Ֆիզիկա. Ներքին էներգիա

ՆՈՐ ԴԱՍ (29.03-02.04)

Թեմա՝    Ներքին էներգիա (ԳԼՈՒԽ V)

§38.  Ներքին էներգիա.

§39.  Ներքին էներգիայի փոփոխման եղանակները.

Առաջադրվող հարցեր՝

1. Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:

Մեխանիկական էներգիան լինում է 2 տեսակի` կինետիկ և պոտենցիալ։ Կինետիկ էներիա կոչվում է մարմնի շարժումով պայմանավորված էներգիան: Դրա օրինակներից են՝ շարժվող ավտոմեքենան, հեծանվի քշվելը, հեռախոսի վայր ընկնելը, կայծակն ամպրոպի ժամանակ։

Պոտենցիալ էներգիա կոչվում է մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան։ Պոտենցիալ էներգիայի օրինակներից են՝ նետն ու աղեղը, զսպանակը, ծառի ճյուղերը։

2.Ձևակերպեք էներգիայի պահպանման օրենքը: 

Էներգիան չի անհետանում և ոչնչից չի ստեղծվում։ Այն կարող է միայն մի մարմնից մյուսին կամ փոխակերպվել մի տեսակից այլ տեսակի։ Այս երևույթն անվանում են էրերգիայի պահպանման և փոխանակման օրենք։

3.Ինչպես է փոխվում որոշ բարձրությունից ընկնող գնդիկի էներգիան հենարանին (օրինակ գետնին) հարվածելուց հետո: Խախտվում է արդյոք էներգիայի պահպանման օրենքն այդ ժամանակ: Ինչու՞:

Գունդը բարձրացնելով մենք նրան պոտենցիալ էներգիա ենք հաղորդում։ Գնդի անկման ժամանակ այդ էներգիան սկսում է նվազել, որովհետև բարձրությունը գնալով փոքրանում է։ Իսկ կինետիկ էներգիան սկսում է աճել, քանի որ արագությունն աստիճանաբար մեծանում է։ Այսպես, տեղի է ունենում մարմնի պոտենցիալ էներգիայի փոխակերպում կինետիկ էներգիայի, իսկ լրիվ մեխանիկական էներգիան պահպանվում է։ Օրենքը չի կորում, մի էներգիան պարզապես փոխվում է ուրիշի։

4.Ինչու է ընկնող գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում:

Դա եղել է, քանի որ մեխանիկական էներգիան մասամբ փոխակերպվել է մոլեկուլների շարժման էներգիայի։

5.Ինչ է մարմնի ներքին էներգիան: Ինչից է կախված այն:

Ներքին էներգիա կոչվում է մարմինը կազմող մասնիկների ջերմային շարժման կինետիկ և միմյանց հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը։

6.Նկարագրեք մի քանի փորձ՝ ապացուցելու համար մարմնի ներքին էներգիայի գոյությունը:

7.Բերեք օրինակներ, որոնք համոզում են, որ շփման կամ դիմադրության ուժերի առկայությամբ շարժվելիս փոխվում է մարմնի ֆիզիկական վիճակը:

8.Ինչն է բնութագրում մեխանիկական էներգիայի փոփոխությունը:

Դեֆորմացիան, ջերմաստիճանի փոփոխումը

???

9.Նկարագրեք փորձ, որտեղ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց մեծանում է մարմնի ներքին էներգիան:

10.Օրինակներով կամ փորձի նկարագրությամբ հաստատել, որ աշխատանք կատարելով կարելի է փոխել մարմնի ներքին էներգիան:

11.Ինչ է ջերմահաղորդումը: Կարելի է ջերմահաղորդումը համարել էներգիայի փոխակերպում: Ինչու՞:

12.Մարմնի ներքին էներգիան մեծացել է 10 Ջ-ով: Ինչ եք կարծում ջերմահաղորդմամբ, թե աշխատանք կատարելու միջոցով է տեղի ունեցել  ներքին էներգիայի այդ աճը:

13.Տաք ջուրը խառնել են սառը ջրին: Ինչու է խառնուրդի ջերմաստիճանը բարձր սառը ջրի ջերմաստիճանից, բայց ցածր՝ տաք ջրի ջերմաստիճանից: Բացատրեք՝ հիմնվելով մոլեկուլային-կինետիկ տեսության դրույթների վրա:

14.Հնարավոր է արդյոք ջերմափոխանակում սառույցի և ջրի միջև, եթե երկու նյութերի ջերմաստիճանն էլ 0C: Բացատրեք ինչու:

 Սովորել՝

Է.Ղազարյանի դասագրքից էջ115-ից մինչև էջ121:

Լուծել հետևյալ խնդիրները՝ 171-184 Է Ղազարյանի Ֆիզիկա 8 դասագրքից էջ 186-187:

Դիտեք տեսանյութերը.

http://esource.armedu.am/app/?subject=6&grade=10#49,24467

Մարմնի (կերոսինի)  ներքին էներգիայի փոփոխումը մեխանիկական աշխատանք կատարելով՝

Իտալիայի վերամիավորումը

Վիեննայի վեհաժողովի որոշմամբ Իտալիան մնաց մասնատված և հյուսիսային հատվածները Ավստիայի տիրապետության տակ էին, այնպես որ Իտալիայի միավորուման պայքարն ոչ միայն ազգային, այլև ազատագրական բովանդակություն ունեին։

Երկրում գաղտնի կազմակերպությունները և խմբակները պայքարում էին վերամիավորման համար, դրանցից ամենավառ օրիանկը «Երիտասարդ Իտալիան» էր։ 1848-49 թվականների իտալական ազգային հեղափոխությունը հաջողություն չունեցավ՝ պարտվեց, սակայն պայքարը շարունակվեց։ 1850-60 թվականներին Իտալիայում արդյունաբերական հեղաշրջում կատարվեց։ Երկրի տարբեր շրջանների միջև առաջանում էին կապեր, համազգային շուկան էր կազմավորվում, և ընդհանրապես, իտալացիները, ունենալով գեղանկարչություն, գրականություն և երաժշտություն կազմել էին մշակույթ, որով պայմանավորված էր նրանց ազգային ինքնագիտակցությունը։ Սա, ըստ իտալացիների, կոչվում էր Վերածնություն, իրենց լեզվով՝ Ռիսորջիմենտո։ Այս փաստերը կասկածի տակ չէին դնում երկրի միավորման անհրաժեշությունը։

Սարդինական թագավորությունը ազգային վերամիավորման դրոշանակիրն էր, քանի որ այն դաշինք էր կնքել Նապոլեոն 3-ի հետ և Ավստրիայի դեմ պատերազմ սկսեց։ Այսպես, իտալական շատ ուրիշ տերություններ միացան պայքարին։

1860 թվականին Ջուզեպպե Գարիբալդին, իր զորաջոկատի հետ հասնելով Սիցիլիայի ափեր, շատ կարճ ժամանակում ազատագրում է Իտալիայի հարավը։ Նա համարվում է ազգային հերոս։ Եւ այսպես, 1861 թվականին համաիտալական խորհրդարան հրավիրվեց, որը ճանաչեց Իտալիայի թագավորությունը։ Սակայն դրա կազմում Հռոմն ու Վեներտիկը չկային։ Հռոմը՝ Հռոմի պապի պատճառով, իսկ Վենետիկը դարձյալ Ավստրիայի տիրապետոթյան տակ էր։ Երբ Ավստրիան 1866 թվականին պարտվեց Պրուսիային, հարցն հեշտացավ։ Հռոմն Իտալիային միացավ և հռչակվեց մայրաքաղաք 1871 թվականին՝ ֆրանս-պրուսական պատերազմից հետո։ Սա էլ եղավ Իտալիայի ազատագրության համար հարյուրամյա պայքարի ավարտը։ 1871 թվականին Իտալիան ճանաչեց պապին իբրև աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդ և Վատիկանն ինքնիշխանություն դարձավ։

Եւ այսպես, Իտալիան սահմանադրական միապետություն դարձավ։

Գերմանիայի վերամիավորումը

Վիեննայի համաժողովից հետո Գերմանիան մնաց պառատկված և նույնիսկ 1848-49 թվականների հեղափոխությունը չկարողացավ ուղղել վիճակը։ Երկինը միավորվելու կարիք ուներ, քանի որ այսպիսի վիճակը խոչնդոտում էր զարգացմանը։ Վերամիավորման համար պայմաններ կային՝ 1850-60 թվականների Գերմանիայի արդյունաբերական հեղաշրջումն ավարտված էր, այդպիսով համազգային շուկա էր կազմվել և զարգացել էին տնտեսական կապերն առանձին շրջանների միջև։ Կարելի է ասել, որ տնտեսապես Գերմանիան միավորված էր։ Գերմանացիների ազգային ինքնագիտակցությունը պայմանավորված էր մշակույթի և լեզվի զարգացմամբ։

