Իմ Կոմիտասը

Սողոմոն Սողոմոնյանը, կամ՝ Կոմիտասը ծնվել է 1869 թվականին՝ Թուրքիայի Քյոթահիա քաղաքում։ Նա հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ էր, նաև բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:

Սողոմոնի հայրը կոշկակար էր, որի ընտանիքը գաղթել էր Յղնա գյուղից, իսկ նրա մայրը Բուրսայից էր և նրա ծնվելու ժամանակ 16 տարեկան էր։ Նրա երկու ծնողներն էլ երաժշտության հանդեպ մեծ սեր ունեին։ Տանը թուրքերեն էին խոսում։ Երբ Սողոմոնը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ։ Կոմիտասի առաջին ստեղծագործությունները նվիրված էին նրան, նա ասում էր, որ կարոտում է նրան։ Իսկ երբ նա 10 տարեկան էր, մահացավ նաև հայրը։ Նրա դաստիարակը դարձավ իր հորական տատը՝ Մարիամը։

Նա փորքրուց հիանալի ձայն է ունեցել: Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։ Դեպի Գևորգյան ճեմարան ճանապարհը Սողոմոնին բացվեց 1881 թվականին, երբ նա 12 տարեկան էր։ Գևորգ Դ. Կաթողիկոսը պահանջում էր, որ Գևորգ վարդապետը իր հետ Քյոթահիայից  որբ աշակերտ բերի։ 20 երեխաների միջից ընտրվեց Սողոմոնը։ Հոկտեմբերի 1-ին, երբ տղան ներկայացավ կաթողիկոսին, վերջինս սկսեց հայերեն խոսել և Սողոմոնը ոչինչ չհասկացավ։ Կաթողիկոսն ասաց, որ նա այդտեղ անելիք չունի իր հայերեն չիմանալու պատճառով, բայց Սողոմոնը պատասխանեց, որ եկել է սովորելու ու երգեց «Լույս Զվարթ»-ը։ Երգելիս նա նկատեց, որ կաթողիկոսը լաց էր լինում։

Կոմիտասը հավաքում էր հայկական ժողովրդական երգերը։ Երբ նա ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը:

Ընդհանրապես Կոմիտասի ընկերները նրան տարբեր ուսումնասիրությունների, աշխատանքի, դասերի, երաժշտություն ստեղծելու ժամանակ հիշում են որպես ծանր, զուսպ, խիստ և պահանջկոտ, իսկ առօրյա կյանքում, ընկերակների շրջապատում` որպես կենսուրախ և կատակասեր մարդու:

Ավ. Իսահակյանը գրում է Կոմիտասի մասին՝
«Կոմիտասն ինձ ժամանակակից մարդ էր, տարիներով ապրել ենք Գևորգյան ճեմարանում, նույն հարկի տակ, խոսել, կատակել, ճամփորդել ենք միասին, եղել ենք Եվրոպայում, Ստամբուլում:
Բայց այդ ամենը թվում է ինձ ոչ իրական, իսկական Կոմիտասն ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը` մի չքնաղ հրաշապատում»:


