Պյոտր Չայկովսկի (թարգմանություն)

Պյոտր Չայկովսկին ռուս կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ էր, որի երաժշտությունը համարվում է ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային դասական։ Ծնվել է 1840 թվականին, որպես կոմպոզիտոր կայացել է 1860-70-ականներին, որոնք համարվում են Ռուսական կայսրության մշակույթի վերելքը, քանի որ այդ ժամանակ ծաղկում էր երաժշտությունը, գեղանկարչությունը և գրականությունը։

Երաժշտության հանդեպ սերն հայտնվել է Չայկովսկու մոտ դեռ մանկուց՝ երաժշտասեր ընտանիք ունենալու պատճառով։ Նրա մայրը շատ էր սիրում երգել և դաշնամուր նվագել, իսկ հայրը նույնիսկ տուն էր բերել մեխանիկական երգեհոն: Առաջին անգամ Պյոտրը հետաքրքրվեց երաժշտությամբ, երբ ընդամենը չորս տարեկան էր։ Նա շատ էր սիրում, երբ իր ընտանիքում Մոցարտի գործերն էին նվագում։ Նաև իր մանկության տարիներին Պյոտր Չայկովսկին բանաստեղծություններ էր գրում, դրանք մեծ մասմաբ ֆրանսերենով էին։

1850 թվականի օգոստոսի սկզբին նա իր մոր և քույրերի հետ ժամանեց Սանկտ Պետերբուրգ՝ ընդունվելու կայսերական իրավագիտության դպրոցշ: Հիմա այն կրում է կոմպոզիտորի անունը։ Նա գերազանց ավարտում է ուսումնարանը 1859 թվականին։ Մի քանի տարի աշխատել է արդարադատության նախարարությունում, իսկ հետո ընդունվել կոնսերվատորիա։ Այնտեղ նա գլխավոր գերազանցիկներից էր և հենց այնտեղ սովորելու ընթացքում է գրել իր առաջին ստեղծագործությունները։ Դրանցից են՝ «Կայծակ»-ը, «Դեպի ուրախություն»-ը և «Նիշերի պար»-ը:

Чайковский, Пётр Ильич — Википедия

Չայկովսկիի ամենահայտնի գործն համարվում է «Կարապի լիճ»-ը։ Սկզբում այդ գործն երաժիշտների մասնագիտական հանրույթը չէր ընդունում, չէր նվագում, քանի որ շատ դժվար էր։ Եղել է դեպք, երբ Լեվ Տոլստոյը սկսել էր արտասվել, կոնսերվատորիայում Չայկովսկու երաժշտությունը լսելիս: Կոմպոզիտորը ականատես է եղել այս տեսարանին և անվանել այն իր տաղանդի ամենամեծ ճանաչումը:

Իր բնույթով Չայկովսկին շատ զգացմունքային էր, նույնիսկ անկայուն։ Համարվում է, որ դրա պատճառները երկուսն են՝ ժառանգականությունը և ուսումնարան գնալու պատճառով ընտանիքից բաժանվելը։ Նրա ծառաներից մեկն իր օրագրում գրում էր, թե ինչ էր կատարվում Չայկովսկու հետ, երբ նա իր «Բահերի թագուհի»-ն էր գրում. երբ ինչ-որ բան չէր ստացվում, նա շատ էր բարկանում, ասում, որ կհեռանա երաժշտությունից, կգնա և քարտաշ կդառնա, մատով իսկ չի կպնի դաշնամուրին։ Իսկ հետո, օրվա վերջում, նրա տրամադրությունը բարձրանում էր, կանչում էր իր բարեկամներին, ասելով, որ նոր օպերան գլուխգործոց է դառնալու։ Նաև նա շատ ու շատ կարևորում էր հայրենասեր լինելը և չէր հարգում մարդկանց, ովքեր այդպիսին չէին։

Այս կոմպոզիտորի մահից ավելի քան 100 տարի է անցել, բայց նրան հիշում են և հիանում նրա ստեղծագործություններով։ Նրա անունով կան հարյուրավոր ուսումնարաններ և թատրոններ։ Դե իհարկե, քանի որ նա 19-րդ դարի ամենակարևոր մշակութային գործիչներից է։

