Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.

Աբաս թագավորին փոխարինեց իր որդին ՝ Աշոտ 3-ը։ Նա իր բարի գործերի, աղքատների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Աշոտը բանակը դարձրեց մշտական և վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։ Երկրում տարվեց մեծ ծավալի շինարարական աշխատանք։ 961թ. Աշոտ 3-ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը։ Այնտեղ էլ նա օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ թագադրվեց Անանիա Մոկացու ձեռքով։ Նոր մայրաքաղաքն աշխարհագրական նպաստավոր տարածքում էր։ Ախուրյան գետը երեք կողմից շրջափակում էր քաղաքը, դարձնում այն անառիկ, իսկ առևտրական ճանապարհների վրա գտնվելու հանգամանքը նպաստեց քաղաքի արագ բարձրացմանը։ Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից ՝ Սանահինի և Հաղպատի վանքերը։ Թագավորը վանքերին շնորհեց ընդարձակ կալվածքներ։ Աշոտ Ողորմածը 963-964թթ. կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, որի ներսում արդեն քաղաքը ընդարձակվելու հնարավորություն չուներ։

Երկրում շինարարական աշխատանքն ավելի մեծ չափեր ընդունեց Սմբատ 2-րդ Տիեզերակալ թագավորի օրոք։ Սմբատը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը։ Սմբատ 2-ը ոչ միայն կարողացավ կասեցնել Դվինի ամիրայի հարձակումը, այլև 987թ. վերջ տալ այդ ամիրայության գոյությանը։

  • Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք /բանավոր, էջ 94-97,

Բագրատունյաց Հայաստանը իր քաղաքական և տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ 1-ի օրոք։ Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ։ Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխանությունը։ Գագիկը կրում էր «շահնշահ» տիտղոսը։ Դա նշանակում էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ նա ուներ գերադասելի դիրք։ Առանց շահնշահի ՝ արքայից արքայի ՝ մյուս թագավորները իրավունք չունեին ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնելու ուրիշ երկրների հետ։ Կաթողիկոսի ընտրությունը կատարվում էր թագավորի կարգադրությամբ։ 1001թ. Տաշիր-Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթը ապստամբեց Գագիկ 1-ի դեմ և հրաժարվեց նրա գերիշխանությունը ճանաչելուց։ Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և Դավթին զրկեց իր հողերից։ Շուտով Դավիթը զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր տիրույթները։ Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը։ Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։ 1001թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի ՝ Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի ՝ Կատրամիդեն էր ՝ Սյունյաց Վասակ թագավորի դուստրը։ Շուտով ավարտվեց նաևԱնիի Զվարթնոցատիպ եկեղեցու շինարարությունը։ Այս տաճարների հեղինահի հռչակվեց ճարտարապետ Տրդատը։ Գագիկի ժամանակ իրենց շինարարական գործունեությամբ աչքի ընկան Պահլավունիները։ Վահրամ Պահլավունու ջանքերով կառուցվեցին Բջնիի նշանավոր ամրոցը և եկեղեցին։ Արագածի լանջին Պահլավունիների հիմնադրած Ամբերդը դարձավ Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը։ Ախուրյան ձախ ափին նրանք կառուցեցին Մարմաշենի նշանավոր եկեղեցին։

1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը

  • Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը

19-րդ դարի սկզբին արևելյան Հայաստանը գտնվում էր պարսկական տիրապետության տակ, իս արևմտյանը՝ Օսմանյան կայսրության։ Արևելյան մասն իր մեջ նեռարում էր մեծ մասամբ Երևանը, Գանձակը, Նախիջևանը և Ղարաբաղը։ Սարդարը Երևանի խանն էր, նաև ամբողջ Արևելյան Հայաստանի ամենաազդեցիկ կառավառիչներից էր։

Երևանի խանությունը 15 գավառների էր բաժանված։ Դրանց կառավարչին ՝ միրբոլուքին, նշանակում էր Սարդարը։ Երևան քաղաքն առանձին վարչական միավոր էր, քաղաքապետը կոչվում էր քալանթար։ Երևանը հիմնականում կառավարվում էր ազնվական տոհմերի ներկայացուցիչների կողմից, մեծ մասամբ՝ Մելիք-Աղամալյանները։

Ղարաբաղի խանության կենտրոնը Շուշին էր, որը հայաբնակ էր։ Հայ մելիքական տներն որոշակի ինքնավար իրրավունքներ ունեին։

