Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

  • Ո՞րն է հեղինակի ասելիքը, ի՞նչ  կավելացնես:

Կարծում եմ, հեղինակն ուզում էր ցույց տալ, որ կարևոր է ապրել այսօր, և որ պետք չէ անհանգստանալ վաղվա մասին։ Ինչպես ցույց տվեց հեքիաթը, հենց դա էլ օգնեց հերոսներին։ Նաև կարելի է ասել, որ այստեղ շատ է խրախուսվում լավատեսությունը։

Չեմ ասի, որ ամբողջությամբ համաձայն եմ՝ պետք է ամեն քայլ և որոշում շատ զգուշորեն անել, որպեսզի հետո չզղջաս արածիդ համար, նաև շատ կարևոր է հաշվի առնել, թե ինչի կբերեն քո գործողությունները, չմոռանալ ապագայի մասին։ Բայց մյուս կողմից՝ հոգեկան վիճակի համար մեկ-մեկ շատ կարևոր է լինում հանգստանալ և կենտրոնցված լինել միայն ներկայի վրա։ Դա շատ լավ է, բայց պետք չէ մոռանալ, որ միշտ չէ, որ ամեն ինչ կատարվում է այնպես, ինչպես այս պատմվածքում, և ոչ ամեն ինչ ինքն իրան կլինի։

  • Պատմի՛ր՝ ինչ է հուսահատությունը

Դա մի վիճակ է, երբ չունես ոչ մի հույս և ոչ մի ուժ, ամեն ինչ անիմաստ է թվում, թվում է, որ ելք չկա և ամեն ինչ կորած է։ Այսպիսի վիճակը նորմալ է, բայց եթե դուրս չգալ, ամեն ինչ միայն բացասական կողմ է գնալու, հանձնվել պետք չէ, քանի որ հաղթողն այն է, ով մի քայլ ավելի է արել։ Եւ պետք չէ ամաչել նրանից, որ այսպիսի տրամադրություններից դուրս գալու համար ուրիշի օգնությունն է անհրաժեշտ։

Հույսով ապրելը շատ կարևոր է։ Կա մի բարակ տարբերություն հույսի և սպասումների միջև։ Հույսը տալիս է ուժ և կարողություն հավատալ, որ քո գործողությունները իմաստ ունեն։ Հույսի շնորհիվ մարդը կարող է լավ տրամադրվել, իսկ ինչպես գիտենք, տրամադրվածությունից շատ բան է կախված։ Իսկ սպասումները կարող են խորտակել մեր կյանքը և ավելի հուսահատել։ Չի կարելի ինչ-որ բանի մեջ համոզված լինել, չի կարելի լինել քննադատող և սեփական սպասումների պատճառով չտեսնել իրական աշխարհը։ Սա եմ համարում հույսի և սպասումների միջև տարբերությունը։

Խորխե Բուկայ «Ցանկանում եմ»

Խորխե Բուկայ «Ցանկանում եմ»

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

  • Դո՛ւրս գրիր 2-3 «ցանկություն», հիմնավորի՛ր ընտրությունդ:

Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։ –

Հաճախ մարդուն անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես է ուրիշ մարդ տեսնում իր իրավիճակը։ Նրան պետք է տեսնել և հասկանալ ուրիշի տեսակետը, իսկ որոշումը կայացնել ինքնուրույն։

Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։ –

Ինչքան էլ մոտիկ իրար չլինեք և ինչքան էլ չսիրես մարդուն, անձնական տարածքն ունենալը շատ կարևոր է։ Մարդում ինչքան էլ շփում, այնքան էլ միայնություն է պետք։ Եւ իսկապես քեզ հարգող մարդը դա պետք է հասկանա։

Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։՛

Հասկանալի է, որ մարդուն պաշտպանելուց հաճախ ուզում ես, որ նա դառը ճշմարտությունը չիմանա, արդարությունն ու ճիշտը չպետք է տուժեն։

  • Լրացրու՛ շարքը. հիմնավորի՛ր ասելիքդ

Ցանկանում եմ, որ լռես ՝ առանց արհամարելու ։

Ցանկնում եմ, որ խոսես՝ առանց անիմաստ խոսքի։

Ցանկանում եմ, որ գնահատես՝ առանց երկրպագելու։

Ցանկանում եմ, որ կիսվես ՝ առանց պարծենալու։

Կոնֆուցիոս «Զրույցներ և ասույթներ»

Կոնֆուցիոս «Զրույցներ և ասույթներ»

Կոնֆուցիոսն ասում է.

Երտասարդները պետք է տանը հարգեն ծնողներին, իսկ դրսում՝ տարեցներին, իրենց գործին մոտենան լրջորեն և ազնվորեն, անսահմանորեն սիրեն ժողովրդին և շփվեն մարդասեր մարդկանց հետ: Եթե այս ամենն իրագործելուց հետո դեռ կկարողանան այլ բանով զբաղվել, այդ ժամանակ կարող են նաև գրքեր կարդալ:

Վեհ բաների մասին կարելի է խոսել նրանց հետ, ովքեր միջինից բարձր են, ովքեր ցածր են միջինից, չի կարելի խոսել վեհ բաներից :

Եթե մարդն իրեն արժանապատիվ չի պահում, նա չի կարող հեղինակություն ունենալ: Եվ եթե նույնիսկ նա սովորում է, նրա գիտելիքները պիտանի չեն: Ձգտիր լինել նվիրված և անկեղծ, մի ունեցիր այնպիսի ընկերներ, ովքեր զիջում են քեզ իրենց բարոյական արժեքներով, եթե սխալվել ես, մի վախեցիր ուղղել:

Եթե Մարդը չափավոր է ուտելիքի հարցում, չի ձգտում բնակարանային հարմարավետության, զուսպ է խոսքում, ուշիմ է իր գործում, կատարելագործվելու  համար շփվում է այնպիսի մարդկանց հետ, ովքեր կրողն են ազնիվ սկզբունքների, նրա մասին կարելի է ասել, որ նա սիրում է սովորել:

Մի անհանգստացիր, որ մարդիկ քեզ չեն ճանաչում, անհանգստացիր, որ դու մարդկանց չես ճանաչում:

Տասնհինգ տարեկանում ես մտածում էի միայն  ուսման մասին, երեսուն տարեկանում ես ձեռք բերեցի ինքնուրույնություն, քառասուն տարեկանում ես ազատվեցի կասկածներից, հիսուն տարեկանում ես ընկալեցի երկնայինի կամքը, վաթսուն տարեկանում ես սովորեցի տարբերել ճշմարիտը ոչ ճշմարտից, յոթանասուն տարեկանում ես սկսեցի հետևել սրտիս ցանկություններին և չխախտեցի ծիսակարգը:

Ես ամբողջ օրը զրուցեցի Խուէի  հետ, և նա հիմարի պես ոչնչով ինձ չհակաճառեց: Երբ նա գնաց, ես մտածում էի նրա մասին և եկա այն եզրակացության, որ նա ամենևին էլ հիմար չէ:

Յու, ես քեզ կսովորեցնեմ ճիշտ հարաբերվել գիտելիքի հետ: Եթե ինչ-որ բան գիտես, համարիր, որ գիտես, եթե ինչ-որ բան չգիտես, համարիր, որ չգիտես: Սա է գիտելիքի հետ հարաբերման ճիշտ կերպը:

Հնում զգույշ էին խոսում, որովհետև վախենում էին, որ չեն կարողանա կատարել ասածը:

Իսկական Մարդը օգնում է մարդկանց գեղեցիկ գործեր անել և չի մղում նրան վատ գործել անելուն: Վատ մարդը անում է ճիշտ հակառակը:

Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ, բայց չեն քայլում նրանց ետևից, իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներին, բայց նրանց հետ հաշտ չեն ապրում:

Հնում սովորում էին, որպեսզի կատարյալ լինեն, հիմա սովորում են, որպեսզի հայտնի դառնան:

Բարձրագոչ խոսքերը վնասում են բարոյականությանը: Եթե ցանկություն չունես փոքր գործերով զբաղվելու, դա կվնասի մեծ գաղափարներին:

Մարդը ինքը կարող է  ճանապարհը Մեծ դարձնել, բայց ճանապարհը չի կարող մարդուն Մեծ դարձնել:

Իսկական Մարդու մասին չի կարելի մանրուքներով դատել, նրան կարելի է վստահել մեծ գործեր, իսկ մարդուկին չի կարելի վստահել մեծ գործեր, բայց նրա մասին կարելի է դատողություններ անել հիմնվելով մանրուքների վրա:

Դաստիարակության գործում չի կարելի տարբերություն դնել մարդկանց մեջ:

Դժվար է ամբողջ օրը միայն ուտել և ոչ մի բանի մասին չմտածել: Չէ՞ որ կան մոլի խաղերով և շախմատով զբաղվող մարդիկ: Եվ արդյո՞ք այդպիսի մարդկանց իմաստուն կհամարես:

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

      ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.

  • Հնում սովորում էին, որպեսզի կատարյալ լինեն, հիմա սովորում են, որպեսզի հայտնի դառնան:

Այն պահից, երբ սա ասվել է, շատ ժամանակ է անցել և չի կարելի ասել, որ ինչ-որ բան փոխվել է։ Գուցե մի՞շտ այդպես էլ եղել է։ Համենայն դեպս, կարելի է նաև մտածել, որ այն ժամանակ, երբ մարդիկ քիչ տեղեկություններ ունեին ածխարհի մասին, նրանք ձգտում էին ավելի շատ բան իմանային։ Հաջորդ սերունդները արդեն ինչ-որ գիտելիքներ ունենալով, սկսեցին ուրի բաների ձգտել։

  • Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ, բայց չեն քայլում նրանց ետևից, իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներին, բայց նրանց հետ հաշտ չեն ապրում:
  • Ես ամբողջ օրը զրուցեցի Խուէի  հետ, և նա հիմարի պես ոչնչով ինձ չհակաճառեց: Երբ նա գնաց, ես մտածում էի նրա մասին և եկա այն եզրակացության, որ նա ամենևին էլ հիմար չէ:

բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք:

Ակսել Բակունց «Գավառական նամականի»

Ակսել Բակունց «Գավառական նամականի»

Գորիս (Զանգեզուր), 18 դեկտ.

