Հայ ազգային-քաղաքական կյանքի վերելքը․

Առաջին աշխարհամարտում  Թուրքիան պարտվող կողմերից էր, և իհարկե ուզում էր իր դիրքերը հաստատել Կովկասում, և հատկապես՝ ալևելյան Հայաստանում։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանում կատարվում էր Բոլշեվիկյան հեղաշրջումը։ Ի տարբերություն Թուրքիայի, որը բռնի ուժով էր ամեն ինչ անում, Բոլշեվիկները ուժեղ գաղափարական պայքար էին մղում, լինում էին քաղաքացիական պատերազմներ և այլն։

Երզնկայի պայմանագրից հետո Ռուսաստանն հանում է իր զորքերը, այնպես որ Թուրքիան օգտվում է այդ առիթից և հարձակվում մայիսին։ Հայերը ստիպված են լինում դիմել ինքնապաշտպանության և  սկսվում են մայիսյան հերոսամարտերը։

Սարդարապատի ճակատամարտ.

Մայիսի 22–29-ը Արագածի լանջերից մինչև Արաքս, Սարդարապատից մինչև Սևան գիշեր-ցերեկ

 անդադար ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: Ժողովուրդը զինվել և օգնության է հասել զորամասերին: Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանը հանձնարարել է Երևանի զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանին:

Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավել են Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը (այժմ՝ Հոկտեմբեր) և Գեչռլուն (այժմ՝ գ. Մրգաշատ): Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային, պարտիզանական հետևակային, Իգդիրի հետևակային և Զեյթունի հեծյալ գնդերը Քյորփալուից (այժմ՝ գ. Արշալույս) և Ղուրդուղլուից (այժմ՝ գ. Արմավիր) անցել են հարձակման, Ղամշլու (այժմ՝ գ. Եղեգնուտ) գյուղի մոտ կոտրել թուրքերի դիմադրությունը, վերագրավել Սարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրել թշնամուն նահանջել շուրջ 15–20 կմ: Սակայն երբ հայկական ուժերը դադարեցրել են հետապնդումը, թուրքերը վերադասավորել են ուժերը և ամրացել Արաքս կայարանի հյուսիսարևմտյան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Մայիսի 22–26-ի մարտերի ընթացքում զոհվել է 3500 թուրք: Հակառակորդը որոշել է համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ են մղել նաև օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան:

Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Ճակատամարտում լավագույնս դրսևորվել են հայկական ռազմարվեստի ավանդույթները:

Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ-ին կառուցվել է հերոսամարտին նվիրված հուշահամալիրը:


Բաշ Ապարանի ճակատամարտ.

Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան (այժմ՝ ք. Ապարան) ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք: 

Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաև եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ): Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:

Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի մոտ 2000 թ-ի մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը:


Ղարաքիլիսայի ճակատամարտ.

Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավել է Ջաջուռը, Աղբուլաղը (այժմ՝ Լուսաղբյուր), Ղալթաղչին (այժմ՝ Հարթագյուղ), մայիսի 21-ին՝ Վորոնցովկան (այժմ՝ ք. Տաշիր): Ջալալօղլիի (այժմ՝ ք. Ստեփանավան) մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում, ապա շարժվել դեպի Դիլիջան: Գեներալ Նազարբեկյանի հրամանով 1-ին դիվիզիան և 2 լեռնային մարտկոցներ փոխադրվել են Շահալի (այժմ՝ Վահագնի), մնացածները կենտրոնացել են Դիլիջանի մոտ: Հայկական զորքն ունեցել է 6 հզ. զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրքական զորքը՝ Ջավադ Բեյի հրամանատարությամբ՝ 10 հզ. զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր: Հայկական զորքին օգնության են հասել Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները: Հայկական ուժերը հիմնական հարվածները թուրքերի գերակշիռ ուժերին հասցրել են Ղշլաղ (այժմ՝ Դարպաս) գյուղի մոտ, Բզովդալի (այժմ՝ Բազում) մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին՝ թշնամուն հարկադրելով նահանջել դեպի Համամլու (այժմ՝ ք. Սպիտակ): Հայերը կրել են զգալի կորուստներ (սպանված, վիրավոր և գերի): Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով՝ նրանք անցել են հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջել են Դիլիջան: Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցել Ղազախ:

Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան: 

Չնայած այսքան հաջողված ճակատամարերին, ժողովուրդը շատ էր կոտորվել, այնպես որ ստիպված եղավ կնքել խայտառակ Բաթումի պայմանագիրը, որը ըստ փաստի թողնում էր միայն Սևանը և դրա մոտի մի փոքր տարածք։ Ինչպես ասեց մի գերմանացի դիվանագետ «Հայերին թողեցին Սևանում լողանալու տեղ, բայց չորանալու տեղ չթողեցին»։ Մոտ այդ ժամանակ ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։

Ի վերջո, այսքան խոցելի վիճակում Հայաստանը ստիպված եղավ բոլշևիկացվել։

գործնական քերականություն

Մեջբերվող ուղղակի խոսք

  1. Լինում է 2 տեսակի՝
  • մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսք, որ մեջբերվում է ուղղակի
  • բարձրաձայն ասած խոսք, զրույց՝ խոսող-խոսակից։

2. Մեջբերվող ուղղակի խոսքը անջատվում է հեղինակի խոսքից

  • մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսքը՝ չակերտներով։ Վերջակետը դրվում է չակերտից հետո։
  • բարձրաձայն ասած խոսքի, զրույց՝ խոսող-խոսակից տարբերակի դեպքում՝ գրվում է նոր տողից, գծիկով։

3.  Մեջբերվող ուղղակի խոսքով նախադասությունները բարդ նախադասություննե են։ Ունեն երկու հատված՝ հեղինակի խոսք և մեջբերվող ուղղակի խոսք։ Սա բարդ ստորադասական նախադասություն է, մեջբերվող խոսքը երկրորդականն է։ Սովորաբար այդ երկրորդականի պաշտոնը լինում է ուղիղ խնդիր, լրացնում է գլխավորի ասացական բային՝ ստորոգյալին։

Օր.՝  Արամը մտածեց. «Ես ինքս եմ իմ գլխի տերը, ոչ ոք ինձ հրամայելու իրավունք չունի»։ (ի՞նչ մտածեց՝ ես ինքս եմ… -ուղիղ խնդիր։

Մեջբերվող ուղղակի խոսքի նկատմամբ հեղինակի խոսքը լինում է նախադաս (առաջ հեղինակինը, հետո՝ մեջբերվող խոսքը), միջադաս (հեղինակի խոսքն ընկնում է մեջբերվող խոսքի մեջտեղը), վերջադաս (հեղինակի խոսքը մեջբերվող խոսքից հետո է)։

Օրինակներ՝

  • Նա ասաց.
    -Հա՛յր, ես տանը կմնամ, մինչև դու աշխատանքից գաս։ (նախադաս)
  • Ես չեմ առարկում,- ասաց Սուրենը,— այդ մասին հայտնիր եղբորդ։ (միջադաս)
  • -Ես չէի ուզում քեզ վշտացնել, բայց քո վարմունքը ինձ ստիպեց այդ անել,- ասաց բժիշկը։ (հետադաս)։

Ըստ այդ տեղի՝ նախադասությունները կետադրվում են.

  • Նախադաս դիրքում հեղինակի խոսքից հետո դրվում է միջակետ։
    Օրինակ՝
     
  1. Վարդանը հիշեց ընկերոջ խոսքը. «Դու, բոլորին վստահելով, քեզ հարվածի տակ ես դնում»։
  2. Եկավ դևն ու հարցրեց.
    — Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին։
  • Միջադաս դիրքում հեղինակի խոսքը երկու կողմից անջատվում է ստորակետ գծով (,-)։

Օրինակ՝

  1. «Դու բոլորին վստահելով,-հիշեց Վարդանը ընկերոջ խոսքը,- քեզ հարվածի տակ ես դնում»։
  2. — Արքա,- եկավ դևն ու հարցրեց,- ո՞ւր է իմ ոսկին։
  • Վերջադաս դիրքում հեղինակի խոսքից առաջ դրվում է ստորակետ գիծ (,-)։