19-րդ դարի սկզբերի Ռուսաստանի կայսրությունը որոշեց իր անդրկովկասյան տարածքները գրավելու ծրագիրը սկսել։ Դրա մեջ նաև մտնում էր նաև արևելյան Հայաստանը։ Ռուսական իշխանությունները այս նպատակին հասնելու համար օգտագործում էին քրիստոնյա ժողովուրդների ազատագրական ձգտումները։ 1801 թվականին արևելավրացական թագավորությունը ամբողջությամբ հանձնվեց Ռուսաստանին։

Հարցը խաղաղ լուծելու համար Լոռի, Փամբակ, Շամշադի, Իջևան գավառները։ Այսպես սկսվեց արևելյան Հայաստանի և Ռուսաստանի միացման գործընթացը։

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը , ավարտը, արդյունքները

Շուտով Ռուսաստանը հասկացավ, որ անդրկովկասի մնացած մասերը խաղաղ ճանապարհով հնարարավոր չէ գրավել, այնպես որ Ռուսաստանը սկսեց պատերազմը Պարսկաստանի դեմ 1804 թվականին։ Նույն թվականի մայիսին ռուսական զորքը գրավեց Գանձակի խանությունը և պաշարեց արևելյան Հայաստանում գտնվող պարսկական ամենաուժեղ հենակետը՝ Երևանի բերդը։ Սակայն, խոշոր դիմադրության տակ գտնվելով, նրանք վերադարձան Վրաստան։ 1805 թվականին գրավվեց Շիրակը և միացվեց Ռուսաստանին։ Ղարաբաղի խանն ստիպված էր ռուսական հրամատարության հետ հաշտություն կնքել և հանձնել իր խանությունը Ռուսական կայսրությանը։ 1808 թվականին Ռուսաստանն ևս մեկ անգամ ներխուժեց Երևան, այց պարսիկները կարողացան այն պահպանել։

1812 թվականի հունիսին Նապոլեոնը Ռուսաստան ներխուժեց և պարսիկները սրանից օգտվեցին՝ ակտիվացրին իրենց գործունեությունը անդրկովկասում։ Ֆրանսիայի ջախջախումից հետո միայն Ռուսաստանն էր շարունակում կռվել պարսիկ ուժերի հետ։

Աբաս-Միրզան՝ գահաժառանգը, շատ պարտություններ կրեց, հատկապես՝ Մեղրիում։

Գյուլիստանի պայմանագիրը

Այս բոլոր իրադարձություններից հետո պարսկական կողմն ստիպված էր 1813 թվականի հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում հաշտություն կնքել։ Այսպես, Պարսկաստանն ի օգուտ Ռուսաստանի հրաժարվեց Արևելյան Անդրկովկասից, Գանձակից, Արցախից, Շիրակկից, Զանգեզուրից, Լոռուց, Շամշադինից։ Այսպես, Ռուսաստանին զգալի տարածքներ անցան Արևելյան Հայաստանից։ Երևանի և Նախիջևանի խանությունները դեռ մնում էին Պարսկաստանի տիրապետության տակ։

Իրանը չհաշտվեց Այսրկովկասում ունեցած կորուստների հետ և պատրաստվում էր նոր պատերազմի։ 1826թ. հուլիսին Աբաս-Միրզայի 60-հազարանոց բանակը, խաատելով Գյուլիստանի պայմանագիրը ներխուժեց Արցախ։ Պարսկական զորքերը հուլիսի 26-ին պաշարեցին Շուշիի բերդը։ Ռուսական կայազորը շրջակա գյուղերից հավաքված հայերի օգնությամբ դիմեց ինքնապաշտպանության։ Շուշիի պաշտպանությունը տևեց 17 օր և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետագա ընթացքի համար։ Երևանի զորքերը Շիրակ ներխուժեցին։ Փոքր Ղարաքիլիսայի գյուղացիները ռուս սահմանապահ զինվորների հետ բարիկադներ կառուցեցին և դիմեցին ինքնապաշտպանության։ 1826թ. սեպտեմբերի 3-ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ Վ.Մադաթովի 2-հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10-հազարանոց զորամասը։ Մարտի դաշտում թողնելով մեծ ավար ՝ հակառակորդը դիմեց փախուստի։ Սեպտեմբերի 13-ին Գանձակի մոտ տեղի ունեցած ավելի մեծ ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին Աբաս — Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից։ Ռուսական զորքերի հաջողությունները ոգեշնչեցին հայ բնակչությանը։ 1827թ. գարնանը Թիֆլիսում ձևավորվեց հայ կամավորական 1-ին ջոկատը 100 հոգանոց մարդկանցից կազմված։ Արցախում և այլ վայրերում կազմակերպվեցին կամավորական գումարտակներ ՝ ազգային դրոշներով և հրամանատարերով։ 1827թ. գարնանից ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռազմական գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի սահմաններում։ Հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու խոսքերով ՝ մոտենում էր Արարատյան աշխարհի և հայ ժողովրդի ազատագրության ժամը։ Պարսկական մեծաքանակ բանակը հերթական պարտությունը կրեց 1827թ. օգոստոսի 17-ին Օշականի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Ռուսական կողմը կորուստներ ունեցավ։ 1827թ. սեպտեմբերին ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատը, հետո պաշարեցին Երևանը։ Պասկևիչը Երևանի խանին առաջարկեց առանց կռվի հանձնել բերդը, բայց մերժվեց։ 1827թ. հոկտեմբերի 1-ին առավոտյան ռուսական զորքերը և հայ կամավորները բերդ մտան։ Երևանի գրավումը վճռեց պատերազմի ելքը։ 1827թ. հոկտեմբերին ռուսական զորամասերը մտան Թավրիզ։ Տեղի հայերը աղ ու հացով դիմավորեցին նրանց։ 1827թ. վերջերին և 1828թ. սկզբներին ռուսական զորքերը գրավեցին Խոյը, Ուրմիան, Սալմաստը և շարժվեցին Իրանի մայրաքաղաք Թեհրան։


