Մարդ և հասարակություն

Հասարակությունը մարդկանց տարբեր սոցիալանկան խմբերի միասնությունն է։

Ի՞նչն է մարդուն դարձնում մարդ և ինչո՞վ է մարդը տարբեր կենդանուց։ Մարդը, նախ և առաջ կենդանու նման բնազդներ ունի, կենսբանական կարիքներ։ Այս ամեն ինչը կապված է մարդու ֆիզիոլոգիայի հետ, սակայն մարդու գլխավոր նշանն այն է, որ նա հասարակական էակ է։ Միայն հասարակության մեջ է նա սովորում մտածել, աշխատել։ Բոլոր երեխաներն էլ, իհարկե, ունեն ուղեղ և ձայնային ապարատ, բայց խոսել և մտածել նրանք սովորում են միայն հասարակության մեջ։

Մարդիկ ապրում են համատեղ, բայց բոլորն էլ տարբերվում են միմյանցից։ Անգամ նույն ընտանիքում ծնված-մեծացած երեխաները տարբերվում են իրարից։ Դա պայմանավորված է գենոտիպում ամրակայված խառնվածքով և բնավորության գծերով։ Մարդու վրա ամենավառ ազդեցություն է թողնում մանկությունից եկած փորձը։

Մարդն ունի մի քանի դեմք և տարբեր իրավիճակներում ցույց է տալիս իր բնավորության տարբեր գծերը։

Ընդհանրապես առանձնացում են մարդկանց այս տեսակները՝ Խոլերիկներ, մելանխոլիկներ, ֆլեգմատիկներ և սանգվինկներ։ Խոլերիկները բոլոր իրադարձություններից սուր ապրումներ ունեցող մարդն է։ Մելանխոլիկները մռայլ և անորոշ են։ Ֆլեգմատիկներն ինքնամփոփ են և անտարբեր։ Իսկ Սանվինիկները հավասարակշռված անձեր են։

Leave a comment