Աղբյուրներ՝

http://www.tchaikov.ru/lichnost.html

https://rg.ru/2015/05/07/chaikovsky-site.html

https://ru.wikipedia.org/wiki/%D0%A7%D0%B0%D0%B9%D0%BA%D0%BE%D0%B2%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9,%D0%9F%D1%91%D1%82%D1%80%D0%98%D0%BB%D1%8C%D0%B8%D1%87#%D0%9F%D0%B0%D0%BC%D1%8F%D1%82%D1%8C

15 интересных фактов из жизни Чайковского

10 փաստ Զիգմոնդ Ֆրոյդի մասին (Թարգմանություն)

  1. Զիգմոնդ Ֆրոյդի ամբողջ անունը Սիգիզմունդ Շլոմո Ֆրոյդ է։

2. Լինելով հոգեվերլուծության հիմնադիր՝ Ֆրոյդը նաև զգալի ազդեցություն ունեցավ XX-րդ դարի հոգեբանության, բժշկության, գրականության, սոցիոլոգիայի և արվեստի վրա: Գիտնականի գաղափարներն այն ժամանակ շատ նոր և անսովոր էին, ինչը, հետևաբար, իր ողջ գործունեության ընթացքում արած հետազոտությունները մեծ ռեզոնանս և քննադատություն առաջացրեցին գիտական ​​հանրության շրջանում:

3. Մանուկ հասակում Ֆրոյդը սովորելու բացառիկ ունակություններ և նոր բաներ սովորելու մեծ սեր ուներ։ 9 տարեկան հասակում նա հանձնեց բոլոր քննությունները և մեկ տարով շուտ ընդունվեց գիմնազիա:

4. Նրա ժամանակ հասարակության մեջ տիրում էր հակասեմական գաղափարախոսությունը և Ֆրոյդն, իր հրեական ծագման պատճառով հաճախ բախվում էր իր դասընկերների ագրեսիային: Սակայն նա սովորեց համարձակորեն դիմանալ բուլիինգին՝ զարգացրեց իր քննադատությանը, դիմակայելու կարողությունը և վիճաբանության մեջ արժանի հակահարված տալու կարողությունը:

5. Ֆրոյդը գերազանց ավարտեց Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, իսկ հետո սկսեց ուսունմասիրել վիրաբուժությունըը, սակայն մի քանի ամիս անց հրաժարվեց բժշկության այս ոլորտից ՝ համարելով, որ այդպիսի գործունեությունը հոգնեցուցիչ է:

6. Ֆրոյդը, որոշ ժամանակ աշխատում էր հայտնի հոգեբույժ Ժան Շարկոյի, իսկ հետո իր ընկերոջ ՝ Ջոզեֆ Բրոյերի հետ։ Նրանք հիպնոզ էր օգտագործում բժշկական պրակտիկայում ՝ հիստերիայի ախտանիշները վերացնելու համար։ Թեման ուսումնասիրելով, Ֆրոյդն հասկացավ այս մեթոդի կատարյալ չլինելը։ Դրանից հետո նա մշակեց ազատ ասոցիացիաների մեթոդը, որի ընթացքում բուժվողին առաջարկում էին ազատորեն արտահայտել իր մտքերը: Այս մեթոդի օգտագործումը հնարավորություն տվեց լիովին հրաժարվել հիպնոսից:

7. Երիտասարդության ժամանակ Ֆրոյդը սահուն խոսում էր ֆրանսերենով, անգլերենով, իսպաներենով և իտալերենով, նաև ուսումնասիրում էր հունարենը և լատիներենը։

8. 1880-ական թվականներին Ֆրոյդը հետաքրքրվեց այն ժամանակ քիչ հայտնի և օրինական կոկաինով: Կոկաինի բացառիկ հատկությունների մասին գերմանացի գիտնականի հոդվածներ կարդալուց հետո նա սկսեց թմրանյութն իր վրա փորձարկել: Փորձերից հետո նա կոկաինն անվանեց «արդյունավետ անալգետիկ»: Գիտնականն ակամա տարածեց կոկաինային իր կախվածությունը ծանոթների և ընկերների շրջանում, քանի որ այդ ժամանակ դեռ չէր ապացուցվել դրա վնասակարությունը, :