Թուրքմենչայի պայմանագիրը /բանավոր, էջ 31-34, նաև այլ աղբյուրներ/․

1828թ. փետրվարի 10-ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր։ Այդ պայմանագրով Արևելյան Հայաստանի մի քանի տարածքներ ՝ Երևանը և Նախիջևանը անցավ Ռուսաստանին։ Պարսկաստանի տիրապետության տակ մնացաղ հայերին իրավունք տրվեց մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքով բնակություն հաստատելու Ռուսաստանին անցած շրջաններում։ Ռուս-պարսկական սահմանի մի հատվածը անցնում էր Արաքս գետով։ Պարսկահայք նահանգը ՝ իր հայտնի Խոյ և Սալմաստ գավառներով վերադարձվեց պարսիկներին։

Գրաբար ընթերցարան

Ա/ Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք
Լավ է կույր աչքով, քան կույր մտքով:

This image has an empty alt attribute; its file name is image-4.png
Արթնացած գարունը

Ձմեռն անցավ, անրձրեվներն անցան և գնացին, հեռացան։ Ծաղիկները երևացին մեր երկրում, ժամանակն է էտելու, տատրակի ձայնը լսվեց մեր երկրում։ Թզենին արձակեց իր բողբոջը, մեր ծաղկած որթերը տվեցին իրենց բույրերը։ Վեր կաց, մերձավոր իմ, գեղեցիկ իմ, աղունի իմ։ Ցույց տուր ինձ քո երեսը և ասա ինձ քո խոսքը. Քո խոսքը քաղցր է, իսկ քո տեսքը՝ գեղեցիկ։

«Ձմեռն անցավ, անրձրեվներն անցան և գնացին, հեռացան։»

«Թզենին արձակեց իր բողբոջը, մեր ծաղկած որթերը տվեցին իրենց բույրերը։ Վեր կաց, մերձավոր իմ, գեղեցիկ իմ, աղունի իմ։»

Այս բանաստեղծության մեջ ես տեսա թախծի, ուրախության և երախտապարտության այսպես ասած «խառնուրդը»։

Աշխարհագրություն։ Իտալիա

Դասի հղում։

Տեսասահիկ։

Այլ հղումներ՝ 1․ 2․ 3․

  1. Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
  2. Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները:

Իտալիայի տարածքը կազմված է մայցամաքային, թերակղզային ու կղզային մասերից, որի մեջ մտնում են Ալպերի հարավային լանջերը, Պադանի դաշտավայրը, ամբողջ Ապենինյան թերակղզին, Սիցիլան, Սարդինիան և ափամերձ մի շարք մանր կղզիներ։ Իտալիայի հյուսիսային մասն համեմատած մյուս մասի հետ ավելի շահեկան դիրքում է։ Այն ունի հնարավորություն տնտեսական կապեր հաստատելու ցամաքային և ծովային ճանապարհներով։ Ընդհանուր առմամբ Իտալիան աղքատ է օգտակար հանածոներով, սակայն համեմատաբար քիմիական հումքով և բազմատեսակ շինանյութերով հարուստ է։ Սիցիլայի կղզում կան ծծմբի պաշարներ, իսկ Ապենինյան թերակղզում՝ մարմարի։ Ավելին՝ Իտալիան մարմարի հայրենիքն է համարվում։ Իտալիան սնդիկի պաշարներով աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը։

