անչափահասների աշխատանք

Մինչև 14 տարեկան երեխաներն Հայաստանում չեն կարող աշխատել: 14-15 տարեկան երեխաները կարող են աշխատել օրը 2 ժամից ոչ ավելի, իսկ շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան 10 ժամ: 16 տարեկանները կարող են աշխատել 24 ժամ շաբաթական, բայց պարտադիր է, որ այդ աշխատաժամերը չհամընկնեն պարտադիր կրթության համար նախատեսված ժամերի հետ: Մեծ մասամբ անչափահասներն ընտրում են աշխատել ռեստորանում, մանրածախ խանութներում և այլն:

16 տարեկան անչափահասներին սահմանափակումների մեծ մասից ազատում են՝ նրանք կարող են աշխատել այնքան ժամանակ, որքան ցանկացած շաբաթվա ընթացքում: Միակ մնացած սահմանափակումն այն է, որ նրանք չեն կարող աշխատել FLSA- ի կողմից վտանգավոր համարվող աշխատանքում (սա մեծ մասամբ վերաբերում ֆերմերությամբ զբաղվելը):

«Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա». Վերլուծություն

Այս պատմվածքում մեզ բերում են «վարժեցրած» փղի օրինակ՝ մարդու սահմանակ լինելը ցույց տալու համար։

Իսկապես, երբ մենք ծնվում ենք, մենք պարզապես «մաքուր թերթ» ենք, ոչ մի բանից չկախված, իսկ մեր շրջապատը և ստացած փորձը մեզ փոխում են, նաև սահմանափակում։ Դա սովորական երևույթ է, որ մենք հավատում ենք միայն այն ուժերին, որոնք մեզ ցույց են տվել, որը մեր վզին են կապել։

Փղին ծնված օրերից կապել էին, նրա ուժն իսկապես չէր պատում և նա չէր կարող ազատվել։ Նրան սահմանափակել էին, երբ նա խոցելի և թույլ վիճակում էր, շատ հեշտ էր իր սեփական թուլության գաղափարը ներշնչել։ Իսկ մեծանալով, փղի ուժերը պատում էին փախչելու համար։ Այո, ֆիզիկական ուժերը, բայց ոչ հոգեկան։ Նա չի հաղթահարել իր վախերը, չի կարողացել հասկանալ, թե ինչի է ընդունակ։ Եւ հենց դա է խնդիրը։

Պատմվածն ասում է ինքաճանաչման կարևորության մասին, կարծրատիպերից ազատվելու մասին, սեփական կարծիք ունենալու, քննադատական մտածողություն ունենալու մասին։ Իմ կարծիքով, շատ ճիշտ ալլեգորիա է ընտրվել։ Պատմվածքն ինձ դուր եկավ։

Երաժշտությունը 20-րդ դարում

20 դարում էլեկտրականության տարածումը չէր կարող չազդել նաև երաժշտության վրա, քանի որ էլեկտրական ուժեղացուցիչները և հետագայում նաև նորագույն էլեկտրական գործիքները երաժշտության լիովին նոր հորիզոններ բացեցին։ 20-րդ դարի առաջին կեսին հայտնվեցին առաջին էլեկտրոգիտարները և էլեկտրոնային ստեղնաշարերը, որոնք ամբողջովին փողեցին պատկերացումները երաժշտական գործիքների մասին։ Իսկ 20-րդ դարի վերջում, երբ հայտնվեցին թվային տեխնոլոգիաները ամեն ինչ կրկնակի ավելի արագ սկսեց փոխվել։ Համակարգչային տեխնիկան թույլ է տալիս ձայնի հետ անել ինչ որ ուզում ես։ Առաջացան մի շարք նոր գործիքներ, երաժշտության ստեղծման նոր մեթոդներ և իհարկե անթիվ անհամար նոր ուղղություններ: Օրինակ համակարգչային ծրագիրը կարող է ստեղծել և մշակել երաժշտություն։ Կամ նախկինում անհրաժեշտ նվագախմբին կարող է փոխարինել մեկ կամ երկու էլեկտրոնային գործիք։ Բայց այս ամենի հետ մեկտեղ տեխնոլոգիաները չեն կարող մրցակցել մարդու կողմից գրված և կատարված երաժշտության հետ, ով իր սեփական ապրումների և հուզումների շնորհիվ մի պարզ գործիքով ստեղծել է անփոխարինելի որևէ գեղեցիկ երաժշտություն։

Իհարկե, երաժշտական ինդուստրիան էլ էր փոխվել՝ կյանքի տեմպի արագացման շնորհիվ։ Տարիներն անցնում էին, մարդիկ ավելի քիչ էին կաշկանդվում իրենց զգացմունքներն և գաղափարներն արտահայտել երաժշտության մեջ։