Մեր քաղաքը գրպանի քարտեզի վրա ամենևին մի փնտրեք, փոքր է, չեն նիշել, թեկուզ որպես միջակետ: Եթե հիշատակում են խոշոր ավանները, մեր քաղաքն էլ նրանց կարգում են դասում և նշանակում: Խորհրդային Միության մեջ հազարներով են մեր քաղաքի չափ բնակավայրեր, որոնք չունեն գործարանի և ոչ մի ծխնելույզ, ոչ մի անգամ սուլիչի ձայն չեն լսել, խոտով պատած և աղբոտ փողոցներով երբեք օթո չի անցել. քաղաքի մի ծայրից կարելի է մեկին մյուս ծայրից բարձրաձայն կանչել, և նա կգա, ճաշիդ կհասնի:

Մեծ քաղաքում կզարմանան, եթե մի օր երկաթուղի չլինի. մեր քաղաքն ուրախ է, եթե շաբաթը մի անգամ փոստ է գալիս: Այդ լուրը բերնե բերան տարածվում է. փոստը գալուց մի օր առաջ ենիմանում, որ արդեն այսինչ գյուղից ճանապարհվել է: Ցրիչ չկա. նամակդ ինքդ գնա ստացիր. մտիր փոստ և վարիչին ընկերաբար ասա, որպես մոտ ծանոթի՝

— Օհա՜ն, ես նամակ չունե՞մ.

Եթե դու չունենաս ոչինչ, գոնե կիմանաս, թե քաղաքում ուրիշ էլ ով նամակ կամ լրագիր ստացավ. հարցրու Օհանից, նա անգիր գիտե:

Մեր քաղաքը միայն մի ժամագործ ունի, որ ազատ ժամերին կոշիկ է կարկատում, պարապ չմնալու հաւմար: Քաղաքը փոքր է, հազիվ հիսուն ժամացույց լինի. դե հո ամեն ամիս չպիտի տանենժամագործի մոտ: Կառք չկա. միայն մի կառք գործկոմն ունի, բայց ճամփեքը առապար են, քարոտ, միայն տոն օրերին են լծում, ձիերը զարդարում գույնզգույն փնջերով ու զանգուլակներով ևման ածում քաղաքի կարճ ու լայն փողոցներով:

Քաղաքից գյուղ կամ ոտքով պիտի գնալ, կամ ձիով: Քաղաքում միայն եզան երկու սայլ կա, որ լծում են միայն այն դեպքում, երբ տուն շինելու համար հարկավոր է գետից քար բերել:

Շատ մարդ ձի չունի, իսկ կան բաժիններ, որ մի քանի ձի ունեն: Մեր քաղաքի բոլոր բաժինների վարիչները (նույնիսկ զագսի) ձի ունեն՝ շրջան գնալու համար: Եթե ժողովուրդը գիտե, որԱթասանց Իվանը փոխօգկոմի վարիչն է, նա շատ լավ ճանաչում է և նրա ձիուն, Իվանի ձիուն: Եթե այդ ձին մի ուրիշ մարդ նստի, տեսնողը պիտի ճանաչի և ասի.

— Էս ընկեր Իվանի ձին է…

Մեր փոքրիկ քաղաքում, որ երկաթուղուց 200 վերստ հեռու է, բարձր լեռներով շրջապատված, հնուց ավանդ մնացած սովորույթ շատ կա. իգիթ լինելու, լավ ձի քշելու, փողոցներով սրարշավանցնելու, գյուղին մոտենալիս ձիու սանձը մի քիչ թափահարելու, որ ձին վիզը կեռ պահի, բարձրախոս լինելու և էլի այսպես տեսակ-տեսակ շարժ ու ձև, իրեն կեցվածքին ու տեսքին վայելուչ ձևտալու անմիտ սովորույթ:

Անցյալ գարնանն էր, որ մեր քաղաքի գլխով առաջին անգամ աերոպլան թռավ, իսկական և ոչ թե հնարովի. շատերը նույնիսկ ձայնը լսեցին, մի խուլ դռռոց: Այդ օրը քաղաքն անօրինակ տեսքէր ստացել, ասես ժողովրդյան պատուհաս էր շարժվում դիմացի լեռներից: Աերոպլանը երևաց երկնքի կապույտում, մի քանի անգամ պտույտ տվեց քաղաքի գլխին և կորավ կապուտակ հեռվում: Շատերը միայն այդ օրը համոզվեցին, որ աերոպլան («այերոպլանգա») կա, իսկ ոմանք էլ…(երդվյալ հակահեղափոխականները), որ խորհրդային իշխանությունը հաստատ է: Այդ օրը քաղաքի ամենից լավ օրն էր. դեռ մինչև հիմա էլ շատ մարդիկ մի բան հիշել տալու դեպքում, ավելացնում են:

— Հերու էր, էն որ այերոպլանգան շուռ էր գալիս երկնքում:

Շատ անիմաստ կլիներ մեր փոքրիկ քաղաքի գոյությունը, եթե նրա հիշատակման արժանի կողմերը՝ փոստը լիներ, կամ զագսի ձին և կամ թե անցյալ տարվա աերոպլանը:

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Դո՛ւրս գրեք հատվածներ, որտեղից երևում է որ.

  • քաղաքը փոքր է,
  • Մեր քաղաքը գրպանի քարտեզի վրա ամենևին մի փնտրեք, փոքր է, չեն նիշել, թեկուզ որպես միջակետ: 
  • քաղաքը հարուստ չէ,
  • Խորհրդային Միության մեջ հազարներով են մեր քաղաքի չափ բնակավայրեր, որոնք չունեն գործարանի և ոչ մի ծխնելույզ, ոչ մի անգամ սուլիչի ձայն չեն լսել, խոտով պատած և աղբոտ փողոցներով երբեք օթո չի անցել
  • քաղաքի ճանապարհները ասֆալտապատ չեն,
  • Քաղաքը փոքր է, հազիվ հիսուն ժամացույց լինի. դե հո ամեն ամիս չպիտի տանենժամագործի մոտ: Կառք չկա. միայն մի կառք գործկոմն ունի, բայց ճամփեքը առապար են, քարոտ, միայն տոն օրերին են լծում, ձիերը զարդարում գույնզգույն փնջերով ու զանգուլակներով ևման ածում քաղաքի կարճ ու լայն փողոցներով:
  • քաղաքում բոլորն իրար ճանաչում են,
  • Йաղաքի մի ծայրից կարելի է մեկին մյուս ծայրից բարձրաձայն կանչել, և նա կգա, ճաշիդ կհասնի:
  • մի մարդը մի քանի գործ է անում:
  • Մեր քաղաքը միայն մի ժամագործ ունի, որ ազատ ժամերին կոշիկ է կարկատում, պարապ չմնալու հաւմար: 