Կլիմայում ջերմությունը հողագործության կազմակերպման համար բավարար է, սակայն խոնավությունը այնքան էլ ոչ։ Տեղումների մեծ մասը լինում է ձմռանը։ Հետևաբար՝ ամռան շոգ ժամանակահատվածում ոռոգման անհրաժեշտություն է զգացվում։

  1. Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:

Ժամանակակից աշխարհում Իտալիան իր տուրիզմով և ռեսուրսներով մեծ դեր ունի։ Նրա աշխարհագրական դիրքը լավ ռազմավարական կենտրոն է ԵՄ-ի համար:

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները

Աշխարհագրություն։ Ֆրանսիա

Դասի հղում։

  1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 

Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի արևմուտքում , հարևան երկրները Եվրոպամիության անդամներ են, ծովային սահմաններն ավելի երկար են, քան ցամաքայինները։ Արևմտյան Եվրոպայի բոլոր տեսակի լանդշաֆտները հանդիպում են Ֆրանսիայում: Կենտրոնական, արևելյան և հարավային մասերն առանձնանում են լեռնոտ կամ լեռնային ռելիեֆով:

  1. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները

Ֆրանսիան իր զարգացման հարցում կողմնորոշված է դեպի արդյունաբերական արտադրության ինտենսիվ գիտականությանը։ Ֆրանսիայի արդյունաբերության առաջատար ճյուղերն են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինությունը և քիմիական արդյունաբերությունը։ Էներգետիկան զարգացած է ներկրվող նավթի և բնական գազի , սեփական ուրանի և լեռնային գետերի ջրաէներգետիկ պաշարների հաշվին։ Սև մետաղաձուլությունը զարգացել է Ֆրանսիայի հյուսիս արևելքում (Լոթարինգիայի երկաթի հանքաքար)։ Գունավոր մետաղաձուլությունում արտադրանքի ծավալով առաջին տեղն է գրավում ալյումինի արտադրությունը։ Ալյումինը և ուրիշ մետաղները օգտագործվում են մեքենաշինության մեջ , որը Ֆրանսիայի արդյունաբերության առաջատար ճյուղն է։

  1. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Ֆրանսիան ՆԱՏՕ-ի և Եվրոմիության անդամ երկիր է։ Ֆրանսիան աշխարհի ամենահզոր երկրների 20-ի մեջ, իսկ Ֆրանսիայի տնտեսությունը մտնում է 10-ի մեջ։ Տնտեսության մեջ զարգացած է ծանր արդյունաբերությունից մինչև թեթև արդյունաբերությունը։ Ֆրանսիան ունի ռազմական հզոր ներուժ։ Միջուկային զենք ունեցող երկիր է։

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Որոնք են Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։

Փարիզն աշխարհի ամենաայցելված քաղաքներից է, այստեղ տարեկան գալիս է մոտ 16մլն մարդ։ Այստեղ գտնվում են այնպիսի հայտնի բաներ, ինպիսիք են Էյֆելյան աշտարակը, Նոտղը Դամ դը Պաղին, Լուվրը։

Мировые религии. Христианство

Христианство — Википедия

Христианство – монотеистическая, самая распространённая авраамическая и мировая религия, где основными направлениями являются католицизм, протестантизм и православие. Религия основана на Смирении, жизни и учениях Иисуса Христа, которые описаны в Новом Завете. Христиане не сомневаются в историчности Иисуса Христа и верят, что Иисус Сын Божий и Спаситель человечества. Священным писанием христианства является Библия.

Символ христианства – крест, в богословии рассматривается как символ, который указывает на искупительную жертву Иисуса Христа.

Христианство - это религия или образ жизни?

Основателем христианства является Иисус Христос. Первой страной, которая приняла христианство как государственную религию является Армения, где христианство было распространено Григорием Просветлителем и Трдатом 3-им. Это произошло в 301-м году.

Главным праздником христиан является Пасха, которая отмечается в первое воскресенье после весеннего полнолуния (например в 2021-м году православные будут праздновать её 2 мая, а католики 4 апреля). Также важно Рождество, которое отмечается 25 декабря.

В отличии от ислама, в христианстве нет запретов на определённые продукты. Главных заповедей в христианстве 10.

Как и говорилось, христианство – самая распространённая религия на данный момент. В 2015-м году христиан насчитывалось около 2,419 миллиарда, что составляет 32% всего населения (по исследованиям  центра Pew Research Center). Христиане составляют большинство населения (более 50 процентов) в 158 из 232 стран и территорий мира. Наикрупнейшими христианскими странами являются Америка (246 790 000 христиан), Бразилия (175 770 000) и Мексика (107 780 000).

