Վանո սիրադեղյան. Սիրելու տարիք

Պատմվածքն իմ կարծիքով կենտրոնացված էր ավելի շատ նապատակ դրած, դրան ձգտող մարդու մասին և պաշտպանելու ցանկության մասին էր, այլ ոչ թե սիրահարվածի մտքերի ու ներքին աշխարհի վրա։ Տղան պատմվածքում շատ հպարտ էր, չէր թողի, որ իր սիրելի աղջկան և իրեն ինչ-որ մեկը նվաստացնի։ Տղան նույնիսկ կարող է զրկել ինքն իրեն իր նախասիրություններից՝իր դեպքում, գրականությունից։ Գուցե սա այն սիրո մասին է, որտեղ մարդիկ պատրաստ են իրար զիջել և նույնիսկ կորցնել իրենց անձնավորությունը։

Նաև նա համարում է, որ պետք է կռիվ անի սիրելիի համար և որ ոչ ոք չունի իր կողքին։ Որ առաջին քայլը՝ միշտ ամենադժվարն է։

Պատմվածքը երկակի տպավորություն թողեց։ Մի կողմից՝ այն պատմում է նպատակին հասնելու մասին, ուժեղ և հպարտ լինելու մասին, անձնազոհության և սիրո մասին։ Բայց մյուս կողմից, ինձ սա մի քիչ օբյեկտիվացիա հիշեցրեց։ Իհարկե, երկրորդ անգամ կարդալուց դա անցավ, բայց մեկ է՝ տղան աղջկան կարծես թե վերաբերվում էր ոչ թե որպես անձ, այլ որպես օբյեկտ և նպատակ, որին նա պետք է հասնի։ Կարծես թե նրան դուր է գալիս ոչ թե աղջիկը և նրա ներքին աշխարհը, այլ նրան հասնելու պրոցեսը։

Leave a comment