Մարդու պահանջմունքները

Պահանջմունքները մարդու գիտակցության մեջ բավարարվածության զգացում ունենալու համար բարիքներն են։ Միայն մարդիկ չեն, որ պահանջմունքներ ունեն։ Ամեն կենդանի էակ պահանջմունքներ ունի։

Պահանջմունքները անհրաժեշտ են մեկ մարդու և ամբողջ սոցիումի զարգացման համար։ Սերունդների փոփոխության հետ փոխվում են նաև մարդու պահանջմունքները, երազանքները։ Դրանք կախված են կյանքի պայմաններից, կրթությունից, մասնագիտությունից, մշակութային զարգացումից և այլն։ Երբ մարդն ունի պահանջմունքներ և չի կարող դրանք իրականացնել, մարդու մոտ սկսում է անհարմարավետության զգացում։

Պահանջմունքները լինում են նյութական, ֆիզիոլոգիական։ Դրանց մեջ մտնում է սնունդը, ջուրը, տունը, քունը։

Լինում է անվտանգութան պահանջմունք, որի մեջ մտնում են անհատական անվտանգությունը, առողջությունը և կայունությունը։

Պատկանելության պահանջմունքը։ Սրա մեջ մտնում է սերը, ընկերությունը, սոցիալիզացիան։

Ճանաչման պահանջմունքը։ Սրա մեջ մտնում են մարդու ինքնագնահատականը, սերը սեփական «ես»-ի նկատմամբ, սոցիումի անդամների հարգանքը։

Ինքնարտահայտման պահանջմունքի մեջ մտնում են սեփական անձի զարգացման ցանկությունը, բարելավման ձգտումը։

Leave a comment