Христианство по странам — Википедия
Численность последователей основных религий — Википедия

Երկրաչափություն։ Դաս 14

Դաս 14.

Հարցերի քննարկում:

Թեմա՝ Պատկերացում տարածական մարմինների մասին.

Ուղղանկյունանիստ

Զուգահեռանիստ

Խորանարդ

Կարդա տեսությունը դասագրքից, էջ՝ 24:

Առաջադրանքներ:

1.Գծիր տարածական մարմիններ՝ ուղղանկյունանիստ զուգահեռանիստ, խորանարդ: Նշիր յուրաքանչյուրի գագաթները, կողերը, նիստերը: 

Գագաթներ՝ABEGFDCH, Նիստեր՝ FEGH, ADBC, FDCH, EABG, կողեր՝FEGH, ADBC, FDCH, EABG(2)

Նիստեր՝ BHED, AGFC, AGBI, FCTD, Գագաթներ՝AGFCBHED, կողեր՝ BHED, AGFC, AGBI, FCTD(2)

2.Քանի՞ նիստ, քանի՞ կող և քանի՞ գագաթ ունեն զուգահեռագիծը, ուղղանկյունանիստը, խորանարդը: 

6 նիստ, 12 կող, 8 գագաթ և 4 անկյունագիծ:

3.Խորանարդի նիստերից մեկի պարագիծը 32 սմ է: Գտեք այդ խորանարդի բոլոր կողերի երկարությունների գումարը:

32:4=8

12×8=96

Պատ՝ 96սմ

4.ABCDA1B1C1D1 զուգահեռանիստի մեջ գտեք՝

ա) B1C1–ը և DC–ն, եթե BC = 5 սմ, A1B1 = 4 սմ

B1C1=5 DC=4

բ) զուգահեռանիստի BC, CD, CC1 կողերը, եթե AB = a, AA1 = b, AD = c:

5. 48 սմ երկարությամբ մետաղաձողը բաժանել են հավասար մասերի և այդ մասերն ընդունելով որպես կողեր՝ պատրաստել են խորանարդ: Գտեք այդ խորանարդի կողի երկարությունը:

48:12=4

Պատ՝4սմ

Գործնական քերականություն

Ըստ կազմության՝ բայերը լինում են պարզ և ածանցավոր։

Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական:

Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ`  մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:

Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:  Պատճառական բայերը կազմվում են`

1Ա  խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:

2Ե  խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:

3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:

Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:

Կան բայեր, որոնցում կա ցն տառակապակցությունը` հարցնել, լցնել,վերցնել, սակայն դրանք պատճառական բայեր չեն, քանի որ առանց ցն -ի ձևեր չունեն:

Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:

Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:

Կազմությամբ կրավորական  կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել: Բացի ածանցավոր բայերից կան նաև հարադրական  բայեր: Դրանք բարդ բառեր են, դրանց բաղադրիչները գրվում են առանձին, բայց իմաստով համարժեք են մեկ բայի՝ բարև տալ-բարևել:

Առաջադրանքներ

1․ Ի՞նչ ընդհանրությամբ են խմբավորվել տրված բայերը:

Ա. Կիրառել, խմել, հնարել, բացատրել, գրավել, հասնել, լցնել, թռչել, սառչել:

Բ. Գնալ, գգալ, խոյանալ, ընթանալ, վախենալ, կամենալ, տզզալ, շրխկալ:

Պատ՝ ամեն շարքում կա 4 սոսկածանցավոր բայ։

Շարք առաջին՝ հասնել, լցնել, թռչել, սառչել:

Շարք երկրորդ՝ խոյանալ, ընթանալ, վախենալ, կամենալ։

2.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`

տես — տեսնել, բարձր — բարձրանալ:

Ա. Ընկեր-ընկերանալ, թանձր-թանձրանալ, խոր-խորանալ – սոսկածանցավոր

Բ. Վախ-վախենալ, կամ-կամենալ, մոտ-մոտենալ – սոսկածանցավոր

Գ. Հաս-հասնել, անց-անցնել, հագ-հագնել – սոսկածանցավոր

Դ-. Թիռ-թռչել, սառ-սառչել, կիպ-կպչել – սոսկածանցավոր

3.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:

Մեծացնել-ացն, հեռացնել-ացն, գգացնել-ացն, վախեցնել-եցն, հիշեցնել-եցն, թռցնել-ցն, տեսցնել-ցն