Եռօրյա Ճամբար Արատեսում

Բարի օր՝ այսօր, այստեղ ես կպատմեմ «Մուտքի» ճամբարի երկրորդ փուլի մասին, որը եղավ Արատեսում օգոստոսի 24-ից 26:

Առաջին օրը, առավոտ շուտ՝ մեկնեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Ինձ շատ էր դուր եկել ճանապարհին պատուհանից նայելը և ուրիշներին լսելը։ Իմ ավտոբուսը շատ աշխույժ էր, և հենց այդպիսի տրամադրությամբ մենք ունեցանք մեր կանգառը Արտաբույնք գյուղում, իսկ հետո՝ վերելքը դեպի Սմբատաբերդի բարձունք։ Իհարկե, ճանապարհը շատ դժվար կարող էր լինել շատերի համար, շոգ էր, մեզ փրկում էին միայն աղբյուրերը, բայց մեկ է՝ հախթահարելով մեր առաջին բարձունքը՝ ամեն ինչ մոռացանք։

Հաջորդ կանգառը հենց մեր տնակներն էին, մենք տեղավորվեցինք, և սկսեցինք ճաշ պատրաստել։ Ես դրան շատ էի օգնում և շատ ուրախ էի, որ այդ ամենը մենք էինք անում։

Հետո եղավ պարուսուցում Մերի Խաչիկյանի կողմից, և ինձ շատ դուր եկավ, ինչպես մենք մտերմացանք այդ ժամանակ։ Նաև մտերմացանք խարույկի մոտ՝ բարբառային զրույցների ժամանակ։

Այդպես և անցավ առաջին օրը։

Հաջորդ օրը սկսեցին նախավարժանքից, որը մեզ թարմացրեց։ Այդ օրը ես շատ շփվեցի մարդկանց հետ, նաև օգնում էի ամեն ինչով։ Նաև, ես ականատես եղա նրան, ինչպես մի նկարիչ նկարեց մեր ճամբարի ակումբը և դրա կողքի բնությունը։ Ասեմ, որ դա շատ թերապեվտիկ էր

Նորից պարելուց հետո՝ եղավ քայլք դեպի Հյուսիս, այնուհետև վերադարձ ձորակով դեպի Արատեսի վանք, Խաչոց ձոր և ժայռի աղբյուր, լող Արատես գետի գյոլերում։ Իհարկե, թրջված էինք վերադարձին, բայց շատ երջանիկ և հետաքրքրված։

Օրը վերջացրինք խարույկի շուրջը խոսելիս։

Վերջին օրը, իհարկե, ամեն ձև փորձում էի օգնել հավաքվելուն, տարածքը կարգի բերելուն։ Ճիշտն ասած, չէի ուզում գնալ, բայց մեկ է, երբ բոլոր իրերը հավաքված էին և բոլոր ափսեները դասավորված էին՝ շարժվեցինք դեպի տուն, բայց կանգառներով՝ շատ բան տեսանք։

Այսպիսին էր մեր ծրագիրը՝

-Եղեգիս՝ քայլք դեպի Զորաց վանք
-Վարդենյաց լեռնանց՝ Քարավանատուն
-Ներքին Գետաշեն՝ Կոթի եկեղեցի, Խաչքարերի բլուր
-բրդուճային ընդմիջում Գետաշենում
-Նորատուսի խաչքարեր
-Հայրավանք։

Ամեն ինչ շատ հետաքրքիր էր, ինձ շատ դուր եկավ, որ մենք պատմությունը այդպես ուսումնասիրեցինք, նոր տեղեկություններ իմացանք, և ամենակարևորը ՝ մեր աչքով տեսանք։

Այդպես՝ վերադարձանք տուն…

Անկեղծ ասած, իսկապես չէի ուզում գնալ այդտեղից։ Չնայած, որ ես Արատեսում եղել էի, ինձ հետաքրքիր էր այնպես, ինչպես կլիներ, եթե առաջին անգամ այստեղ լինեի։

Նաև, սա ձեռքբերումների ճամբար էր ՝ այս անգամ ես շատ ակտիվ էի թէ՜ շփվելուց, թե՜ օգնելուց, անում էի իմ կարողությունների մաքսիմումը։ Ինձ շատ դուր եկավ այստեղի մթնոլորտը, մտերմությունը, ձեռք բերեցի նոր փորձ և նոր հիասքանչ ընկերներ։

Անհամբեր սպասում եմ մյուս անգամին…

Աբուզար Հեդայաթի «Մոժդե՞, թե՞ ազատություն»

Պատմվածքի հղումը՝

Պատմվածքը հետաքրքիր էր։ Եւ, ճիշտն ասած, այստեղ մի քանի հետաքրքիր մոմենտ եմ տեսնում։

Արժի սկսել ամենասկզբից, որտեղ մեզ ծանոթացնում են գլխավոր հերոսների հետ և նրանց հարաբերությունների հետ։ Այստեղ մենք տեսնում ենք ինչ-որ մի ուտոպիա՝ գլխավոր հերոսը կարծես թե իդեալական ամուսին է, ում մասին կարելի է միայն կարդալ ինչ-որ հեքիաթներում։ Բայց, ինչպես տեսանք դրանից հետո, նույնիսկ այդպիսի հարաբերություններում ինչ-որ բան կարող է անհարթ գնալ։ Եւ իսկապես։ Կողմնակի մարդիկ կարող են նայել ուրիշների կյանքին և իդեալիզացիա անեն, չիմանալով, ինչպիսին է իրականությունը։ Նաև, հենց այդ մարդիկ կարող են մտածել, որ իրենց միջև ամեն ինչ կատարյալ է, բայց իրականում նրանց միջև կան չքննարկված հարցեր, վախեր, կասկածներ։ Ամեն ինչ ոչ միայն մակերեսի վրա է։

Հետո, կուզեի քննարկել այն, արդյո՞ք նրանց միջև սեր կար։ Կարծում եմ, որ դրան վստահ պատասխան չի կարելի տալ։ Ճիշտն ասած, ես կարող եմ արդարացնել Մոժդեին։

Արդյո՞ք նա վատն էր այն տեսանկյունից, որ հեռացավ։ Ոչ։ Լինում են պահեր, երբ դա անհրաժեշտ է։

Եթե նայենք նրա հեռանալու պատճառն այն տեսանկունից, որ նա չի աջակցում իր ամուսնու հետաքրքրություններին, իհարկե, դա սխալ է, քանի որ սիրող մարդը երբեք չի ստիպի սիրելի մարդուն թողնել այն, ինչը որ նրան երջանիկ է դարձնում և նրա ազատությունը երբեք չի սահմանափակի։

Իսկ եթե մյուս՝ բնական բան է, որ նա վախեցել է, իսկ մարդու համար իր և իր մտերիմների անվտանգությունը ամենակարևորն է։ Թե՞ ավելի լավ կլիներ, որ Մոժդեն ապրեր վախի մեջ իր ամուսնու հետ։ Իհարկե ոչ։

Իսկ այն փաստը, որ նա լքեց ամուսնուն, ոչ մի բառ անգամ չասելով, այդքան էլ լավ չէ՝ պետք է խոսել, հասկացնել, բացատրվել։ Հենց այնպես լուռ լքելը ինֆանտիլիզմ է և նաև շատ դաժան ուրիշի նկատմամբ։ Բայց այստեղ էլ նյուանս կա՝ նա, ինչպես գիտենք, Մոժդեն վախեցած էր։ Նաև կարելի է ուշադրություն դարձնել նրա վա, թե որտեղ են կատարվում իրադարձությունները՝ Իրանում, որտեղ ոչ միշտ են պաշտպանված կանանց իրավունքները։ Իհարկե, այսպիսի հասարակությունում ապրող կինը իր իսկ անվտանգության համար կընտրեր փախչելը։ Այնպես որ՝ Մաժդեին ես չեմ մեղադրում։

Այս վերլուծությունը գրելուց ես նաև նոր մտքի եկա՝ կարելի է նաև նայել ուրիշ կողմից և գտնել մի միտք։ Այն կարող է լինել կարծրատիպերի կամ իրերին ոչ մակերեսային նայելու մասին։ Ինչպես մենք հասկացանք՝ գլխավոր հերոսը ոչ այդքան պոզիտիվ բաներ էր գրում, նրա պատմվածքները կարող էին վախեցնել մարդկանց և սպիպել մտածել, որ նա վատ մարդ է, իսկ իրականում, նա շատ լավ և բարեհամբույր էր կնոջ նկատմամբ, սիրում էր նրան, հարգում նրա անձնական տարածքը, կարծիքը։ Եւ գուցե իր պատմվածքները լրիվ ուրիշ նշանակություն ունեն։

Իսկ վերջը ես կարող եմ հասկանալ այսպես՝ առաջինը՝ սիրող մարդը կարող է բաց թողնել, երբ դրա անհրաժեշտությունը կա, և երկրորդը՝ ազատությունը մարդու ամենակարևոր արժեքն է, և ոչ ոք, նույնիսկ սիրելի մարդը չի կարող այն քեզնից խլել։