Օրինակ՝

  1. «Դու, բոլորին վստահելով, քեզ հարվածի տակ ես դնում» ,- հիշեց Վարդանը ընկերոջ խոսքերը։
  2. -Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին ,-եկավ դևն ու հարցրեց։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Կետադրիր տրված նախադասությունները (բոլորը մեջբերվող խոսքով են)
  • Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում
    Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատտ ուրախացրիք դուք ձեր գալով։
  • Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։
  • Տեսնում եմ անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։
  • Մեն-մենակ եմ եկել, հա՛յր խոնարհվելով շշնջաց որդին մի՛ մտածիր անցյալի մասին։
  • Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին ասում է Արիստոտելն իր աշակերտներին պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։
  • Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց
    Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։
  • Կրտսեր քույրս, հենց որ մենանկ էինք մնում, ասում էր
    Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։
  • Ճանաչեցի՞ր ինձ հարցրեց Սահակը ծերունուն դու իմ հոր զինակիցն ես եղել։
  • Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց
    Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։
  • Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ
    Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

2. Տրված մեջբերվող խոսքով նախադասություններում հեղինակի խոսքը տեղափոխիր երկու ձևով, ուշադիր եղիր, որ ճիշտ կետադրես։

3.Տրված տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մարզպետունի իշխանն այդ օրը զվար- տեսք ուներ հա-ել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պո-պատյա արծաթազար- սաղավար- սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը բազպանները սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտ-ավոր կոշիկները։ Ծանր սուրը  արծաթազ-ծ պատյանով լրացնում էր նրա զինվորական զար-արանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մա-մա-յա սանդու-քի վերին աստիճանին խրո-տ ձայնով խոսեց
Ազնիվ իշխաններ և իշխանուհիներ սիրելի զինակիցներ մեր քաջազն արքան Աշոտ Երկաթը անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Եր-վում եմ իմ հայրենիքի արևով որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը մին-և վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

Ուղղակի մեջբերվող խոսքի փոխակերպումը անուղղակիի.

  1. Ըստ անհրաժեշտության փոխվում է հեղինակի խոսքի տեղը։ Օր.՝ 
    -Ես գնում եմ,- ասաց աղջիկը։
    Աղջիկն ասաց, որ ինքը գնում է։
  2. Ըստ անհրաժեշտության փոխվում է ենթակայի  ստորոգյալի տեղը։ Օր.՝
    -Ես եկա,- ուրախ բացականչեց մանչուկը։
    Մանչուկն ուրախ բացականչեց, որ ինքը եկավ։
  3. Հեղինակի եւ մեջբերվող խոսքերի միջեւ ավելանում է որ կամ թե շաղկապը։ Եթե հարցում կամ երկմտություն է արտահայտում, թե շաղկապն է ավելանում, մնացած դեպքերում՝ որ շաղկապը։ Օրինակները՝ նախորդ նախադասություններում։ Կետադրում ենք համապատասխանաբար։
  4. Կոչականները կամ անցնում են հեղինակի խոսքի մեջ, դառնում հանգման խնդիր, կամ մնում են մեջբերվող խոսքի մեջ, դառնում ենթակա, եթե հնարավոր է։ Օր.՝
    -Վարդա՜ն, արի գրատախտակի մոտ,- ասաց ուսուցչուհին։
    Ուսուցչյհին ասաց, որ Վարդանը գա գրատախտակի մոտ։ (ենթակա)
    Ուսուցիչն ասաց Վարդանին, որ գա գրատախտակի մոտ։ (հանգման խնդիր)
  5. Վերաբերականները, ձայնարկությունները որպես կանոն դուրս ենգալիս։
  6. Հարցական, բացականչական նախադասությունները դառնում են պատմողական։
  7. Անձնական դերանունների, ս,դ հոդերի, ստորոգյալների դեմքը փոխվում է ըստ անհրաժեշտության՝
    ա) եթե մեջբերվող խոսքի ենթական պատմողն է, դառնում է առաջին դեմքով։
    բ) եթե մեջբերվող խոսքի ենթական խոսակիցն է, դրվում է երկրորդ դեմքով։
    գ)Մնացած դեպքերում դրվում է երրորդ դեմքով։
  8. Կարող են ըստ անհրաժեշտության լինել նաեւ այլ փոփոխություններ։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  1. Նախադասությունների ուղղակի խոսքը փոխակերպիր անուղղակիի։