20-րդ դարը ամբողջությամբ փոխեց երաժշտության վրա մոտեցմանը։ Ավելորդ չէ նաև ասել, որ շատ պաշտված երաժշտական ժանրեր հայտնվել են հենց 20-րդ դարում՝ ջազը, բլյուզը, ռոքը, ռոք-ն-ռոլլը, հարդ ռոքը, գրանժը…

Մուշեղ Գալշոյան «Կանչը». վերլուծություն

Պատմվածքի լեզուն հաճելի էր, ճիշտ տրամադրություն էր տալիս, հայկական գյուղի մթնոլոլտը շատ լավ էր զգացվում։ Եւ, իհարկե այն ժամանակների հայերի մելանխոլիան, փոշմանած լինելը, քանի որ մենք չգիեինք մեր ապագան, մեր հայրենիքը կայուն չէի։ Բայց մեկ է, մարդիկ շարունակում էին իրենց կյանքով ապրել, գեղեցկություն գտնել։ Հունարենում մի հետաքրքիր և դժվար բառ կա՝ «չարմոլիպի» (χαρμολύπη), որը նշանակում է «քաղցր տխրություն»։ Ինձ թվում է, շատ հայկական գրողների ստեղծագործությունները կարդալուց հետո այդ զգացմունքն է առաջանում։

Մի կողմից, մենք կարող ենք նկատել «Երբեք ուշ չէ» միտքը՝ չէ՞ որ գլխավոր հերոսը, մեծ գերդաստան ունենալով, բաժանվում է կնոջ հետ և 55 տարի հետո հանդիպելով իր առաջին սիրուն դեռ հույս ուներ, որ նա իր մոտ կգա։ Նա ուզում էր իր իրականությունը փոխել։ Չնայած, այդ չի անում։ Ի՞նչն էր պատճառը։ Գուցե, որոշ բաներ ժամկե՞տ ունեն։ Բայց մյուս կողմից, սկսում եմ հասկանալ՝ այո, Ալեն գուցե և սիրում էր Զորոին, բայց ընկալում էր նրան որպես պայծառ մանկության հիշողություն, որպես անցած կյանքի փուլ՝ չէ՞ որ նա իր սեփական ընտանիքն ունի։ Իսկ Զորոն ընկալում էր Ալեին որպես իսկական սեր, իր կյանքի նոր իրականություն, նպատակ… Կարծում եմ, նրանց տարիքը չէր, որ խանգարում էր։

Մյուս կողմից, այս պատմվածքում կյանքը և ժամանակը զուր ծախսելու թեմա է առաջ քաշվում։ Այո, մարդկանց մեծնամասնությունն ապրում է կոնկրետ սցենարով, մտածելով, որ դա նրանց երջանկություն կբերի։ Այո, շատերին դուր է գալիս այդպես ապրելը։ Սակայն, երբ այդպես ապրում են բոլորը, մոռացվում են սեփական նպատակները, երազանքները։ Եւ իսկապես՝ գլխավոր հերոսը մեծ ընտանիք էր ունեցել, հարստացել էր… Բայց նրա իսկական ցանկություններին չէր հետևել։ Չէր ապրել այն մարդու հետ, ում իսկապես սիրում է նույնիսկ 55 տարի հետո։

Պատմվածքը խորը մելանխոլիայի մեջ գցեց ինձ, բայց դուր եկավ։ Կարծում եմ, շատերին այն կարող է օգնել հասկանալ, որ կյանքը շատ կարճ է կարծրատիպերով և սցենարներով ապրելու համար։

За каждым преступлением следует наказание

По правде говоря, “Преступление и наказание” является моей любимой книгой, ведь здесь было то, что меня интересовало. Мне было интересно наблюдать за интересными образами и психологией преступника.

Роман повествует нам о бедном студенте, чье имя Родион Раскольников. Он бросил учёбу и ведёт закрытый образ жизни. Идёт к старухе-процентщице Алене Ивановне, и уже отсюда видно, что у него в голове есть некий импульс убийства. Придя к Алене Ивановне, Раскольников даёт ей серебряные часы, при этом внимательно осматривая ее квартиру. Уходя, Родион обещает вернуться, чтобы заложить серебряную папиросницу. Далее он встречает Мармеладова – пьяницу, чья семья живёт в бедности, и именно из-за этого его дочь Соня ушла на панель. Раскольников уходит, по какой-то неизвестной причине оставляя деньги им.

Этот момент кажется мне очень интересным: мы понимаем – он не полностью лишён эмпатии.