Վերամիավորման հեղինակը Պրուսիան էր, որի հողերն համարվում էին Գերմանիայի սիրտը։ Այնտեղ բարենորոգումներ էին կատարվում, և ի հակառակ Ավստրիայի՝ Պրուսիան ամեն ինչ անում էր Գերմանիայի միության համար։ Գերմանիայի գլխավոր դերակատարը քաղաքական գործիչ և դիվանագետ Օտտո Բիսմարկն էր։ Նրա կարծիքով միավորումը պետք էր ստանալ զենքով։ Մեծ մասամբ նա դեմ էր Ավտրիային և Ֆրանսիային։

1866 թվականին Պրուսիան ջախջախեց ավստրիական բանակին։ Այսպես ստեղծվեց Հյուսիսգերմանական միությունը, որի կազմի մեջ մտնում էին 22 երկիր։

North German Confederation 1870.svg

(Հյուսիսգերմանական միությունն այս քարտեզում է)

Կարելի էր համարել, որ սա հենց այդ միավորումն էր, որի համար այդպես պայքարում էր Բիսմարկը, բայց դեռ անհրաժեշտ էր Ֆրանսիայի դիմադրությունն հաղթել։ Եւ այսպես, սկսվեց ֆրանս-պրուսական պատերազմը, որը տևեց 1 տարի։ Պրուսիան հաղթանակ տարավ։ Ֆրանսիան, հաշտություն կնքելով վճարեց մեծ ռազմատուգանք և ճանաչեց Գերմանիայի միավորումը։

1871 թվականի հունվարի 18-ին հռչակվեց գերմանական կայսրության ստեղծումը, հետագայում ստեղծվեց սահմանադրություն։ Տերության բարձրագույն օրենսդիր մարմինը խորհրդարանն էր՝ Ռայսխստագը։ Այսպես, Գերմանիան դարձավ սահմանադրական միապետություն։

Գործնական քերականություն

         Մակբայը՝ որպես խոսքի մաս

Լեզվում կան բառեր, որոնք արտահայտում են գործողության
հատկանիշներ, օրինակ՝ հերոսաբար կռվել, դանդաղորեն քայլել, լիովին վստա-
հել, անմիջապես օգնել, չափազանց դժվար։ Գործողության  հատ-
կանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մակբայ խոսքի մասի մեջ։

Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։

Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝
ամենուրեք, դեմ դիմաց, հեռու, մեջտեղ, գյուղեգյուղ, դռնեդուռ։

Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝
արագ, բարեկամաբար, դանդաղ, կամաց, հերոսաբար, միաձայն, լրջորեն, հա-
զիվհազ, հապճեպ, հոտնկայս, ներքուստ, արտաքուստ։

Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման
չափը, հատկանիշի դրսևորման աստիճանը, օրինակ՝ ամբողջովին, հաճախ, լիո-
վին, գրեթե, մոտավորապես, բազմիցս, մասամբ, չափազանց, փոքր-ինչ, իսպառ,
քառակի։

Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամա-
նակը, օրինակ՝ այժմ, այլևս, այսուհետև, արդեն, նախօրոք, վաղ, վաղուց, ուշ,
օրեցօր, առայժմ, միշտ, հիմա, հավիտյան։

Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող
են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբայներ,
օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Սրանց
տեսակը որոշվում է ըստ տվյալ կիրառության։

Յուրաքանչյուր շարքում գտի՛ր մակբայը։
1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
6. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
7. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
8. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր

Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Ամենաքաջն այն մարդն է, որն հերոսաբար ընդունում է սեփական սխալները։

Տուփը մասամբ պատված էր վարդագույն փայլփլուքներով։

Հաճախ ես ուզում եմ, որ մարդիկ փոքր-ինչ ավելի համբերատար լինեն ուրիշների նկատմամբ։

Շուտով այդ լուրը տարածվեց ամենուրեք։

Իմ համբերության բաժակն արդեն լիովին լցված էր։

Ընդգծի՛ր  երեք  տեղի մակբայ:

ա.  ամենուր, գլխովին, առայժմ, դեմառդեմ, դռնեդուռ, արագ-արագ
բ. հեռու, միանգամայն, կրկին, տեղից տեղ, վերուստ, հիմա, ամենուր
գ. միշտ, մեջտեղ, ընդառաջ, փոխնիփոխ, թեթևակի, վեր
դ. տեղ-տեղ, զույգ-զույգ, դեսուդեն, շատ-շատ, ուշ, այլուր

Ընդգծի՛ր ժամանակի երեք մակբայ

ա. ավելի, ուշ, ապա, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ
բ. վերջապես, ձեռքից ձեռք, օրեցօր, կամացուկ, այժմ, լիովին
գ. ի վերջո, հազիվհազ, մոտավորապես, դեռևս, մասնակիորեն, առմիշտ

Ընդգծի՛ր ձևի երեք մակբայ

ա. դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծ, ուշիուշով, ամենուրեք
բ.  հետզհետե, իսպառ, նախ, մեկ-մեկ, դեմ հանդիման, հազիվ

Ընդգծի՛ր չափի երեք մակբայ:

ա. օրավուր, ամենևին, հազիվ, դեմուդեմ, հապճեպ, ընդամենը
բ. սրտանց, կրկին, ընդմիշտ, դարձյալ, գրեթե, վար

Չինաստան

Դասի հղում։
Այլ հղումներ 1 2
Չինաստանի բնակչությունը 

  1. Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Չինաստանը գտնվում է Արևելյան Ասիայում: Արևելքից այն ողողմում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան ծովերի ջրերով: Հյուսիսարևելքում Չինաստանը սահմանակից է ԿԺԴՀ-ին և Ռուսաստանին, հյուսիսում՝ Մոնղոլիայի հետ, հյուսիս-արևմուտքում Ռուսաստանի և Ղազախստանի, արևմուտքում՝ Ղրղզստանի, Տաջիկստանի և Աֆղանստանի հետ, հարավ-արևմուտքում՝ Պակիստանի։ Հարավում՝ Հնդկաստանի, Նեպալի և Բութանի, Մյանմայի, Լաոսի, Վիետնամի հետ: Չինաստանն աշխարհում տարածքի մեծությամբ զբաղեցնում է 4-րդ տեղը, զիջելով միայն Ռուսաստանին, Կանադային և ԱՄՆ-ին։ Մի կողմից, Չինաստանը շատ հեռու է Եվրոպայից և այնտեղի քաղաքակրթությունից, բայց մյուս կողմից՝ այն մոտիկ է Խաղաղօվկիանոսային երկրներին, ինչպիսիք են ԱՄՆ-ն Ճապոնիան և Ավստրալիան և այս երկրները կարող են տնտեսապես համագործակցել։

  1. Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

Չինաստանն համաշխարհային տնտեսոթյան, առևտրի մեջ դարեր ի վեր մեծ ազզդեցություն է ունեցել։ Հիշենք միայն մետաքսի ճանապարհը, երբ չինական մետաքսը բերում են Եվրոպա, հետագայում նաև համեմունքներ և այլ ապրանքներ։ Չինաստանում հայտնվել են շատ գյուտեր։ Եթե Չինաստանը 50 տարի առաջ խնդրում էր, որ իր երկրում ներդրումներ անեն արտասահմանյան ընկերությունները, ապա այսօր ինքն է այլ երկրներում մեծ ներդրումներ անում։ Չինաստանի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա հսկայական է։ Աշխարհի խոշորագույն ընկերությունները այստեղ արտադրում եմ բարձր տեխնոլոգիական հեռախոսներից և համակարգիչներից սկսած մինչև հագուստ և խաղալիքներ։ Չինաստանն ինքը բարձր տեխնոլոգիաների ստեղծման ոլորտում գրանցել է մեծ հաջողություններ։ Հարավ-Ասիական պետություններում Չինաստանը ներդրումներ է անում հատկապես տուրիզմի ոլորտում և այդ երկրներն որոշակի կախվածություն ունեն Չինաստանից։ Այժմ Չինաստանն ամենաարագ զարգացող երկիրն է։

