Տրնդեզ

Տրնդեզի տոնը նշվում է փետրվարի 14-ին, երբ կաթոլիկները տոնում են սուրբ Վալենտինի օրը, այլ ոչ թե 13-ին, ինչպես շատերը կարծում են: Խնդիրն այն է, որ համաձայն եկեղեցական օրացույցի, օրը փոխվում է երեկոյան պատարագից հետո: Տրնդեզի պաշտոնական անունը՝ Տեառնընդառաջ, կապված է Հիսուս Քրիստոսի կյանքից մի դեպքի հետ: Ըստ հրեական օրենքի, Մարիամն ու Հովսեփը նորածին Քրիստոսին կյանքի քառասուներորդ օրը տարան տաճար: Այստեղ էլ նրանց ընդառաջ եկավ երկար ժամանակ Աստծո որդու գալստյանը սպասող Սիմեոն ծերունին և տեսնելով մանուկ Հիսուսին, միանգամից հասկացավ, որ հենց նա է Տերը:

Կան շատ ավանդույթներ որոնք կապված են կրակի  հետ: Հնում կարծում էին, որ կրակը ջերմացնում է, դաշտերը բերրի դարձնում ու նպաստում ամուսնական կապերին:

Ծեսն այսպես էր անցնում․ մարդիկ հավաքվում էր ամբողջ ժողովուրդը՝ կոչ անելով «այրել ձմեռը»: Ծիսակատարության մասնակիցները երգեր էին ձոնում իրենց խնդրանքների մասին: Տարիքավորները, օրինակ, երգում էին «հավերս ձու ածեն, կովս կաթ տա» և այլն: Երիտասարդ տղաներն ու աղջիկներն իրենց երգերի մեջ սերն էին գովում: Անզավակ կանայք ցատկում էին կրակի վրայով՝ հավատալով, որ դա կօգնի հղիանալ: Ապաքինման հույսով կրակի մոտ էին բերում հիվանդներին:

Տների բակերում էլ էին կրակ վառում, որի շուրջը պտտվում էր նորապսակ զույգն ամուսնական տարազով: Սա համարվում էր երկրորդ հարսանիքի պես մի բան: Հարսն այդ ընթացքում ձեռքն էր առած լինում նորածին տղա, որպեսզի իր զավակն էլ տղա լինի: Եթե նա դեռ հայրական տանն էր ապրում, սկեսուրն ուղարկում էր նրան ՝ ընկույզ, մրգեր, չամիչ, շաքար ու տարբեր զարդեր:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s