Բժիշկն այցելուին ասաց, որ նա չէր ուզում իրեն վշտեցնել, բայց նրա վարմունքը ստիպեց նրան նա անել։

Նա հարցրեց ուղեկցին, թե հմա ի՞նչ են ուզում անել՝ ճանապարհը շարունակե՞ն, մինչև հասնեն նրա ասած աղբյուրը։

Նկարիչը, հայացքն ուղղելով ինձ, ասաց, որ ճիշտ է իմ դրությունը ծանր է՝ բայց ես չտխրեմ։

Տանուտերն ասաց Վահանին, որ նա նրան շնորհակալ է, նա իրեն քաջալերում է, բայց նա դեռ ոչինչ չի արեն, դեռ նոր է որոշում ընդունել։

Նա մտածում էր, թե ինչո՞ւ նա չփորձեց համոզել նրանց. Դա լավ կլիներ բոլորի համար։

                ՝

Ինձ նայելով՝ տատիկս սպառնաց ինձ, որ եթե ես ինձ այդպես պահեմ, նա ինքը կուտի իմ բլիթը, ուրեմն ես խելոք լինեմ և ուտեմ։

Մտքումս ասացի, թե հետաքրքիր է, ինչ կասի մայրը, եթե տեսնի, թե որքան շատ հատապտուղ եմ բերել։       

Հուզվեցինք՝ լսելով դատավորին, որը մեզ ասում էր, թե  մենք նրա հետ գտնվում ենք արդարադատության պալատում, այստեղ, մենք արդարություն կգտնենք, հանգիստ լինենք, պատմենք՝ ով է մեզ նեղացրել։

Նա, Օֆելիային գնացք նստեցնելով, հավաստիացրեց, որ նրանք ամեն ինչ կպարզեն, մինչև նա տեղ հասնի, նրա մայրն արդեն տանը կլինի։

Դասից հետո կարդացի ղեկավարության հայտարարությունը, որտեղ գրված էր, որ մեզ՝ ուսանողներիս համար,  նրանքստեղծել են բոլոր հնարավոր պայմանները, որ մենք  այստեղ որևէ դժվարություն չունենանք։

Շապուհը հայոց արքա Արշակ Երկրորդին հարցրեց, թե ինչու է նա թշնամացել նրա հետ, չէ՞ որ նա սիրել  է նրան որդու պես, անգամ կամեցել նրան իր աղջկա ամուսին տեսնել։

Ուղեկիցս զուշացրեց ինձ, որ չխոսեմ, հետևեմ նրան, հակառակ դեպքում ես կմոլորվեի և մենք այլևս չէինք հանդիպի։

Հովիվն իր շուրջը հավաքված մարդկանց ասաց, որ երբ գնան Սողոմոն արքայի մոր, ասեն, որ նրա տաճարի գինը մայիս ամսվա երեք օրվա անձրևն է։

Դևն եկավ ու հարցրեց Արքային, թե ո՞ւր է ոսկին. Չէ՞ որ նրանց զրույցից շատ օրեր են անցել։

Տանտերը, տեսնելով հյուրերին՝ ուրախ ընդառաջ եկավ և ասաց, որ իրենք վաղուց էին նրանց սպասում, որ ներս գնան, և որ նրանք բոլորին էլ  շատ ուրախացրել են իրենց գալով։

Ընկերս, երբ հանդիպեցինք, ասաց, որ մեծ է եղել նրա ուրախությունը, երբ նրանց ընդհանուր ծանոթներից իմացավ, որ գոնե քույս սովորում է նրանց դպրոցում։

Սպասավորը, անթաքույց դժգոհությամբ ասաց, որ տեսնում է՝ խոսքերս մեկ ենք արել և նրան հալածում ենք։

Հայ ազգային-քաղաքական կյանքի վերելքը․

Առաջին աշխարհամարտում  Թուրքիան պարտվող կողմերից էր, և իհարկե ուզում էր իր դիրքերը հաստատել Կովկասում, և հատկապես՝ ալևելյան Հայաստանում։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանում կատարվում էր Բոլշեվիկյան հեղաշրջումը։ Ի տարբերություն Թուրքիայի, որը բռնի ուժով էր ամեն ինչ անում, Բոլշեվիկները ուժեղ գաղափարական պայքար էին մղում, լինում էին քաղաքացիական պատերազմներ և այլն։

Երզնկայի պայմանագրից հետո Ռուսաստանն հանում է իր զորքերը, այնպես որ Թուրքիան օգտվում է այդ առիթից և հարձակվում մայիսին։ Հայերը ստիպված են լինում դիմել ինքնապաշտպանության և  սկսվում են մայիսյան հերոսամարտերը։

Սարդարապատի ճակատամարտ.

Մայիսի 22–29-ը Արագածի լանջերից մինչև Արաքս, Սարդարապատից մինչև Սևան գիշեր-ցերեկ

 անդադար ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: Ժողովուրդը զինվել և օգնության է հասել զորամասերին: Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանը հանձնարարել է Երևանի զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանին:

Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավել են Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը (այժմ՝ Հոկտեմբեր) և Գեչռլուն (այժմ՝ գ. Մրգաշատ): Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային, պարտիզանական հետևակային, Իգդիրի հետևակային և Զեյթունի հեծյալ գնդերը Քյորփալուից (այժմ՝ գ. Արշալույս) և Ղուրդուղլուից (այժմ՝ գ. Արմավիր) անցել են հարձակման, Ղամշլու (այժմ՝ գ. Եղեգնուտ) գյուղի մոտ կոտրել թուրքերի դիմադրությունը, վերագրավել Սարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրել թշնամուն նահանջել շուրջ 15–20 կմ: Սակայն երբ հայկական ուժերը դադարեցրել են հետապնդումը, թուրքերը վերադասավորել են ուժերը և ամրացել Արաքս կայարանի հյուսիսարևմտյան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Մայիսի 22–26-ի մարտերի ընթացքում զոհվել է 3500 թուրք: Հակառակորդը որոշել է համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ են մղել նաև օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան:

Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Ճակատամարտում լավագույնս դրսևորվել են հայկական ռազմարվեստի ավանդույթները:

Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ-ին կառուցվել է հերոսամարտին նվիրված հուշահամալիրը:


Բաշ Ապարանի ճակատամարտ.

Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան (այժմ՝ ք. Ապարան) ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք: 

Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաև եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ): Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:

Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի մոտ 2000 թ-ի մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը:


Ղարաքիլիսայի ճակատամարտ.

Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավել է Ջաջուռը, Աղբուլաղը (այժմ՝ Լուսաղբյուր), Ղալթաղչին (այժմ՝ Հարթագյուղ), մայիսի 21-ին՝ Վորոնցովկան (այժմ՝ ք. Տաշիր): Ջալալօղլիի (այժմ՝ ք. Ստեփանավան) մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում, ապա շարժվել դեպի Դիլիջան: Գեներալ Նազարբեկյանի հրամանով 1-ին դիվիզիան և 2 լեռնային մարտկոցներ փոխադրվել են Շահալի (այժմ՝ Վահագնի), մնացածները կենտրոնացել են Դիլիջանի մոտ: Հայկական զորքն ունեցել է 6 հզ. զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրքական զորքը՝ Ջավադ Բեյի հրամանատարությամբ՝ 10 հզ. զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր: Հայկական զորքին օգնության են հասել Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները: Հայկական ուժերը հիմնական հարվածները թուրքերի գերակշիռ ուժերին հասցրել են Ղշլաղ (այժմ՝ Դարպաս) գյուղի մոտ, Բզովդալի (այժմ՝ Բազում) մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին՝ թշնամուն հարկադրելով նահանջել դեպի Համամլու (այժմ՝ ք. Սպիտակ): Հայերը կրել են զգալի կորուստներ (սպանված, վիրավոր և գերի): Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով՝ նրանք անցել են հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջել են Դիլիջան: Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցել Ղազախ:

Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան: 

Չնայած այսքան հաջողված ճակատամարերին, ժողովուրդը շատ էր կոտորվել, այնպես որ ստիպված եղավ կնքել խայտառակ Բաթումի պայմանագիրը, որը ըստ փաստի թողնում էր միայն Սևանը և դրա մոտի մի փոքր տարածք։ Ինչպես ասեց մի գերմանացի դիվանագետ «Հայերին թողեցին Սևանում լողանալու տեղ, բայց չորանալու տեղ չթողեցին»։ Մոտ այդ ժամանակ ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։

Ի վերջո, այսքան խոցելի վիճակում Հայաստանը ստիպված եղավ բոլշևիկացվել։

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Օրենքը

Կամավորության ինստիտուտի կայացման համար անհրաժեշտ պայմաններ ու մեխանիզմներ կներդրվեն 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/05/16/1341527/

Կառավարության նիստը կամավորության մասին

Հարցեր՝

Ինչ է կամավորությունը

«Կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց, ոչ պարտադիր կամ ոչ հարկադիր, օրենքին համապատասխան կատարվող աշխատանք» – այսպես է մեզ ասում հոդված երրորդը։ Կարևոր է ասել, որ կամավորությունը չի հետապնդում շահույթ և հիմնական սկբունքներն են կամավորի կամքի ազատությունը, կամավոր աշխատանքի անհատուցելիությունը, կամավոր աշխատանքի սուբյեկտների իրավահավասարությունը, կամավոր աշխատանքում խտրականության արգելքը, մարդասիրությունը, մարդու իրավունքների ու ազատությունների հարգումը, ազգային, տարածաշրջանային կամ միջազգային համագործակցությունը:

  • Կամավորի և կազմակերպություն միջև պայմանագիր կնքվում է

Պայմանագիրը կնքելը պարտադիր է, և պայմանագրում պետք է գրված լինի կամավորական աշխատանքի մասին ամեն բան, կամավորություն անողը պետք է տեղեկացված լինի ամեն ինչի մասին։ Կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելուց առաջ պահանջել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող համապատասխան լիցենզիա կամ կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին փաստաթուղթ, եթե կամավոր աշխատանքը կատարվելու է նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող բնագավառում։ Հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է կամավորին տրամադրել տեղեկանք կամ երաշխավորագիր կատարված կամավոր աշխատանքի վերաբերյալ և նաև տրամադրել կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ միջոցներ, փոխհատուցել կամավոր աշխատանքի ընթացքում կամավորի կատարած լրացուցիչ ծախսերը։

  • Կամավորի աշխատանքը վարձատրվում է

Ոչ, քանի որ կամավորությունը ինքն իրենով սահմանվում է որպես շահույթ չհետապնդող, այսինքն չվարձադրվող աշխատանք։

  • Ով է կամվորը

Կամավոր աշխատանք կատարող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ։

  • Անչափահասը ինչպես կարող է կատարել կամավորություն

Կամավորության համար տարիքային սահամանափակումներ չկան։ Համենայն դեպս օրենքը չի կարգավորում անչափահասների կամավորությունը։ Բայց գործնականում անչափահասները շատ են ներգրավված կամավորական աշխատանքների մեջ։

  • Երբ է հնարավոր լուծել կամավորության մասին պայմնագիրը

Հոդված 16

Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը լուծվում է պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում:

2. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրի պայմանները կարող են փոփոխվել, կամ պայմանագիրը կարող է լուծվել նաև կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ՝ առնվազն երեք աշխատանքային օր առաջ այդ մասին գրավոր տեղեկացնելով մյուս կողմին, եթե տեղեկացման այլ կարգ նախատեսված չէ կամավոր աշխատանքի մասին պայմանագրով: Սույն մասով սահմանված ծանուցման ժամկետի ավարտի օրվան հաջորդող օրվանից կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը համարվում է լուծված օրենքի ուժով:

