավելի մանրամասն․․․

Ես այդ օրը շատ ուրախ էի, հաշվում էի ժամերը։ Ահա մոտենում էր գիշերվա տասերկուսը, անչափ ուրախ էի։ Շուտով կսկսվեին հրավառությունները, աստղերը շողում էին, երկինքն էլ սև-սև էր։ Ահա ժամանակը եկավ։ Ես պատուհանից տեսնում էի Ձմեռ պապի սահնակը։ Այն շատ արագ էր գնում։ Եվ երբ տեսա, որ չկա, մտածեցի, որ արդեն մեզ մոտ է։ Այո, իմ նվերը արդեն տեղում էր։ Շատ գեղեցիկ ձնեմարդուկով տուփի մեջ։ Ես տեսա բաժակը և այն շատ հավանեցի, բայց լապտերով այդքան շատ էլ չհիացա։ Ես միայն տեսել էի, թե ինչպես է նա երկու կողմից լուսավորում և ուրիշ ոչինչ չէի տեսել․

-Դու մի՞թե չես հասկանում, Ձմեռ պապը գիտի, որ դու արշավներ ես սիրում և լապտեր է նվիրել, իսկ բաժակը․․․

Ես ևս մի անգամ տեսա լապտերը, բայց իր ուրիշ կարողություններով և սկսեցի հիանալ այդ նվերով։

 

Հավատացեք Ձմեռ պապին

և հրաշքներին․․․

 

 

Երբ գալու էր 2017 թվականը ես արդեն հասկացել էի, որ Նոր տարվա իմաստը դա զարդերը, նվերները և համեղ ուտելիքները չեն, սակայն շատ երեխաների համար հենց դրանք են իմաստը, նրանք միայն թե նվերը ստանան, ուտեն, զարդերով հիանան ու գնան նստեն իրենց համար։ Բայց դա իմաստը չէ։ Նոր տարվա իմաստն այն է, որ դու հավատում ես հրաշքների և բարի սրտով ես նշում։ Իմաստն այն է, որ հարազատներիդ հետ ես նշում, բոլորն այդ ժամանակ հանգիստ են և բարի։ Անգամ ամենաշատ բարկացող մարդը բարի է դառնում Նոր տարուն։ Ահա և ինչն է Նոր տարվա իմաստը։ Ես նամակում Ձմեռ պապին գրել էր, որ իր ճաշակով նվեր բերի ինձ։ Նա ինձ բերեց մի աներևակայական գեղեցիկ բաժակ և լապտեր, բայց լապտերը սովորական չէր, ոչ էլ ոսկյա։ Այն տարբեր տեղերից էր վառվում, լիցքավորվում էր իր լարով և արևի լույսով, նաև կարող էր քո հեռախոսը կաամ մի ուրիշ սարքը առանց էլեկտրականության լիցքավորել։ Շատերին կթվա, որ տարօրինակ վերներ են։ Բայց զարմանալին ս է։ Նկարագրությունից պարզ է, որ լապտերս արշավների համար է։ Իսկ ես շատ եմ սիրում գնալ արշավների իմ ընտանիքի հետ։ Այսինքն՝Ձմեռ պապը գիտեր, որ արշավ շատ եմ սիրում։ Նա չէր մտածում <Եթե աղջիկ է, կարող եմ վարդագույն զարդ նվիրել> նա գիտի թե դու ինչպիսին ես և ինչ ես սիրում։ Բայց հիմա ավելի մանրամասն․․․

 

Ես այդ օրը շատ ուրախ էի, հաշվում էի ժամերը։ Ահա մոտենում էր գիշերվա տասերկուսը, անչափ ուրախ էի։ Մարդիկ հռավարությունները կամաց-կամաց դուրս էին հանում, աստղերը շողում էին, երկինքն էլ սև-սև։ Ահա ժամանակը եկավ։ Ես պատուհանից տեսնում էի Ձմեռ պապի սահնակը։ Այն շատ արագ էր գնում։ Եվ երբ տեսա, որ չկա մտածեցի, որ արդեն մեր մոտ է։ Այո, իմ նվերը դրած էր։ Շատ գեղեցիկ ձնեմարդուկով տուփի մեջ։ Ես տեսա բաժակը և այն շատ հավանեցի, բայց լապտերին այդպան շատ էլ չհիացա։ Ես միայն տեսել էի թե ինչպես է նա երկու կողմից լուսավորում և ուրիշ ոչինչ չէի տեսել․

-Դու միթե՞ չես հասկանում, Ձմեռ պապը գիտի, որ դու արշավներ ես սիրում և լապտեր է նվիրել, իսկ բաժակը․․․

Ես ևս մի անգամ տեսա լապտերը, բայց իր ուրիշ կարողություններով և սկսեցի հիանալ այդ նվերով։

 

Հավատացեք Ձմեռ պապին

և հրաշքներին․․․

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s