Մելքոն Քրիշչյանը Կոմիտասի աշակերտներից էր և մի հետաքրքիր դեպք էր պատմել իր ու ուսուցչի մասին:
Մելքոնը պատմում է, թե ինչպես նա երկար ու խիտ մազեր է ունեցել, Կոմիտասը բարկանում էր և նրան շատ դիտողություն է արել դրա համար` կես կատակ, կես լուրջ ասելով.
– Զոկլա՛նտ, բաշդ մկրատել տուր, եթե ոչ, ինձ հետ գործ կունենաս:
Եվ քանի որ Կոմիտասն էլ ճաղատ է եղել, աշակերտն անկաշկանդ կատակով պատասխանել է.
– Հա՛յր Սուրբ, դա չունևոր դասակարգի նախանձ է, ուրիշ ոչինչ:
Մելքոնը պատմում է, թե ինչպես մի օր դասարանում գլուխն առած երկու ձեռքերի մեջ գիրք էր կարդումև նկատեց, թե ինչպես մի փունջ իր մազերից գրկին թափվեց: Այս բանին գումարվեց ներկաների բարձրաձայն քրքիջը: Մելքոնը շրջվում է և տեսնում էետևում կանգնախ Կոմիտասին` հաղթական դիրքով: Մի ձեռքով մկրատն էր բռնել, մյուսով` հայելին: Մելքոնը խոստովանում է, որ դավադրությունը բավական հաջող էր պատրաստված. սափրիչն էլ պատրաստ սպասում էր, ով, Վարդապետի ձեռքից մկրատն առնելով՝ Մելքոնին սափրչատուն է ուղեկցում:
Այս պատմությունը սրանով չի ավարտվում։ Այս դեպքից մի քանի շաբաթ անց Մելքոնը քայլելիս տեսնում է մի խումբ հավաքված մարդկանց և ծանոթ սարկավագի, ով հիվանդանոցից բամբակ ու ալկոհոլ էր բերել տալիս: Մոտենում և տեսնում է, որ վիրավորը Վարդապետն է` երկու ձեռքերով արյունաթաթախ թաշկինակը գլխին սեղմած: Մելքոնին պատմում են, որ մայթով քայլելիս Վարդապետի գլխին տանիքից սառցի լեզվակ է ընկել և վնասել է նրա գլուխը:
Աշակերտին տեսնելով` Կոմիտասը բացականչել է.
-Ահա՛, Զոկլանտն էլ եկավ, էլ բամբակի, դեղի պետք չկա. վերքս ինքնիրեն կբուժվի:
Աշակերտը, չկորցնելով իրեն, ասում է.
-Աստվա՛ծ տա, Հա՛յր սուրբ: Բայց եթե այն մազերը, որ դուք ձեր ձեռքով իմ գլխից ցած առիք, Աստծո կամոք ձեր գլուխը ծածկած լինեին, այդ վերքն էլ չէիք ունենալ:
Այս խոսքերից հետո Կոմիտասը չի կարողանում իր ծիծաղը զսպել:
Իր աշակերտների համար սրտացավ Վարդապետը մի ուրիշ անգամ պաշտպանում է Մելքոնին ճեմարանի տեսուչի մոտ, ով ցանկանում էր դուրս թողնել նրան ճեմարանից մի դեպքի առիթով, որի համար, սակայն, Մելքոնը մեղավոր չէր:

Իր սիրելի սաներին ու մտերիմներին անվանում էր «քէրթէնքէլէ»՝ մողես, և ինքն էլ մողեսի տեսքով կրծքազարդ ուներ:

Մտերմիկ հավաքույթների ժամանակ Հրաչյա Աճառյանն ու Կոմիտասը հաճախ երկուսով ներկայացնում էին Հակոբ Պարոնյանի «Բաղդասար աղբար»-ի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից ներս մտնելիս երկար-բարակ իրար համեցեք էին ձոնում: Հաճախ տեսարանը զարգացնելով՝ ծաղրանքի բարձրագույն աստիճանի էին հասցնում՝ զվարճացնելով իրենց ընկերներին, որոնք էլ հաճախ խնդրում էին կրկնել այդ տեսարանը:

Աղբյուրներ՝

https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%B8%D5%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD#%D5%8E%D5%A1%D5%B2_%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80_(1869-1881)

Կոմիտաս | 25 հետաքրքիր փաստ

https://www.qahana.am/am/christian/show/397759291/70

Հիդրոֆոբ և հիդրոֆիլ նյութեր

Հիդրոֆոբությունը նույնն է ինչ ջրավախությունը, մոլեկուլի ֆիզիկական հատկություն, որը «ձգտում» է խուսափել ջրի հետ շփումից։ Սա պայմանավորված է նյութի և ջրի միջմոլեկուլային փոխազդեցության ուժերով։ Նման նյութերի մոլեկուլները ոչ բևեռային են և չեն խառնվում բևեռային լուծիչի հետ, ինչպիսին է ջուրը, բայց դրանք հեշտությամբ լուծելի են օրգանական լուծիչներում։

Ալկանների, յուղերի, ճարպերի և նման այլ նյութերի մոլեկուլները հիդրոֆոբ են: Հիդրոֆոբ նյութերն օգտագործվում են նավթից ջրի մաքրմանն և բևեռային և ոչ բևեռային նյութերի միջև քիմիական անջատման գործընթացների համար:

«Հիդրոֆոբ» բառը հաճախ օգտագործվում է «լիպոֆիլ» բառի հոմանիշ ՝ «ճարպասեր», թեև դա ամբողջովին ճիշտ չէ: Այո, հիդրոֆոբ նյութերը, ընդհանուր առմամբ, լիպոֆիլ են, բայց դրանց մեջ կան բացառություններ։ Օրինակ ՝ սիլիկոնները, ֆտորոպլաստիկա:

Հիդրոֆիլներն ընդհակառառը՝ նյութի ջրի հետ նյութի մոլեկուլային փոխազդեցության ինտենսիվության, ջուրը լավ կլանելու ունակության, ինչպես նաև ջրի հետ մակերևույթների բարձր խոնավության բնութագրիչ է: Այս նյութերն ունեն բևեռային մոլեկուլ, որը ներառում է էլեկտրաբացասական ատոմներ (թթվածին, ազոտ, ֆոսֆոր և այլն): Արդյունքում, նման մոլեկուլների առանձին ատոմներ ձեռք են բերում նաև մասնակի լիցքեր և ջրածնի կապեր են ստեղծում ջրի մոլեկուլների հետ:  Հիդրոֆիլ են կարբոնատները, սուլֆատները, սիլիկատները, կավը, մետաղների օքսիդները։

Նահապետ քուչակ

Նահապետ Քուչակն հայ առաջին աշուղ-երգիչներից է: Նրա ծննդյան թիվն անհայտ է, բայց, ենթադրաբար, դա 1490-ական թվականների սկզբներին է։ Մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։

Նրա մասին եղած ժողովրդական զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը վկայում են, որ նա շատ սիրված է եղել: Նրա անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով:

Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի ուժով բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի
հիվանդությամբ կնոջը։ Եւ դրա համար սուլթանը Քուչակի ցանկությամբ Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցեց յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։

Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է մի եկեղեցու մոտ և, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու և որտեղ էլ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները նրան չեն հավատում՝ կարծելով, որ նա կատակ է անում։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։ Հին գրչագրերում Քուչակի անունով պահպանվել է ինը բանաստեղծություն։

Անգիր սովորելու՝

Հայրեններ

1.Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո´յս` աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջրէն հանեն
ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:

2.Քանի~ ու քանի~ ասեմ.
«Զիմ եարին կապան կարեցէք.
Արեւն իւր երե´սք արէք,
զլուսընկան աստառ ձեւեցեք.
Թուխ ամպն այլ բամպակ արէք
ւ’ի ծաւեն դերձան քաշեցէք.
Աստղերն այլ կոճակ արէք,
զիս ի ներս ողկիկ շարեցէք»:

3.Երբ սէրն ի յաշարհս եկաւ, եկաւ իմ սիրտս բնակեցաւ

Հապա յիմ սրտէս ի դուրս յերկրէ յերկիր թափեցաւ

Եկավ ի գլուղս ելեւ, ի ըղեզս ելաւ թառեցաւ:

Աչիցս արտասուք ուզեց, նա արիւն ի վար վաթեցաւ:

Աղբյուրներ՝

https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF_%D5%94%D5%B8%D6%82%D5%B9%D5%A1%D5%AF

http://armenianhouse.org/quchak/bio-am.html

Միկրոտարրեր և մակրոտարրեր

Հանքանյութերը՝ ինչպես վիտամինները, անհրաժեշտ սննդարար նյութեր են, և չնայած էներգիայի աղբյուր չեն, դրանք մարմնին պետք է որոշակի քանակությամբ սննդի և ջրի հետ մատակարարվեն։

Հանքային բաղադրիչներն անմիջականորեն ներգրավված են բոլոր օրգանիզմներում, առանց բացառության, կենսաքիմիական հոսանքների վրա, որոնք ազդում են շնչառության ձևավորման և աճի վրա:

Հանքային նյութերը բաժանվում են երկու խմբի `մակրո և միկրոտարրեր: Նրանց տարբերությունը նրա մեջ է, որ մարդու մակրոէլեմենտների կարիքը տատանվում է օրական մի քանի գրամից մինչև մի քանի միլիգրամ, իսկ միկրոէլեմենտներում `տասն անգամ ավելի քիչ:

Միկրոտարրերը օրգանիզմներում փոքր քանակներով պարունակվող և դրանց բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ քիմիական տարրերն են։ Օրինակ՝ երկաթ, ցինկ, բրոմ, յոդ, կոբալտ, մանգան, պղինձ, մոլիբդեն, սելեն, ֆտոր, քրոմ։

Մակրոտարրերը ` կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, կալիում, նատրիում, քլոր և շիճուկ:

Սպասում

Դասարանում

Սպասում
Ըստ Մուշեղ ԳալշոյանիԿոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:Հիշեց Բեռլինը:1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
–  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
– Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
– Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
– Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
– Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:
Հարցեր և առաջադրանքներ

1. Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ վնգստալ-Խղճալի ձայնով կաղկանձել, գոցել-փակել, ապրուստ-ապրելաերպ, ճկուն-հեշտ ճկվողԿարող ես օգտվելnayiri.com էլեկտրոնային բառարանից:

2. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների՝ հյուրանոց- հյուր-անոց, լուսամուտ-լույս-մուտք, հնամաշ-հին-մաշված, վիճակախաղ-վիճակ-խաղ, ոտնաման-ոտք-աման, հուսախաբ-հույս-խաաբել, դժկամորեն-դժվար-կամք, հայկական-հայաստան-ական, անպատճառ-ան-պատճառ:

 

4.Ստեղծագործությունը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր:

Գտածո

Ըստ Մուշեղ ԳալշոյանիԿոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:

Տխուր է ապրուստ չունենալը

«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:

Վիճակախաղ

Հիշեց Բեռլինը:1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ:

Անպայման կգա

Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:

Գտավ

«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
–  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
– Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
– Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
– Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
– Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

5. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները՝ ցուրտը վնգստում էր-ցրտից ձայն էր գալիս, աչքերում շողաց մի կարևոր միտք-մի կարևոր բան հասկացավ:

6. Ըստ պատմվածքի գրի՛ր Կոմիտասին բնութագրող 5 հատկանիշ:

Առատաձեռնություն, բարություն, համբերություն, հաջողություն, սիրալիր

7.Ընտրի՛ր Կոմիտասի երգերից մեկը, լսի՛ր և 5-8 նախադասությամբ գրի՛ր տպավորություններիդ, ապրումներիդ մասին, ի՞նչ էիր զգում և մտածում երգը լսելիս: Այս աշխատանքդ տեղադրիր քո բլոգում:

8Ի՞նչ է տալիս պատումին բեռլինյան տարիների հիշողությունը:

9.Կոմիտասին ասում են՝ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց, ինչո՞ւ:

Մեսրոպ Մաշտոցը գրել է հայ գրերը, Կոմիտասը՝ շատ աշխարհահռչակ երգեր է գրել։

Լրացուցիչ աշխատանք

,,Հայր Կոմիտաս,,- ովքեր չեն նայել, նայում են:

Բանաստեղծությունը անգիր եք սովորում:

Հունձ

Ջեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։
Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։

Քիմիա. ԿՐԿՆՈՂՈՒԹՅՈՒՆ

7,8- րդ  դաս-ում անցածի կրկնողություն՝ Ֆիզիկական  մարմին  և նյութ: Ատոմ, մոլեկուլ, իոն: Պարզ  և  բարդ  նյութեր: Անօրգանական  և օրգանական  նյութեր: Ֆիզիկական  և քիմիական  երևույթներ: Քիմիական  ռեակցիաների  տեսակները՝ միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման, օքսիդավերականգնման: Քիմիական   տարրերի  պարբերական  օրենքը  և  համակարգը: Ատոմի  բաղադրությունը  և  էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը: Հարաբերական  ատոմային զանգված: Ատոմի  հատկությունները՝ ատոմի  շառավիղ,  իոնացման  էներգիա, էլեկտրաբացասականություն, վալենտականություն, օքսիդացման  աստիճան: Նյութի հատկությունները, բաղադրությունը, կառուցվածքը: Քիմիական  բանաձև, հարաբերական  մոլեկուլային  զանգված,նյութաքանակ՝մոլ, մոլային  զանգված, մոլային  ծավալ: Նյութի  կառուցվածք: Քիմիական  կապի  տեսակները:

Գործնական աշխատանք 2. <<Նյութերի  հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական,ֆիզիոլոգիական>>

Առաջադրանքներ. *-Նյութերը դասակարգել, անվանել,գրել բանաձևերը, նկարագրել  ֆիզիկական  հատկությունները՝ գույնը, ագրեգատային  վիճակը(պինդ, հեղուկ, գազային), եռման,հալման ջերմաստիճանները, ջերմա-,էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը ջրում  և այլն:

 *-Ընտրեք կենցաղում կամ շրջապատում 10 նյութ,գրեք դրանց բանաձևերը և կատարեք հետևյալ հաշվարկները`

Ջուր-H2O, Ալյումին-Al, Ջրածին-H2, Թթվածին-O2, Օզոն-O3, Ֆոսֆոր-P, Կալցիում-Ca, Մագնեզիումի սուլֆատ-MgS04, Քլոր-Cl, Կալիում-K

  • Ինչպիսի՞ տարրերից են կազմված նյութը, ատոմների քանակը

Ջուր-ջրածնի (H) 2 ատոմ և ածխածնի (O) 1 ատոմ

Ալյումին-Ալյումինի (Al) 1 ատոմ

Ջրածին-Ջրածնի (H) 2 ատոմ

Թթվածին-ածխածնի (O) 2 ատոմ

Օզոն- ածխածնի (O) 3 ատոմ

Ֆոսֆոր-ֆոսվորի (P) 1 ատոմ

Կալցիում-կալցիումի (Ca) 1 ատոմ

Մագնեզիումի սուլֆատ-մագնեզիումի (Mg) 1 ատոմ, ծծմբի (S) 1 ատոմ, ածխածնի (O) 4 ատոմ

Քլոր-քլորի (Cl) 1 ատոմ

Կալիում-Կալիումի (K) 1 ատոմ

  • Հաշվեք հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr

H2O=1+1+16=18

Al=27

H2=1+1=2

O2=16+16=32

O3=16+16+16=48

P=31

Ca=40

MgSO4=24+32+16+16+16+16=120

Cl=35

K=39

  • Որոշեք տարրերի զանգվածային բաժինները՝w,զանգվածային հարաբերությունները  և  տարրերի  մոլային  բաժինները բարդ  նյութերում:

Գործնական  աշխատանք  3 — <<Քիմիական տարրերի պարբերական համակարգի  ֆիզիկական իմաստը>>.

Բնութագրեք  հետևյալ  տարրերը՝ ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր, ծծումբ, նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, սիլիցիում, մանգան, պղինձ, ցինկ, արծաթ, ոսկի ….           ըստ  հետևյալ սխեմայի՝

  • քիմիական  տարրի  նշանը-H, O, O2, O3, P, S, Na, K, Ca, Mg, Fe, F, Cl, Br, I, Si, Mn, Cu, Zn, Ag, Au
  • կարգաթիվը-H-1, O-8, O2-8, O3-8, P-15, S-16, Na-11, K-9, Ca-20, Mg-12, Fe-26, F-9, Cl-17, Br-35, I-53, Si-14, Mn-25, Cu-29, Zn-30, Ag-47, Au-79
  • միջուկի  լիցքը-H-1, O-8, O2-8, O3-8, P-15, S-16, Na-11, K-9, Ca-20, Mg-12, Fe-26, F-9, Cl-17, Br-35, I-53, Si-14, Mn-25, Cu-29, Zn-30, Ag-47, Au-79
  • հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ)
  • ո՞ր  պարբերության տարր  է …
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է …
  • ատոմի էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը՝ էլեկտրոնների  բաշխումը  ըստ էներգետիկ մակարդակների,էլեկտրոնային բանաձևը, նաև  քվանտային  բջիջներով
  • մետաղ է,`թե ոչմետաղ

Ինչպիսի՞  պարզ  և   բարդ նյութերի օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ  առկա  են  այդ  տարրի ատոմներ`բերեք  տարբեր  տարրերի  հետ   առաջացրած   միացությունների  բանաձևերը