9. Վիեննայի համալսարանում սովորելու ընթացքում Ֆրոյդը հետաքրքրված էր կենդանաբանությամբ: Հենց այդ ժամանակ նա գրեց իր առաջին գիտական ​​հոդվածը, որը գետային օձաձկների սեռային տարբերությունների մասին էր:

10. Ֆրոյդը համարում էր, որ իր «Երազների մեկաբանությունը» գիրքը նրա ամենանշանակալից աշխատանքն է, չնայած գիտական ​​հանրության կողմից այն լրիվ անտեսվում էր և անհաջող մնաց կոմերցիոն առումով: Առաջին հրատարակության հետագա լրացումներում նոր սերնդի հոգեվերլուծաբանների կողմից խիստ քննադատության ենթարկվեցին երազանքի տարբեր տեսությունները: Բայց չնայած այս ամենին, «Երազների մեկաբանությունը» օգնեց Ֆրոյդին գտնել իրեն համամիտ մարդկանց, որոնց հետաքրքրում էին նրա տեսությունները։

Աղբյուր՝https://zagge.ru/20-interesnyx-faktov-o-zigmunde-frejde/

Զիգմոնդ Ֆրոյդն իր ժամանակաշրջանում շատ նշանավոր հոգեբույժ և նյարդաբան էր։ Նրա հոդվածներն ու հետազոտությունները մեծ ռեզոնանս էին առաջացրել ողջ գիտական հանրության մոտ։ Կարելի է ասել, որ նա ժամանակակից հոգեբանության հիմնադիրն է։

Նա ծնվել է 1856 թվականի մայիսի 6-ին, Ավստրիական իմպերիայում (Այսօրվա Չեխիայում)

Պատմություն։ Առաջադրանք, 8-րդ դասարան, մայիսի 1-7-ը

Առաջադրանք 1

Իրադրությունը պատերազմի վերսկսման պայմաններում

  1. Պատմել հայկական կորպուսի , արևմտահայ դիվիզիայի մասին:

Երբ երկրում փոխվեց քաղաքական իրավիճակը, Հայոց ազգային խորհուրդն իրավունք ունեցավ բանակային կորպուս ստեղծել։ Այդպես, 1917 թվականի նոյեմբերի 16-ին հրաման եղավ ստեղծել Հայկական կորպուսը։ Այն կազմված եղավ 2 դիվիզիայից և 4 գնդից, զինամիավորների համալրման գլխավոր վայրը Երևանի նահանգն էր։ Հրամանատարը Թովմաս Նազարբեկյանն էր։ 1917 թվականի դեկտեմբերին Թիֆլիսից Երևան ուղարկվեց Արամ Մանուկյանը, որը շատ լիազորություններ էր ստացել։ Նաև խոշոր դիվիզիա էր կազմվել արևմտահայերից, հրամանատարը Անդրանիկ Օզանյանն էր։ Շուտով այն ավելի մեծ զորամիավորում դարձավ և սկսվեց կոչվել հատուկ հավաքական ջոկատ։ Երբ թուրքերը պատերազմներ սկսեցի, այս երկու կորպուսները միացան և միասին սկսեցին կոչվել Առանձին հավաքական կորպուս։ Հրամանատարը Թ. Նազարբեկյանն էր։

  1.  Նկարագրել Արամ Մանուկյանին որպես քաղաքական գործիչ:

Ինչպես արդեն գրել էի, հայոց ազգային խորհուրդը 1917 թվականի դեկտեմբերին Թիֆլիսից Երևան ուղարկեց Արամ Մանուկյանին և օժտեց նրան շատ լիազորություններով: Նրա գլխավոր նպատակը և առաջնահերթ խնդիրն էր կարգուկանոն հաստատել նահանգում ևազգային զորամասերի կազմավորմանն աջակցել: Այո, նա շատ մեծ դեր է խաղացել արևմտահայերի առաջին համագումարի կազմակերպման գործում։ 1917 թվականին, ռուսական հեղափոխություններից հետո Սուսաստանի Կովկասյան մասի ռազ­մաճակատի քայքայումը թուրքական ներխուժման սպառնալիք էր տալիս Հայաստանին։ Երևան նահանգում անհրաժեշտ էր կանգուն իշխանություն ստեղծել, Հայկական կորպուս ձևավորել։ Այսինքն, այսքան բանը վստահվել էր Մանուկյանին։ Նա նաևպետական և հասարակական գործիչ է եղել։ Նաև հայտնի է նրանով, որ ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը և եղել է Վանի նահանգապետ։  