բ) Ինչո՞ւ հետևյալ նկարագրությամբ հաստատվեց, որ խորհրդային իշխանությունը հաստատ է.  «Աերոպլանը երևաց երկնքի կապույտում, մի քանի անգամ պտույտ տվեց քաղաքի գլխին և կորավ կապուտակ հեռվում: Շատերը միայն այդ օրը համոզվեցին, որ աերոպլան («այերոպլանգա») կա, իսկ ոմանք էլ…(երդվյալ հակահեղափոխականները), որ խորհրդային իշխանությունը հաստատ է»: 

Հովանոցը

Գրականություն

Հովանոցը

Մի փոքր լռելուց հետո աղջիկն ասաց.
— Բայց մենք տուն չունենք, որտե՞ղ ենք ապրելու:
Տղան ժպտաց ու պատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ հարմար: Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում: Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…
Ու աղջիկը չհարցրեց նաև ի՞նչ: Աղջիկը պարզապես գնաց ուրիշի մոտ, որովհետև այդ ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար նրանց տանը: Ինչների՞ն էր պետք: Մարդը երկու տան կարիք չունի:
Հիմա շատ տարիներ հետո, աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալի հովանոց է կորցրել: Դա մի փոքրիկ պարաշյուտ էր, որից բռնելով կարելի էր թռչել հատկապես անձրևոտ օրերին…
Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից այնտեղ ապրողները: Ու երբ անձրև է գալիս, աղջիկն ուզում է պատուհանից դուրս նետվել` հովանոցը գտնելու հույսով: Բայց մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց քո հովանոցը: Եվ անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատո՞ւմ է արդյոք վերելակն այսօր, թե՞ ոչ…

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.
ա)  Երկու համեմատաբար ինքնուրույն մասերի բաժանե՛ք ստեղծագործությունը: Վերնագրե՛ք այդ մասերից յուրաքանչյուրը՝ հիմնավորելով Ձեր ընտրած վերնագիրը:
բ) Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, հեղինակի ասելիքը: Համաձա՞յն եք այդ գաղափարի հետ: Հիմնավորե՛ք:

Սա ավելի շատ կենտրոնացված էր երկու գաղափարների վրա՝ սիրելի մարդու հետ ամեն տեղն էլ դրախտ է և ավելի լավ է լինել աղքատ և ազատ, արկածներ ունենալ, քան լինել հարուստ, բայց ոչ ազատ։

Առաջին մտքի հետ կարող եմ համաձայնվել՝ սիրելով մարդում, դու պատրաստ ես նրան միշտ աջակցել, որտեղ էլ դուք չլինեք, սակայն այդպես է ստացվում, որ հավերժ արկածների մեջ լինելով հոգնում եք և հոգեպես կայուն լինելու համար կարևոր է նաև ունենալ կայուն պայմաններ։ Մյուս միտքը ես հասկանում եմ, բայց «բայց»-ով։ Ազատությունը մարդու ամենակարևոր արժեքներից է, և այն չի կարելի փոխարինել ինչ-որ ուրիշ բանով։ Բայց եթե այդ նույն հարցի մյուս կողմը նայենք, կոնկրետ ես շատ եմ արժևորւմ և ցանկանում կայուն և հանգիստ կյանք վվարել։ Բայց դա չի նշանակում, որ բոլորի մոտ այդպես էլ պետք է լինի՝ կարևորը չզղջալ սեփական որոշումների համար և կոմֆորտի գոտուց գոնե մեկ-մեկ հեռանալ։

Թմրամոլություն

Թմրամոլությունը (նարկոմանիա) իրենից ներկայացնում է թմրանյութերի չարաշահումից առաջացած ծանր հիվանդություն։ Թմրամոլության շարքն է դասվում ախտաբանական հակումն այն նյութերի հանդեպ, որոնք, ՀՀ առողջապական նախարարության ցուցակի համաձայն, համարվում են թմրանյութեր։

Տարբերում են թմրամոլության 4 տեսակ՝ օպիումային թմրամոլություն (օպիումի, դրա բաղադրության մեջ մտնոդ ալկալոիդների և մորֆինի սինթետիկ փոխարինողների չարաշահում), հաշիշամոլություն (կանեփի այն սորտերի չարաշահումը, որոնք պարունակում են բավարար քանակությամբ քառահիդրոկաննաբինոլ), խթանիչնեիի օգտագործումից առաջացած թմրամոլություն, թմրադեղերի շարքը դասվող որոշ քնաբերներից առաջացած թմրամոլություն: Հիվանդությունը դրսևորվում է նշված նյութերի ընդունման մշտական պահանջով, քանի որ հիվանդի հոգեկան և ֆիզիկական վիճակը կախված է այն պատրաստուկի ընդունումից, որին նա ընտելացել է։

Թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության կոպիտ խանգարման և սոցիալական անկման (դեգրադացիա)։ Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է և առաջանում Է աստիճանաբար։ Պատճառը թմրանյութերի հարբեցնող հատկությունն է, որն ուղեկցվում Է հոգեկան ու ֆիզիկական լրիվ հարմարավետության և երջանկության զգացումով։ Հայտնի Է թմրանյութի հանդեպ հիվանդագին հակման զարգացման 2 ուղի։ Առաջինի դեպքում չարաշահումն առաջանում է անգիտակցաբար, հաճախ նշանակած դեղանյութերի ոչ ճիշտ օգտագործումից կամ ոչ իրազեկ անձանց խորհուրդներով ինքնաբուժումից։ Ցավերից, տհաճ զգացողություններից, անքնությունից և այլ տանջալի վիճակներից խուսափելու նպատակով որոշ անձինք (հատկապես չափից ավելի տպավորվող, խռովահույզ, կասկածամիտ և այլ նևրոտիկ ապրումներ ունեցողները) ինքնակամ, չգիտակցելով իրենց սպառնացող վտանգը, ավելացնում են նշանակված նարկոտիկ դեղանյութի (թմիադեղի) դեղաչափն ու ընդունման հաճախությունը։

Սովորաբար նրանք համոզված են, որ ինքնազգացողության լավացումը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ ընդունում են տվյալ դեղը և ձգտում են երկարացնել նրա ազդեցությունը, հաճախ Էլ խաբում են բժշկին՝ համոզելով, թե հիվանդության տանջալի երևույթներն իրենց մոտ պահպանվում են։ Նման վերաբերմունքը խիստ վտանգավոր է, քանի որ որքան թույլ է թմրադեղ ընդունելու իրական անհրաժեշտությունը, այնքան ուժեղ է արտահայտված թմրադեղի ազդեցությունը, և այնքան արագ է առաջանում դրա հանդեպ հիվանդագին հակումը։ Դեղաչափի և ընդունման հաճախության կամավոր ավելացումը, ամեն կեըպ թմրադեղի ազդեցությունը դանդաղ երկարացնելու ձգտումն անխուսափելիորեն հանգեցնում են թմրամոլության։ Երկրորդ ուղին թմրանյութային հարբածություն առաջացնելու նպատակով թմրադեղի գիտակցաբար ընդունումն Է։ Դրան, որպես կանոն, հակված են անկայուն, չհասունացած հոգեկան աշխարհ ունեցող, ոչ ինքնուրույն, ընդօրինակող, ծայրահեղ եսասեր անձինք, որոնց հետաքրքրությունները սահմանափակվում են տարրական պահանջներով։ Այդպիսի անձանց մղումների ինքնահսկումը բացակայում է, այդ պատճառով էլ հարբեցման ձգտումը ներքին դիմադրության չի հանդիպում,թմրամոլությունն առաջանում է արագ և ուղեկցվում թմրանյութի մեծ դեղաչափերի կլանմամբ։ Նման դեպքերում հիվանդության ընթացքը շատ ծանր է, և ելքը, որպես կանոն, ողբերգական։

Պաթոգենեզ
Թմրամոլությունը սկսվում Է թմրանյութերի կրկնակի ընդունումից, որը պայմանավորված է հարբեցման զգացողությունը նորից ու նորից ճաշակելու ցանկությամբ։ Թմրանյութ չընդունած ժամանակ մարդն զգում է անբավարարվածություն, նրան <<ինչ-որ բան չիբավականացնում>>։ Հանգստություն ու բավարարվածություն է բերում թմրանյութի հերթական ընդունումը։ Այդպես ձևավորվում է բուռն հակում (մոլություն) թմրանյութի հանդեպ, հիվանդագին հակում, որն աստիճանաբար ընկճում և դուրս է մղում մարդու բնականոն հակումները։ Օգտագործմանը զուգընթաց թմրանյութի ազդեցությունը թուլանում է, և թմրամոլը նախկին արդյունքին հասնելու համար ստիպված է ավելացնել թմրանյութի դեղաչափը։ Աստիճանաբար զգացողություններիուժգնությունն անխուսափելիորեն ընկնում է, հարբեցումը դառնում Է դուրեկան ամենից առաջ այն պատճառով, որ տհաճ է սթափ վիճակը, հիվանդն անհանգիստ Է, լաիված, որևէ բանի նկատմամբ կենտրոնանալու և թմրանյութի մասին մտքերից շեղվելու անընդունակ։