Вскоре он получает письмо от матери, что живёт в другом городе. Оттуда Раскольников узнает, что его сестра Дуня скоро выйдет замуж за некого Лужина. Он понимает, что брак этот по расчёту, что Дуня жертвует собой ради благополучия семьи, что злит Раскольникова.

Далее, он становится свидетелем разговора студента и офицера. Студент рассказывает о лживости и алчности той бабки и что он считает, что та не достойна жить. Так, бабка для Раскольникова становится вошью. И происходит, собственно, убийство.

Далее в романе описываются душевные терзания героя: его отрицания, мысли, оправдания. Эта книга затягивает тем, что тебе даётся эта самая обстановка внутри убийцы, а разные отсылки и символичные моменты только дают полное понимание картины.

На дискуссии в нашей школе на тему этого произведения собралось немало студентов. У каждого были свои мысли насчёт книги, которые они свободно выразили. Где-то мы с друг-другом соглашались, где-то – нет. Например, один из студентов сказал, что считает причиной преступления Раскольникова его бедность, а я считаю, что это было чуть ли не последней причиной. Думаю, злодеяние было совершено главным героем для подтверждения собственной теории. Хотя, пожалуй, во время обсуждения мне немного открылись глаза. Действительно, жить в маленькой комнате размером с шесть шагов, в Петербурге тех годов, с аморальностью вокруг… Как тут не свихнуться?

Каждый из нас поделился знаниями и различными подробностями. Я, например, рассказала про связь сна Раскольникова (Бедная лошадка) и эпизод из жизни Ницше “Туринская лошадь”. Правда, мне не дали рассказать про двойников Раскольникова – каждый персонаж может являться отражением главного героя. Свидригайлов, например, тоже совершал преступления и считал, что для благого дела можно и согрешить, а раскаяние данного персонажа заключается в его самоубийстве. Или Лужин, так же, как и Раскольников имел свои теории. Сонечку мучает совесть за свои поступки и она раскаивается. И так далее….

Мне очень понравилась дискуссия в нашей школе. Вообще, люблю обсуждения на какую-либо тему. Даже если у тебя есть точная точка зрения, ты всё равно узнаёшь что-то новое.

Ես  հաջողակ եմ, հարկավոր է միայն հավատալ դրան և շարժվել առաջ

Մեկ-մեկ մտածում եմ՝ այդ ինչպե՞ս են մարդիկ հորինել «հաջողություն» սահմանումը։ Չէ՞ որ այդ «հաջողությունը» պարզապես արտաքին հանգամանքների հետևանքն է։ Եւ աշխարհը չի կարող ինչ-որ մեկի հանդեպ բարի լինել՝ այն նեյտրալ է բոլորիս համար։

Բայց գուցե բանն հենց դրա մեջ է՝ մի բան ստեղծել, մի բանի հավատալ, հույս ունենալ, որպեսզի քեզ ավելի հեշտ ու հարմար լինի։ Որպեսզի չհուսահատվես։ Իրականությունը դեռ ամբողջ աշխարհը չէ։ Եւ մենք մեր ներքին զգացողությամբ կարող ենք ստեղծել մեր սեփական իրականությունը։ Կարող ենք ամեն ինչին իմաստ և նպատակ տալ՝ քանի որ այս գաղափարները մերն են։

Այնպես որ այո, մեր միջի հույսերը, երևակայությունները կարող են օգնել մեզ շարժվել առաջ։ Մենք պետք է հպարտ լինենք, որ բացի արտաքին աշխարհից ունենք մեր՝ ներքին աշխարհը, որը կարող է փոխել համարյա ամեն ինչ։

Մեր կրթահամալիրի 7 հրաշալիքները

Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 7 դպրոցներից մեկում արդեն 9 տարի։ Այսքան ժամանակն իմ կարծիքով, բավարար է առավելություններն ու թերությունները։ Այսպես, այստեղ ես կխոսեմ մեր 7 հրաշալիքների մասին։

  1. Ընտրության գործունեություն

Համարում եմ մեր դպրոցի գլխավոր առավելություններից մեկը։ Ընտրության գործուներությունը լինում է շաբաթական 4 ժամ, այս առարկայի շնորհիվ սովորողն հնավորություն է ստանում իր ուզած թեման ավելի խորն ուսումնասիրել։ Դու կարող ես ընտրել օտար լեզու սովորել, ինչ-որ արվես կամ սպորտ։ Այս առարկան, իմ կարծիքով, շատ սովորողների կարող է օգնել որոշել, թե ինչով է նա ուզում զբաղվել ապագայում։