  1. Վերլուծել Այսրկովկասում  իշխանության համար մղվող պայքարը:

Իշխանության համար պայքարը գնում էի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Երբ վրացիներն և թաթարներն հասկացան, որ նրանց շահերը համընկնում են՝ նրանք կազմեցին դաշինք, որը խոչընդոտում էր անկախ Հայաստան ստեղծելուն: Սակայն նրանց հետ մրցակցում էին հայ ազգային ուժերը, դաշնակցականները, հայ բոլշևիկ Ս. Շահումյանը: Շահումյանը և նրա կողմնակիցները խնդիր էին դրել գրավելու իշխանությունը նաև երկրամասի կենտրոն Թիֆլիսում: Ս. Շահումյանի գլխավորությամբ ստեղծված խորհրդային իշխանությունը հայտնի էր նաև Բաքվի կոմունա անունով: Բաքվի Հայոց ազգային խորհրդի ջանքերով ստեծվել էր Հայկական կորպուսի 15–հազարանոց զինուժ: Երկաթուղու շրջափակման պատճառով այն միավորվեց կոմունայի զորքի հետ՝ կազմելով նրա մեծ մասը: Հայկական զորամասերի շնորհիվ էր, որ թուրքերը մինչև 1918 թ. սեպտեմբերի կեսերը չէին կարողանում գրավել Բաքուն:

  1. Պատմել Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության ստեղծման ընթացքի մասին:

Անդրկովկասի Սեյմը չէր ճանաչել Բրեստ–Լիտովսկի հաշտության պայմանագիրը, այդ պատճառով որոշեց Թուրքիայի հետ առանձին հաշտության բանակցություններ վարել: Թուրքերը պահանջում էին՝ ճանաչել Բրեստ–Լիտովսկի պայմանագիրը և անկախ հռչակել Անդրկովկասը: Այդ իրավիճակում Սեյմն ընդհատեց բանակցությունները և ապրիլի1–ին երկրամասը հայտարարեց ռազմական դրության մեջ: Փաստացի դա նշանակում էր պատերազմի հայտարարում Թուրքիային: Ռազմաքաղաքական այդ դժվարին վիճակում Ալեքսանդրապոլում 1918 թ. ապրիլի 6–8–ը տեղի ունեցավ հայ ազգային–քաղաքական կազմակերպությունների խորհրդակցություն: Մասնակիցների մեծամասնությունը հանդես եկավ Անդրկովկասն անհապաղ անկախ հռչակելու թուրքական պահանջի դեմ: Որոշվեց ուժերը համախմբել ճակատը պահելու համար: Սակայն Սեյմը, ի դեմս վրաց–թաթարական մեծամասնության, 1918 թ. ապրիլի 9–ին հայտարարեց Ռուսաստանից երկրամասի անջատման ու անկախության հռչակման մասին: Ստեղծվեց Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետությունը (ԱԺԴՀ):

Աղբյուրները ՝Հայոց պատմություն, համացանց

Առաջադրանք 2

Մայիսյան փառահեղ հերոսամարտը

  1. Փաստերով հիմնավորել՝ երիտթուրքերը շարունակում են պանթուրքական ծրագիրը:

  1. Հիմնավորել Առաջին Աշխարհամարտի Կովկասյան ճակատում պատերազմն ընդունել էր թուրք-հայկական բնույթ:
  2. Պատմել Ալեքսանդրապոլի գրավվման, Ջավախքի, Շիրակի դիմադրության նշանակման մասին:
  3. Ներկայացնել Սարդարապատի ուղղությամբ ուժերի դասավորության , ռազմական գործողությունների ընթացքի մասին:՛
  4. Նկարագրել Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ընթացքի, արդյունքների մասին:
  5. Փաստերով հիմնավորել մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , համացանց