Միայն թմրանյութի հերթական բաժինը կարող է նրան հասցնել ցանկալի վիճակի։ Եթե սկզբում թմրանյութը թողնում էր թուլացնող, խաղաղեցնող, նպատակաուղղված գործողությունից զրկող ազդեցություն, ապա հետագայում հարբեցումը խթանում է, առաջացնում մտազգաստություն և վերադարձնում աշխատունակությունը։ Այդպիսի մարդկանց կենսագործունեության գործընթացներն ընթանում են թմրանյութի մշտական առկայության դեպքում, իսկ ընդունումն ընդհատվելիս դրանք խանգարվում են։ Եթե հիվանդության սկզբում թմրանյութի հանդեպ հակումն արտահայտվում էր հոգեկան ֆունկցիաների խանգարումներով (գրգռվածություն, տրամադրության անկում, կենտրոնանալու անընդունակություն), ապա այժմ առաջանում են ֆիզիկական վիճակի խանգաիման ախտանշաններ՝ քրտնոտություն, սրտխփոց, բերանի չորություն, մկանային թուլություն, վերջույթների դող, գունատություն, բբերի լայնացում։ Հակումը բավարարելու համար թմրամոլն ընդունակ է ստորանալու, խաբեության, դավաճանության, գողության և բռնության։ Եթե թմրանյութն օրգանիզմ չի ներմուծվում մեկ օրից ավելի, ապա առաջանում է, այսպես կոչված, թմրանյութային քաղցի (աբստինենցիա) համախտանիշ, որն ուղեկցվում է կյանքի համար վտանգավոր հոգեկան ու ֆիզիկական ծանր խանգարումներով։ Անզուսպ հակման ֆոնի վիա առաջանում են գրգռվածություն, անհանգստություն, տագնապ, վախ, որոնք հաճախ փոխարինվում ենթախիծով, անելանելիության մտքերով։ Կախված այն նյութից, որը չարաշահում է թմրամոլը, թմրանյութային քաղցի շրջանում կարող են առաջանալ ցնցումային նոպաներ և սուր պսիխոզներ, որոնք ուղեկցվում են գիտակցության խանգարումներով, զգայախաբություններով ևզառանցանքով։

Խանգարվում են օրգանիզմի բոլոր համակարգերի ֆունկցիաները։ Բարձրանում է արյան ճնշումը, խիստ հաճախանում է սրտխփոցը։ Մկանները լարված են, առաջանում են ուժեղ մկանացավեր, մկանային դող, ջղաձգություններ և ցնցումներ։ Հիվանդները չեն կարողանում հարմար դիրք գրավել, բնորոշ է մկանային դողը, որը փոխարինվում է խիստ թուլությամբ և անշարժունությամբ։ Խանգարվում է մարսողական համակարգի գործունեությունը, առաջանում են փսխում, լուծ, ստամոքսի և աղիքների ցավեր, ախորժակի բացակայություն,քնի խանգարում։ Թմրամոլության տարբեր ձևերի ժամանակ բոլոր ախտանշաններն արտահայտվում են տարբեր ձևերով, ուստիհիվանդությունը կարող է ախտորոշել բժիշկը (թմրանյութի տեսակի պարզմամբ), եթե նույնիսկ հիվանդը դա թաքցնում է։ Ըստ հիվանդության խորացման աստիճանի՝ վրա է հասնում օրգանիզմի խորը հյուծումը, նվազում թմրանյութի հանդեպ հանդուրժելիությունը, նախկին դեղաչափերն առաջացնում են ծանր թունավորումներ, ուստի հիվանդն օգտագործում է դեղաչափի կեսը և նույնիսկ ավելի քիչ։ Նոր դեղաչափը միայն մի փոքր հավասարակշռում Է հիվանդի վիճակը՝ չպատճառելով ոչ աշխուժություն, ոչ ուրախություն։ Առանց թմրանյութի հիվանդն այնքան թույլ է լինում, որ կարող է մահանալ։ Հաճախ այդպիսի դեպքերում բուժօգնությունն անարդյունավետ է։ Մահը սպառնում է թմրամոլին ոչ միայն խորացած դեպքերում, այլ այն դարանակալում է հիվանդության հենց առաջին շաբաթից։ Հիվանդները մահանում են պատահականորեն՝ թմրանյութի չափից ավելի ընդունումից, անհայտ, չստուգված նյութերի ընդունումից և ներարկման ժամանակօրգանիզմ թափանցած վարակից։

Հոգեկան հյուծումը բնորոշվում է հուզական ոլորտի խոր խանգարումներով, հիվանդների մոտ առաջանում Է ընկճվածություն, որի ժամանակ կարող են ինքնասպանություն գործել։ Օրգանիզմի թուլացումը նպաստում է վարակիչ հիվանդությունների առաջացմանը, նույնիսկ թեթևհիվանդությունները կարոդ են մահվան հասցնել։ Թմրամոլը հարբեցման վիճակում կարող է հեշտությամբ դժբախտ պատահարի զոհ դառնալ։ Թմրամոլության դեմ պայքարի գործում մեծ է հասարակության դերը, բոլոր երկրներում քրեական պատժի ենթակա են այն անձինք, ովքեր անօրինականորեն թմրանյութեր են արտադրում կամ տարածում։ Բազմաթիվ երկրներում քրեական պատժի է ենթարկվում բուժումից խուսափող թմրամոլը։ Նա խորտակում Է ոչ միայն իր առողջությունը, տուժում է նաև ողջ ընտանիքը, թմրամոլից ծնված երեխաները լինում են թուլակազմ, ենթակա են հոգեկան ու ֆիզիկական թերզարգացման, դաստիարակվում են ծանր պայմաններում։ Շատ մեծ են նաև սոցիալական կորուստները։ Հիվանդն արագ կորցնում է հետաքրքրությունը բոլոր այն երևույթների նկատմամբ, որոնք կապված չեն թմրամոլության հետ։ Թմրամոլի բարոյական անկումն սկսվում է թմրանյութ ձեռք բերելու համար հարկադրաբար կատարած անօրինական գործողություններից։ Կամային և հոգեկան ոլորտի թուլացումը, Թմրամոլության որոշ ձևերի դեպքում նաև մտավոր կարողությունների նվազումն արագացնում են բարոյական ու սոցիալական անկումը։ Միջավայրը, ուր մտնում Է թմրամոլը (կամ ձևավորում է ինքը), նվազեցնում է բարոյականության չափանիշները, բարձրացնում հանցագործությունների թիվը։ Թմրամոլները հաճախ ներգրավում են նաև իրենց մերձավորներին։ Այսպիսով՝ թմրամոլի կինը ոչ միայն դադարում Է խոչընդոտել ամուսնութմրամոլությանը, այլև նպաստում է դրան։

Բուժում
Թմրամոլության բուժումը հնարավոր է միայն հոգեբուժական հիվանդանոցներում՝ խիստ հսկողության պայմաններում։ Թմրանյութի հանդեպ հակումը շատ կայուն ախտանշան է, ուստի թմրամոլը երկար ժամանակ ընդունակ չէ քննադատաբար գնահատել իր վիճակը։ Որպես կանոն՝ նա չի ցանկանում բուժվել։ Իր վիճակի ծանրությունը գիտակցում է կյանքի բազմաթիվ հարվածներից հետո, երբ հիվանդության վաղեմության հետ կապված՝ ընկնում է նաև հիվանդագին հակման ուժը։ Սակայն այդ ժամանակ հիվանդությունն արդեն դառնում է անբուժելի։ Ուստի թմրամոլներին պետք է բուժել հարկադրաբար՝ չսպասելով նրանց համաձայնությանը։ Բուժման ընթացքում հարազատների հետ տեսակցությունը խորհուրդ չի տրվում, քանի ոի հիվանդները, նրանց սպառնալով կամ խաբելով, ստիպում են գաղտնի թմրանյութեր բերել՝ հավատացնելով, որ առանց դրա իրենք կմահանան, որ «բժիշկները չեն հասկանում իրենց վիճակի ծանրությունը»։

Բուժումը հիվանդանոցում տևում է մի քանի ամիս, որի ընթացքում թմրամոլն ընտելանում է դիմանալու առանց թմրանյութի և հետ է վարժվում իր համար սովորական այն միջավայրից, որտեղ ձևավորվել է հիվանդությունը։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո, բուժման արդյունավետությունն ապահովելու նպատակով, հարկավոր է փոխել միջավայրը և զբաղվել հանրօգուտ աշխատանքով։ Երբեմն հարկ է լինում փոխել աշխատավայրը կամ բնակավայրը։ Բուժումից որոշ ժամանակ անց հնարավոր է հիվանդագին վիճակի սրացում։ Սրացման ախտանշաններն են ընկճվածությունը, գրգռվածությունը, անքնությունը, աշխատունակության անկումը, թորշոմածության նոպաները։ Բայց հաճախ նոր նոպան սկսվում է նույն թմրանյութի կամ ալկոհոլի ընդունումից։ Թմրամոլները որքան վաղ դիմեն թմրաբանի օգնությանը, այնքան կարճ կտևի կրկնակի բուժումը։ Ընտանիքի անդամները, աշխատակիցները, շրջապատի մարդիկ պարտավոր են ժամանակին հայտնել իրենց միջավայրում թմրամոլի գոյության մասին։

Թմրամոլություն

Մարիխուանա

Վիճակագրական տվյալներ

Հայաստան

Վահան Թոթովենց «Մտածումի շիթեր»

Վահան Թոթովենց «Մտածումի շիթեր»

Երբ մարդ չկրնար աշխատել՝ կա՛մ կը լռե կա՛մ կուլա։ Լռությունը Անհունին կրկներևույթն է տիեզերքին վրա։ Մարդ ընդհանրապես կուլա, որովհետև ամեն մարդ չկրնար Անհունության շարունակությունն ըլլալ։

Լույսի շարունակությունը, պատկերներու հաճախանքը, կյանքի խավարակուռ անկյունները թափանցելու Ուժը՝ դեպի գերեզման ստույգ վազք մը կը նշանակե։ Ընդհանրապես բանաստեղծները շուտ կը մեռնին, որովհետև շուտ կը տեսնեն։

***Գանգեր կան, որոնց մեջ կրնա սեղմվիլ վերջալուսային հորիզոնի մը բովանդակ կարմիրը, մրրկահույզ օվկիանոսին գիշերվան մը հառաչանքը, Անհունություն մը, խավար մը աստղազարդ, և արևելյան զեփյուռի մը տարագիր թևը։

***Պետք է մեծ մարդոց ընկերանալ՝ ներշնչվելու համար անոնց մեծ պատկերեն։ Պզտիկությունը ամենեն զզվելի բանն է Արևին տակ։

***Սափոր մը ջուրը ալիք չի կրնար կազմել և փրփուր չունի, ո՛չ ալ խաղաղ ծովերու աստվածային վեհությունը։

***Ձեզմե շատերը ընկերներ ունիք, որոնք կը պաշտպանեն ձեզ ձեր ստությանը մեջ, բարոյական նվաճում մըն է այդ անոնց համար և ընկերային կուռ չարիք մը, որ մարմին կառնե անմեղորեն, բայց մեծ է այդ զոհողությունը անհատական բարոյական տեսակետեն։ [ էջ ]

***Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստ­վածային Սաղմն է մարդոց մեջ։
1912 թ.

***Գարնան, ձյունհալի ժամանակ, երբ կը տեսնեմ լեռներու կողերեն դանդաղորեն վազող ջրերը, որոնք կուգան վարը, կը կազմեն մեծ առուներ և երթալով դեպի հովիտները կը միանան ուրիշ առուներու և կը հեղեղնան՝ կզգամ, որ մար­դուն հմտությունն ալ այդպես դանդաղորեն, կաթիլներով կը կազմվի և օր մըն ալ կը դառնա անդիմադրելի, հզոր և տի­րական։

Հոգեկան ուժն ալ, կյանքի զառիթափեն դարվար, կը կազմվի փոքրիկ կաթիլներով։

Արհամարհել փոքր բաները, կը նշանակե գաղափար չու­նենալ մեծությանց կառուցման մասին։

***Հոգ չէ, թե ուր դիմես, իմ փոքրի՛կ տղաս, դեպի մեծ ուրախություն կամ դեպի մեծ վիշտ, դեպի փոթորիկ և կամ դեպի մութ ատելություն․ գիտցի՛ր, որ քու քայլերդ պետք է ըլլան պայծառ։ Երբ ոտքերդ կը զարնես գետին և անոնք չեն թնդար, ոչ մի տեղ չես հասնիր դուն՝ իզուր է քու նպատակդ։

***Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն [ էջ ]բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։

Այսպես՝ իմաստությունը անարժեք է, անպետ և մինչև անգամ վտանգավոր՝ երբ մարդը կը հասցնե անշարժ, անթռիչ փիլիսոփայության մը։

***Պետք է մտածել մարդուն մասին։

Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։

Աստվածայի՛նը չէ, որ մեզ առավելապես կը շահագրգռե, այլ մարդկայինը։

Հեղափոխությունները կամաց֊կամաց մարդը մարդուն մեջ կը մխրճեն, մարդը կը մոտեցնեն մարդուն։

Աստվածներով զբաղիլը մեզ ոչ մի տեղ չի հասցներ։

Մարդը․․․ իմ նպատա՜կն է։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.
ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.

  • Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։

Իսկապես, պետք չէ թերագնահատել մարդու մտքի և կարողությունների ուժը։ Մարդն անընդհատ սովորում է, և դա պետք չէ դադարեցնել։

  • Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։

Միամիտ և պարզ լինելը շատ բան է հեշտացնում, սակայն մյուս կողմից խոցելի վիճակ է մտցնում մարդում։ Իմ կարծիքով, կարևոր չէ, միամիտ թե պարզ է մարդը կամ հակառակը, կարևոր է ազնիվ լինել։

  • Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստ­վածային Սաղմն է մարդոց մեջ։

Հավաքից հավաք. ձեռքբերումների ստուգատես

Սեպտեմբեր

Վիլյամ Սարոյան «Ծիծաղը»

Ազատություն

Մարիո Բենեդետի «Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս»

Ես և համակարգիչը

Վիլյամ Սարոյան «Գեղեցիկ, սպիտակ ձիու առմառը»

Խուլիո կորտասար «Փոքրիկ դրախտը»

Վիլյամ Սարոյան. Փոքր պատմվածքներ

Մուշեղ Գալշոյան «Սպասում»

Նահապետ Քուչակ

Հոկտեմբեր

Իմ Կոմիտասը

Թարգմանություններ

Ավետիք Իսահակյան

Վանո Սիրադեղյան «Շատ չհամարվի»

Նոյեմբեր

Վանո Սիրադեղյան «Սիրելու տարիք»

Վանո Սիրադեղյան «Թերեզի երջանկությունը»

Դեպի դղյակ տանող ճանապարհը. վերլուծություն

Ես Սեբաստացի եմ

11 հունարեն բառ, որոնք կստիպեն ձեզ սիրահարվել այդ լեզվին (թարգմանություն)

Կրթահամալիրի 7 հրաշալիքները

Չեմ կարողացել չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա

Դեկտեմբեր

Ամանորյա փաթեթ

11 փաստ էսպերանտոի և դրա ստեղծողի մասին (թարգամնություն)

Փետրվար

Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը

Բարբառներ

Ֆեոդալական Ճապոնիա (թարգմանություն)

Վահան Տերյան

Հովհաննես Թումանյան

Մարտ

Եղիշե Չարենց

Գարնանային աշխատանքներ

Ապրիլ

Ղազարոս Աղայան

Ընթերցողական նախագիծ

Հայ առասպելներ

10 մշակութային հատկություններ, որոնք յուրահատուկ են միայն իրանացիներին (թարգմանություն)

Ինչպես նորոգել աշխարհը։ Գարսիա Մարկես

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

***

– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Կարծում եմ, որ այստեղ է պատմվածքի հիմնական գաղափարը՝ աշխարհը, որով մենք շրջապատված ենք մենք տեսնում ենք մեր աչքերով, մենք ենք ֆիլտրում ինֆորմացիան, այնպես է ստացվել, որ մեր մոլորակը մարդկանցից է կախված, մեր հասարակությունը մարդկանցից է կազմված։ Ես տեսնում եմ այստեղ մի գաղափար՝ աշխարհում ինչ-որ բան փոխելուց պետք է սկսել մարդուց, ինքդ քեզնից։ Մի չինական ասացվածք կա՝ քայլելուց առաջ սովորիր կանգնել։ Պետք է սկսել քեզնից։  Ընդհանրապես, շատ բան է պետք սկսել ինքներս մեզնից, կարևոր է ինքներս մեզ տրամադրել, մեր տրամադվածությունից շատ բան է կախված։

Շատ կարևոր է խաղաղություն գտնել ինքներս մեզ հետ, գտնել, թե ինչ ճանապարհ ենք ընտրում, ինչի ենք ձգտում, ինչ ենք կարող անել այս աշխարհի համար։ Մարդիկ շատ են թերագնահատում ինքնաճանաչման ունակ լինելը։