2. Ընդհանուր մտնոլորտը

Մեր դպրոցն ընդարձակ է, պատերի փոխարեն՝ ապակե դռներ են, կարելի է տեսնել՝ ինչ է կատարվում կողքի դասարանում և ընդհանուր շատ էսթետիկ է նայվում։ Այսպես դպրոցն ավելի թարմ է երևում, լուսավոր մթնոլորտ է տիրում։

3. Նախագծային ուսուցում

Նախագծային ուսուցումն ինձ սովորեցրել է ինքնուրույն տեղեկություններ գտնել ճիշտ աղբյուրներից։ Նյութը ձևավորել, եզրակեցնել։ Մենք ամեն առարկայից էլ ունենում ենք նախագծային աշխատանք, որն օգնում է մեզ ավելի լավ հասկանալ այս կամ այն թեման, ընդհանուր պատկերացում կազմել։

4. Մեր լաբորոտորիաները, ջերմոցները, մարզասրահները, ձիարշավարանը…

Այս տեղերի շնորհիվ մենք ծանոթանում ենք մեր շրջակա աշխարհի հետ։ Նաև այսպես շատ հաճելի և արդյունավետ է բնական գիտություններ սովորելը։

6. Հաճախ ճամփորդելը

Մեր կրթահամալիրում շատ հաճախ են ճամփորդում։ Ճամփորդությունների ընթացքում մենք շատ նոր բաներ ենք իմանում այս կամ այն վայրի մասին, ամեն անգամ նոր փորձ ստանում։ Հետո լուսաբանում ենք՝ մեր այցելած տեղի ընդհանուր պատկերը ստանում։

7. Ազատությունը

Գուցե, իմ ամենասիրելի կետը։ Մեզ երբեք չեն սահմանափակել մեր որոշումներում՝ չեն ստիպել այսպես կամ այնպես հագնվել, միշտ աջակցել են մեզ, մեր առաջարկությունները լսել, նոր գաղափարներն օգնել են իրականացնել։ Սա դարձրել է մեզ այն, ինչ մենք դարձել ենք։ Սա մեզ օգնում է դառնալ լիարժեք անձ, որը գիտի իր նպատակները, չի վախենում ինքն իրեն արտահայտել։ Եւ ես շատ շնորհակալ եմ դրան։

11 հունարեն բառ, որոնք կստիպեն ձեզ սիրահարվել այդ լեզվին (թարգմանություն)

Ավելի քան 3400 տարի պատմություն ունենալով, հունարեն լեզուն շատ մեծ ազդեցություն է ունեցել աշխարհի վրա։ Այն խոսվում է Միջերկրական ծովի ավազանից դուրս շատ վայրերում, և հունարեն արմատները հաճախ օգտագործվում են բազմաթիվ լեզուներով նոր բառեր վերաբերելու համար։ Ահա 11 բառ, որոնք կստիպեն ձեզ սիրահարվել այս գեղեցիկ հին լեզվին։

ελπίδα (էլ-պի-դա) / հույս

Այդ բառը հայտնվել է հունարենից — ἐλπίς, հունական դիցաբանության մեջ հույսի անձնաբերումն է, որը հաճախ պատկերել էին աղջկա տեսքով։ Մեր օրերում սա օգտագործբում է նաև որպես կանացի անուն։

χαρμολύπη (հար-մո-լի-պի) /քաղցր տխրություն

Իրականում այս բառը հունարեն երկու բառերից է կազմված՝ «ուրախություն» և «տխրություն»։ Այս բառը ամենադժվարներից է հունարենում (նույնիսկ ոչ բոլոր հույները գիտեն և օգտագործում այն), որը հնարավոր չէ թարգմանել ուղիղ ձևով, բայց այն փոխանցում է ինչ-որ բանի հանդեպ խառը զգացմունքներ ունենալը։

ίριδα (ի-րի-դա) / իրիս, ծիածանագույն

Ժամանակակից հունարեն ‘ιριδα բառը հայտնվել է ծիածանի աստվածուհու Իրիսի անունից, որը միավորում երկինքն ու երկիրը։ Ասում են, որ նա գեղեցիկ թևեր և բազմածաղկավոր շորեր է ունեցել, որոնք հետք թողեցին, երբ նա ուղարկեց Օլիմպոս լեռան աստվածների ուղերձը երկիր: Նրա անունը հետագայում «ծիածան» էր նշանակում հին հունարենում, իսկ ռուսերենվ այն նշանակում է «աչքի ծիածանաթաղանթ»:

ευτυχία (էֆ-տի-խի-ա) / երջանկություն

Это слово состоит из корня eu-, что означает добро, иτύχη (тИха), что означает удачу.