1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը

Առաջադրանք 1

Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Staff_of_armenian_volunteers_1914

Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը

Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Աշխարհի գաղութային բաժանումը խոշոր տերությունների միջև վերջանում է նոր դարերի երկրորդ շրջափուլում, այնպես որ տնտեսությունը զարգացնելու համար հումքի աղբյուրների և սպառման շուկաների անհաժեշտություն կար։ Մետրապոլիայում մեծ կապիտալ էր կուտակվում, այնպես որ շատ երկրներ ձգտում էին նորանոր գաղութներ ունենալ։ Գաղութացված երկրներն հիմնականում Աֆրիկայում և Ասիայում էին։

Ներկայացնել  Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում: Հիմնավորել ՝Թուրքիայի Գերմանիայի դաշնակից դառնալը։

(Հարցերի պատասխանը՝ երկուսը մեկում)

Եռյակը խոստանում էր Թուրքիային, որ կօգնի Անտանտի հետ պատերազմում։ Թուրքիայի նրանց միանալու գլխավոր պատճառն այն էր, որ նրանք հակամարտ էին Ռուսաստանին։ Նրանք ուզում էին պանթուրքական գաղափարարախոսությունը տարածել և Ռուսաստանում ապրող թուրքալեզու և մահմեդական ժողովուրդների միջոցով շանտաժել ռուսներին և ապագայում նրանց «Մեծ Թուրանի» մեջ միավորել։

Ընդհանրապես, Օսմանյան կայսրության առաջին համաշխարային պատերազմի մեջ մասնակցելու գլխավոր պատճառներն համարվում են Բալկանյան պատերազմների ժամանակ կորցրած հողերի վերադարձումը և հայկական հարցի լիկվիդացումը։

Ռուսաստանը նույնպես մեծ ծրագրեր ուներ ռուս-թուրքական հերթական պատերազմից: Ցարական ռազմաքաղաքական վերնախավը ձգտում էր ընդարձակելու իր ազդեցության ոլորտները, որպեսզի տիրանա սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, ազատորեն դուրս գա Միջերկրական ծով, նվաճի Արևմտյան Հայաստանը, ամրապնդի իր դիրքերն Իրանում, իսկ դա, իր հերթին հնարավորություն կտար հաստատվելու Մերձավոր Արևելքի շահութաբեր տարածաշրջանում:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 131-135, համացանց

Իտալիայի վերամիավորումը

Վիեննայի վեհաժողովի որոշմամբ Իտալիան մնաց մասնատված և հյուսիսային հատվածները Ավստիայի տիրապետության տակ էին, այնպես որ Իտալիայի միավորուման պայքարն ոչ միայն ազգային, այլև ազատագրական բովանդակություն ունեին։

Երկրում գաղտնի կազմակերպությունները և խմբակները պայքարում էին վերամիավորման համար, դրանցից ամենավառ օրիանկը «Երիտասարդ Իտալիան» էր։ 1848-49 թվականների իտալական ազգային հեղափոխությունը հաջողություն չունեցավ՝ պարտվեց, սակայն պայքարը շարունակվեց։ 1850-60 թվականներին Իտալիայում արդյունաբերական հեղաշրջում կատարվեց։ Երկրի տարբեր շրջանների միջև առաջանում էին կապեր, համազգային շուկան էր կազմավորվում, և ընդհանրապես, իտալացիները, ունենալով գեղանկարչություն, գրականություն և երաժշտություն կազմել էին մշակույթ, որով պայմանավորված էր նրանց ազգային ինքնագիտակցությունը։ Սա, ըստ իտալացիների, կոչվում էր Վերածնություն, իրենց լեզվով՝ Ռիսորջիմենտո։ Այս փաստերը կասկածի տակ չէին դնում երկրի միավորման անհրաժեշությունը։

Սարդինական թագավորությունը ազգային վերամիավորման դրոշանակիրն էր, քանի որ այն դաշինք էր կնքել Նապոլեոն 3-ի հետ և Ավստրիայի դեմ պատերազմ սկսեց։ Այսպես, իտալական շատ ուրիշ տերություններ միացան պայքարին։

