Մայրենի առաջադրանքներ

Կազմիր բառեր, ուշադրություն դարձրու կազմածդ բառերը մեծատառ են գրվում, թե փոքրատառ:

ա )Ասիա+ական, Անգլի+ական, Բուլղարիա+ական

ասիական, անգլիակական, բուլղարական

բ )Եվրոպա+ացի, Ֆրանսի+ացի, Բրազիլիա+ացի

եվրոպացի, ֆրանսիացի, բրազիլացի

գ) Իսպանիա+երեն, Իտալիա+երեն, Անգլիա+երեն

իսպաներեն, իտալերեն, անգլերեն

2.Աշխարհի քարտեզին նայելով՝ լրացրու շարքերը պետությունների այնպիսի անուններով, որոնք վերջանում են իա-ով:

Եվրոպա-Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Շվեդիա, Շվեցարիա, Չեխիա, Հունգարիա, Պորտուգալիա, Դանիա, Բելգիա, Ֆինլանդիա

Ասիա-Մոնղոլիա, Ճապոնիա, Ինդոնեզիա, Մալազիա

Աֆրիկա-Զամբիա, Նիգերիա, Լիբիա, Լիբերիա, Քենիա, Գամբիա, Եթովպիա, Տանզանիա, Նամիբիա, Մավրիտանիա

Ամերիկա-Բրազիլիա, Բոլիվիա, Կոլումբիա

3.Լրացրու շարքերը համապատասխան երկհնչյուն ունեցող անձնանուններով:

Տղամարդու անուն՝ Անանիա, Զաքարիա, Ամասիա, Եվիա, Մալաքիա, Երեմիա

Կնոջ անուն՝ Օֆելյա, Ասյա, Վիկտորյա, Մելանյա, Կատյա, Արաքսյա

***

4.Կազմի՛ր բառեր` տրված արմատները դնելով բառի սկզբում և վերջում:

երգ,  եղբայր, երանգ, օր, օգուտ, օծել, օգնել, որդի, որակ, ուղի:

Օրինակ՝ երգ- երգչուհի, համերգ

Խաչեղբայր, Եղբայրասպան

Նրբերանգ, երանգային

Օրավուր, այսօր

Հանրօգուտ, օգտաշատ

Ոսկեզօծել, օծյալ

Եղբորորդի, որդիական

լավորակ, որակազուրկ

ծառուղի, ուղենիշ

 

5.Բառակապակցությունների իմաստներն արտահայտիր բաղադրյալ բառերով:

Ամենից երկար-ամենաերկար, մեր ժամանակների-ժամանակակից, բարձր որակ ունեցող-բարձրորակ, խիտ սաղարթներ ունեցող-սաղարթախիտ,  նուրբ ճաշակով-նրբաճաշակ, ասֆալտով պատված-ասֆալտապատ, սարսափ ազդող-սարսափազդու, եղբոր նման-Եղբայրաբար:

Օրինակ՝ ամենից երկար-ամենաերկար

6.Անհրաժեշտության դեպքում գրի՛ր մեծատառով: 

Իմ պապը՝ Վահանը, սասունցի էր և մեծ պատիվ էր ունեցել հայրենի գյուղում: Նա շատ էր սիրում պատմություններ, առանձնապես սիրում էր պատմել Սասունցի Դավթի և Մեծ Մհերի մասին:

7.Պատմի՛ր քո ընկերներից մեկի մասին, առանց նրան անվանելու:

Նա ունի մեծ ընտանիք, ունի մեծ աչքեր, գանգրահեր է և շատ ընկերասեր։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s