Այս բառը հատնվել է eu- արմատից, որը նշանակում է «բարություն» և иτύχη (տԻխա) բառից, որը նշանակում է «հաջողություն»։ Այս բառը նաև նշանակում է «բավարարություն» և ոմանք կարծում են, որ սա երջանկության ամենաիրական ձևն է:

αιώνια (է-օ-նիա) / անվերջություն

Это слово происходит от древнегреческого слова Αἰών «время жизни», «поколение», что по сути означает век, эпоху, вечность, неопределенный или длительный период времени, или обозначает одно из крупнейших подразделений геологического времени. В астрономии эон эквивалентен одному миллиарду лет.

Այս բառը եկել է հին հունարեն Αἰών բառից, որը նշանակում է «կյանքի ժամանակ», «սերունդ», ըստ էության նշանակում է դար, դարաշրջան, հավերժություն, անորոշ կամ երկար ժամանակաշրջան կամ նշանակում է երկրաբանական ժամանակի ամենամեծ բաժանումներից մեկը։ Աստղագիտության մեջ էոնը համարժեք է մեկ միլիարդ տարվա։

νοσταλγία (ՆՈՍ-ՏԱԼ-ԳԻ-Ա) / ՆԱՍՏՈԼԳԻԱ, ՏԱՆ ՀԱՆԴԵՊ ԿԱՐՈՏ

Այն հին հունարեն nostos բառի համակցությունն է, որը նշանակում է տուն վերադարձ, և algos, հոմերական հունարեն, գրական լեզու, որը նշանակում է ցավ: Ալգոսը ցավազրկող բառի արմատն է, որը կազմված է՝ ան (առանց) + ալգոս (ցավ):

ψυχή (ՊՍԻ-ԽԻ) / ՀՈԳԻ

«Պսիխի» բառը, որրից առաջացել է «պսիխիկա (հոգեկան կառուցվածք)» բառը, առաջացել է հին հունարեն ψῡ́χω (հոգեկան, հարված) բայից և նշանակում է ոգի։

Սա կապված է Պսիխեի՝ Էրոսի և Փսիխեի առասպելի հերոսուհու հետ, հենց այն սիրո պատմության հետ, որտեղ երկու սիրահարներ պետք է հաղթահարեն մի շարք խոչընդոտներ, որոնք կանգնած են իրենց միության ճանապարհին։ Պատմությունը հաճախ մեկնաբանվում է որպես այլաբանություն հոգու համար, որը փրկագնում է իրեն սիրով:

φιλότιμο (ՖԻ-ԼՈ-ՏԻ-ՄՈ) / անձնազոհություն

Ֆիլոտիմոն հունարենում թարգմանվող ամենադժվար բառերից է։ Սա ուրիշ մարդկանց (կամ լավ գործը) ավելի բարձր, քան քեզ դնելու հասկացություն է։ Սա ներառում է խիզախության, անձնազոհության և պատվի զգացում, ինչ-որ բան անելը φιλότιμο-ով նշանակում է, որ դուք անում եք ինչ-որ բան ճիշտ և ազնվորեն, նույնիսկ եթե դա հակասում է ձեր սեփական շահերին:

αγάπη (ա-գա-պի) / սեր

Հին հունարենը մի քանի տարբեր բառեր ունի սիրո համար: Ագապի համարվում է այն սերը, որը զգում են ամուսինները միմյանց հանդեպ, կամ սերը, որը միավորում է ծնողներին ու նրանց երեխաներին, կամ նույնիսկ քրիստոնյաներին Աստծո հանդեպ: Ժամանակակից հունարեն έρωτας (erotas) բառը սովորաբար նշանակում է այն սերը, որն ունի ուժեղ ռոմանտիկ և կրքոտ բնույթ, մինչդեռ φιλία (filia)-ն նշանակում է ջերմություն և բարեկամություն:

µεράκι (Մէ-րա-կի) / կիրք, ուժեղ նվիրվածություն

Եւս մի ամենադժվար թարգմանվող բառերից: Մերակիով ինչ-որ բան անել նշանակում է «քո հոգու մի մասը» դնել այն բանի մեջ, ինչ անում եք: Բառի արմատը արաբերենից փոխառված թուրքերեն բառ է, որն ունի տարբեր իմաստներ, այդ թվում՝ «ուժեղ սեր և մտահոգություն ինչ-որ բանի, հատկապես գործունեության նկատմամբ»։

Աղբյուր՝https://vk.com/@study_greek-11-samyh-krasivyh-slov-kotorye-zastavlyaut-vlubitsya-v-grech