1860 թվականին Ջուզեպպե Գարիբալդին, իր զորաջոկատի հետ հասնելով Սիցիլիայի ափեր, շատ կարճ ժամանակում ազատագրում է Իտալիայի հարավը։ Նա համարվում է ազգային հերոս։ Եւ այսպես, 1861 թվականին համաիտալական խորհրդարան հրավիրվեց, որը ճանաչեց Իտալիայի թագավորությունը։ Սակայն դրա կազմում Հռոմն ու Վեներտիկը չկային։ Հռոմը՝ Հռոմի պապի պատճառով, իսկ Վենետիկը դարձյալ Ավստրիայի տիրապետոթյան տակ էր։ Երբ Ավստրիան 1866 թվականին պարտվեց Պրուսիային, հարցն հեշտացավ։ Հռոմն Իտալիային միացավ և հռչակվեց մայրաքաղաք 1871 թվականին՝ ֆրանս-պրուսական պատերազմից հետո։ Սա էլ եղավ Իտալիայի ազատագրության համար հարյուրամյա պայքարի ավարտը։ 1871 թվականին Իտալիան ճանաչեց պապին իբրև աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդ և Վատիկանն ինքնիշխանություն դարձավ։

Եւ այսպես, Իտալիան սահմանադրական միապետություն դարձավ։

Գերմանիայի վերամիավորումը

Վիեննայի համաժողովից հետո Գերմանիան մնաց պառատկված և նույնիսկ 1848-49 թվականների հեղափոխությունը չկարողացավ ուղղել վիճակը։ Երկինը միավորվելու կարիք ուներ, քանի որ այսպիսի վիճակը խոչնդոտում էր զարգացմանը։ Վերամիավորման համար պայմաններ կային՝ 1850-60 թվականների Գերմանիայի արդյունաբերական հեղաշրջումն ավարտված էր, այդպիսով համազգային շուկա էր կազմվել և զարգացել էին տնտեսական կապերն առանձին շրջանների միջև։ Կարելի է ասել, որ տնտեսապես Գերմանիան միավորված էր։ Գերմանացիների ազգային ինքնագիտակցությունը պայմանավորված էր մշակույթի և լեզվի զարգացմամբ։

Վերամիավորման հեղինակը Պրուսիան էր, որի հողերն համարվում էին Գերմանիայի սիրտը։ Այնտեղ բարենորոգումներ էին կատարվում, և ի հակառակ Ավստրիայի՝ Պրուսիան ամեն ինչ անում էր Գերմանիայի միության համար։ Գերմանիայի գլխավոր դերակատարը քաղաքական գործիչ և դիվանագետ Օտտո Բիսմարկն էր։ Նրա կարծիքով միավորումը պետք էր ստանալ զենքով։ Մեծ մասամբ նա դեմ էր Ավտրիային և Ֆրանսիային։

1866 թվականին Պրուսիան ջախջախեց ավստրիական բանակին։ Այսպես ստեղծվեց Հյուսիսգերմանական միությունը, որի կազմի մեջ մտնում էին 22 երկիր։

North German Confederation 1870.svg

(Հյուսիսգերմանական միությունն այս քարտեզում է)

Կարելի էր համարել, որ սա հենց այդ միավորումն էր, որի համար այդպես պայքարում էր Բիսմարկը, բայց դեռ անհրաժեշտ էր Ֆրանսիայի դիմադրությունն հաղթել։ Եւ այսպես, սկսվեց ֆրանս-պրուսական պատերազմը, որը տևեց 1 տարի։ Պրուսիան հաղթանակ տարավ։ Ֆրանսիան, հաշտություն կնքելով վճարեց մեծ ռազմատուգանք և ճանաչեց Գերմանիայի միավորումը։

1871 թվականի հունվարի 18-ին հռչակվեց գերմանական կայսրության ստեղծումը, հետագայում ստեղծվեց սահմանադրություն։ Տերության բարձրագույն օրենսդիր մարմինը խորհրդարանն էր՝ Ռայսխստագը։ Այսպես, Գերմանիան դարձավ սահմանադրական միապետություն։