  1. Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները
  1. Չինաստանը հարուստ է օգտակար հանածոներով
  2. Նավթի խոշոր պաշարներ կան
  3. Երկաթի հանքաքարեր
  4. Մեծ գետերի ջրաէներգետիկական պաշարներ
  5. Մեծ բնակչությունը
  6. Աշխարհագրական դիրքը
    Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Տնտեսության 44,6 տոկոսը ծառայություններն են, 45,3-ը՝ արդյունաբերությունը և միայն 10,1 տոկոսը գյուղատնտեսությունն է։ Չինաստանի արդյունաբերության հիմքը վառելիքաներգետիկական արդյունաբերությունն է։ Էլեկտրաէներֆետիկան շատ արագ է զարգանում Չինաստանում։ Զարգացած են մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը։ Արդյունաբերության գլխավոր ճղյուղը թեթև արդյունաբերությունն է։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է, մշակվող հողատարածությունը կազմում է երկրի 15 տոկոսը։ Բուսաբուծության առաջատար ճյուղն է հացահատիկային տնտեսությունն է։ Անասնաբուծության մեջ զարգացած է խոշոր եղջերավոր անասունների, խոզաբուծություննը ու թռչնաբուծությունը։

Գարնանային արձակուրդներ։ Ընթերցանություն

Անծանոթ բառեր՝

Զելել՝Գործածության՝ աշխատանքի միջոցով վարժվել, ընտելանալ, հարմարվել մի բանի:

 Չեչոտ-Ծաղիկ հիվանդության թողած հետքեր ունեցող, ծաղկատար:

Ածիլած-սափրած

Զառամյալ-հին, ծերունի

Լորտու-խխունջ, անթույն օձ

Երկրաչափություն։ Դաս 9

Դաս 9.

1) AB-ն և AC-ն շրջանագծի լարեր են։ <BAC=700, AB=1200: Գտեք AC աղեղի աստիճանային չափը։

BAC անկյունն հենված է CB լարին։ CB=140

AB=120

360-140+120=100

Պատ՝ 100

2) Շրջանագծում տարված են AB տրամագիծը և AC լարը։ Գտեք BAC անկյունը, եթե կիսաշրջանագծը C կետով տրոհվում է AC և CB աղեղների, որոնց աստիճանային չափերը հարաբերում են, ինչպես 7:2:

2+7=9

180/9=20

2×20=40

7×20=140

ABC անկյուն հավասար է 40/2=20:

3) AB-ն շրջանագծի տրամագիծ է։ Շրջանագծի վրա վերցված է C կետն այնպես, որ BC լարը հավասար է շրջանագծի շառավիղին։ Գտեք ABC եռանկյան անկյունները։

O-ից C գիծ ենք քաշում, ստանալով BOC հավասարակողմ եռանկյունը։ B-ն հավասար է 60-ի և հենված է AC աղեղին։ Այսինքն՝ AC -ն հավասար է 120 աստիճանի (60×2): Եթե AC աղեղն հավասար է 120-ի, CB աղեղը հավասար կլինի 60-ի։ A-ն հենված է CB-ին, այսինքն 30 աստիճան է (60/2): A+B=30+60=90:

C=180-90=90

Պատ՝ A-30, B-60, C-90

4) Շրջանից դուրս վերցված կետից այդ շրջանագծին տարված են երկու հատող, որոնց կազմած անկյունը 320 է։ Շրջանագծի՝ այդ անկյան կեղմերի միջև առնված աղեղներից մեծը հավասար է 1000: Գտեք փոքր աղեղը։

5) Գտեք շրջանից դուրս վերցված կետից այդ շրջանագծին տարված երկու հատողներով կազմված սուր անկյունը, եթե շրջանագծի՝ հատողների միջև առնված աղեղները հավասար են 1400 և 520։

Գծում ենք B

Ֆիզիկա։ Դաս 20

§32. Ֆիզիկական մարմին և նյութ: Նյութի կառուցվածքը:

§33. Ատոմներ և մոլեկուլներ:

§34. Մոլեկուլների շարժումը: Դիֆուզիա:

1.Թվարկել ձեր շրջապատի մի քանի առարկաներ և նշել թե ինչ նյութերից է այն պատրաստված:

Տետր-թուղթ

Աթոռ-փայտ

Պատուհան-ապակի

Բաժակ-կերամիկա

Ավտոմեքենա-երկաթ

2.Ինչից են բաղկացած ֆիզիկական մարմնները:

Ֆիզիկական մարմինները կազմված են մոլեկուլներից։

3.Ինչպիսի կառուցվածք ունի նյութը:

Նյութերը կազմված են առանձին մասնիկներից, մոլեկուլներից, որոնց միջև կան ազատ տարածություններ:

4.Ինչպես են անվանում նյութի մասնիկները:

Նյութի մասնիկներն ատոմներն են։

5.Որ նյութն են անվանում տարր:

Տարրն այն նյութն է, որը կազմված է մեկ ատոմից։

6.Ինչ է մոլեկուլը:

Մոլեկուլը երկու կամ ավելի ատոմներից բաղկացած էլեկտրականապես չեզոք խումբ է։

7. Ինչ մոլեկուլներ են ձեզ հայտնի:

H2, 2H2, N2, O2

8.Որ մասնիկն է օժտված նյութի բոլոր հատկություններով:

Մոլեկուլը օժտված է նյութի բոլոր հատկություններով:

9. Քանի անգամ է ատոմը փոքր խնձորից:

Ատոմը փոքր է խնձորից հարյուր միլիոն անգամ, այդ նման է նրան, որ համեմատենք խնձորը երկրագնդի հետ։

10.Ինչ է դիֆուզիան:

Նյութերի ինքնակամ փոխադարձ ներթափանցելու երևույթը կոչվում է դիֆուզիա։

11.Ինչպես է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում:

Գազերում դիֆուզիան շատ արագ է ընթանում, իսկ հեղուկներում՝ ոչ, քանի որ հեղուկներում մոլեկուլները ավելի խիտ են դասավորված։ Իսկ ամենադանդաղը դիֆուզիան կատարվում է պինդ մարմիններում։

12.Ինչպես է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:

Երբ ջերմաստիճանը բարձրանում է, մելեկուլները արագացնում են իրենց անկանոն և քաոսային շարժումները, դրանով էլ դիֆուզիայի ընթացքն արագանում է:

ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Բաժակի հատակին կալիումի պերմանգանատի մի փոշեհատիկ դրեք և վերևից սառը ջուր լցրեք: Ջուրը չխառնելով՝ որոշեք, թե ինչքան ժամանակ անց կալիումի պերմանգանատի մոլեկուլները կհայտնվեն ջրի վերին շերտերում: Չափելով ջրի մակարդակի բարձրությունը որոշեք դիֆուզիայի ընթացքի արագությունը:

Պատրաստեք ուսումնական նյութ՝ «Դիֆուզիան օգնում է … կանխելու վտանգը»:

ՆՈՐ ԴԱՍ

Թեմա՝  

§35. Մոլեկուլների քաոսային շարժման արագությունը և մարմնի ջերմաստիճանը: 

§36. Ջերմաչափ: Ջերմաստիճանային սանդղակ:

1. Ինչ է կատարվում տաք և սառը մարմիններն իրար հպելիս:

Տաք մարմինն հովանում է, սառը՝ տաքանում։

2.Որ ֆիզիկական մեծությունն է բնորոշում մարմնի տաքացվածության աստիճանը:

Մարմնի տաքացվածության աստիճանը չափվումը է ջերմաստիճանով։

3.Ինչ կապ կա մոլեկուլների անկանոն շարժման արագությունների և մարմնի ջերմաստիճանի միջև:

Բարձր ջերմաստիճանում մոլեկուլներն ավելի քաոսային են շարժվում։

4. Ինչ է ջերմային շարժումը:

Ատոմների և մոլեկուլների անընդհատ քաոսային շարժումը։

5.Ինչու է գազերում դիֆուզիան տևում տասնյակ վայրկյաններ, երբ մոլեկուլների  ջերմային շարժման արագությունները հարյուրավոր  մ/վ կարգի մեծություններ են:

Գազերում մոլեկուլները խիտ չեն դասավորված։

6. Կարելի է արդյոք մեր զգայարանների օգնությամբ ճիշտ գնահատել մարմնի ջերմաստիճանը:

Ոչ, մեր զգայարանները կարող են գնահատել մարմնի միայն մոտավոր ջերմաստիճանը։

7. Ինչպես է կոչվում մարմնի ջերմաստիճանը չափող սարքը:

Ջերմաչափ։

8. Ինչպիսի ջերմաչափեր գիտեք:  

Սնդիկային ջերմաչափ, գազային ջերմաչափ, էլեկտրոնային ջերմաչափ։

9. Ֆիզիկական ինչ երևույթ է օգտագործվում սնդիկային ջերմաչափում:

10. Ինչ ջերմաստիճանային սանդղակներ գիտեք:

11. Ինչ կապ կա  Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակների 1 աստիճանների միջև: