Էկոտուրիզմը Հայաստանում

Էկոտուրիզմն այժմ սահմանվում է որպես «պատասխանատու ճանապարհորդություն դեպի բնական տարածքներ, որոնք պահպանում են շրջակա միջավայրը, պահպանում են տեղի բնակչության բարեկեցությունը և ներառում են կրթություն»։ Հայաստանը շատ հարուստ բնություն ունի՝ հազվագյուտ և բացառիկ բույսեր, որոնց տեսակների թիվը հասնում է 320-ի, էնդեմիկ կենդանիների տեսակներ, կենսաբազմազան աշխարհ… Իդեալական տեղ է էկոտուրիզմը զարգացնելու համար։

Էկոտուրիզմը Հայաստանում բավականաչափ զարգացած է։ Դրա հիմնական վայրերը Հայաստանում, այնպիսի առողջարանային քաղաքներ են, ինչպիսիք են Ջերմուկը, Ծաղկաձորը, Դիլիջանը, Լոռու մարզը։

Օրինակ, նույն Ջերմուկը՝ այս քաղաքն ունի յուրահատուկ բնակլիմայական պայմաններ, հարուստ է հանքային աղբյուրներով, այստեղով է հոսում Արաքսի վտակ Արփա գետը: ՀՀ պետական բյուջեից 1,3 մլրդ դրամի ներդրմամբ կառուցվել և 2007 թվականից գործում է միջազգային չափանիշներով նորագույն տեխնոլոգիաներին համապատասխանող ճոպանուղի։ Նաև, Ջերմուկն իր տաք հանքային ջրերով չափազանց մոտ է չեխական հանրահայտ Կառլովի Վարի առողջարանային քաղաքին, որտեղ 2008 թվականի վիճակագրական տվյալներով ամսական միջինը 10000 զբոսաշրջիկ է այցելում: Այնպես որ, իսկապես, Ջերմուկը մեծ պոտենցիալ ունի։

Դիլիջանը հիասքանչ բնություն ուն և շատ տեսարժան վայրեր՝ Հաղարծին վանական համալիր, Դիլիջանի ազգային պարկը, Գոշավանք վանական համալիրը, Պարզ լիճը… Դիլիջանը շրջապատված է անտառներով և հանգստյան գոտիներով և նույնպես մեխ պոտենցիալ ունի։

Եւ նաև Ծաղկաձորը, որը նույնպես շատ գեղեցիկ բնություն ունի, նույպես Էկոտուրիզմի պոտենցիալ ունի, հատկապես, ակտիվ սպորտի՝ Դահուկավազքի, սնոուբորդինգի, ձյունագնացներ քշելու համար։ Շատ լավ է արշավների կազմակերպման համար, հեծանվավարության համար։ Կան շատ տեսարժան վայրեր Ծաղկաձորում և դրան մոտիկ վայրերում՝ Կեչառիս վանական համալիրը, Թեղենիս լեռը, Լեռնադահուկային հանգստավայրը, Օրբելի եղբայրների թանգարանը, Սևանա լիճը, Բջնի ամրոցը։

Լոռու մարզը, նույնպես, մեծ պոտենցիալ ունի։ Լոռու մարզն ունի բնական և մարդածին ռեկրեացիոն բազմաթիվ ռեսուրսներ, ինչի շնորհիվ կան շատ առողջարաններ, որոնք դարձնում են Լոռու մարզը նպաստավոր տարածաշրջան առողջարանային զբոսաշրջության կազմկերպման համար: Շատ տեսարժան վայրեր՝ Հաղպատի վանքը, Սանահինի վանքը, Լոռե բերդը, Դենդրոպարկը, Օձունը, Դսեղը։ Այս ամենը մեծ պոտենցիալ է տալիս էկոտուրիզմի համար՝ մշակույթն ճանաչելու, արշավներ կազմակերպելու համար։

Leave a comment