  • Ով կարող է ներգրավել կամավոր

    Կազմակերպություն` սույն օրենքի իմաստով՝ կամավոր աշխատանքներում ներգրավելու իրավունք ունեցող հանրային իշխանության մարմին, այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այլ իրավաբանական անձ (այդ թվում` հասարակական կազմակերպություն, հիմնադրամ, կուսակցություն և այլն) կամ հիմնարկ, ինչպես նաև հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող՝ շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձ.
  • Որն է կամավոր աշխատանքի սկզբունքները



  • Որոնք են կամավոր աշխատանքի նպատակները

    
  • 1. Կամավոր աշխատանքի հիմնական նպատակներն են՝
  • 1) կրթական, գիտական, մշակութային, սոցիալական, առողջապահական, բնապահպանական և այլ հանրային նշանակության խնդիրների լուծմանն աջակցելը.
  • 2) անձի անկախ կյանքի հմտությունների ձեռքբերմանն ու զարգացմանը, սոցիալական ներառմանն աջակցելը.
  • 3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) այդ վիճակից դուրս բերելուն աջակցելը.
  • 4) անձի մասնագիտական կողմնորոշմանը կամ կարիերայի պլանավորմանը, աշխատաշուկայում մրցունակությանն ուղղված զբաղունակության կամ առանցքային (փափուկ) հմտությունների զարգացմանն աջակցելը.
  • 5) ոչ ֆորմալ կամ ինֆորմալ կրթությամբ նոր գիտելիքներ, կարողություններ, հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների, կարողությունների, հմտությունների պահպանմանն աջակցելը.
  • 6) «Կրթություն-աշխատաշուկա» արդյունավետ փոխառնչությանը, որակյալ աշխատուժի ձևավորմանը կամ աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը նպաստելը, ինչպես նաև երիտասարդներին կամ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող այլ անձանց՝ աշխատաշուկայի միտումներին ծանոթանալուն և աշխատաշուկայում ինտեգրվելուն աջակցելը.
  • 7) քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, այդ թվում՝ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների կամ արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման աշխատանքներին կամ փրկարարական գործողություններին կամ տուժածներին օգնություն ցուցաբերելու կամ աղետների ռիսկերի կառավարման շրջանակներում իրականացվող աշխատանքներին աջակցելը.
  • 8) կամավոր աշխատանքին ուղղված նախաձեռնությունները զարգացնելը կամ դրանց աջակցելը, ինչպես նաև կամավոր աշխատանքի մասին հանրությանն իրազեկելը կամ կամավորության մշակույթի տարածմանը նպաստելը.
  • 9) սոցիալական պատասխանատվության կամ համերաշխության մթնոլորտի կայացմանը, ինչպես նաև ինքնակազմակերպվող և ակտիվ քաղաքացիական հասարակություն ձևավորելուն աջակցելը.
  • 10) հանրությանը մարդասիրական գաղափարների և սկզբունքների ոգով դաստիարակելը, կրթելը կամ հասարակական գործունեության մեջ ներգրավվելու հնարավորություն ընձեռելը կամ կամավորության սոցիալական ճանաչմանը նպաստելը.
  • 11) անձի՝ իր գիտելիքներով, կարողություններով, հմտություններով կամ փորձառությամբ օգտակար լինելուն կամ հասարակության սոցիալ-տնտեսական կյանքին մասնակցելուն, ինչպես նաև մարդկային կամ սոցիալական կապիտալի ձևավորմանը նպաստելը.
  • 12) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը կամ դրանց մասին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը կամ հասարակության մեջ ոչ խտրական վերաբերմունքի կամ փոխօգնության մթնոլորտի ձևավորմանը նպաստելը.
  • 13) պետական կամ հանրային միջոցառումների անցկացմանն աջակցելը.
  • 14) մասնակցային կառավարման, այդ թվում՝ ընտրական գործընթացներին մասնակցելու մշակույթի զարգացմանը նպաստելը:
  • 2. Կամավոր աշխատանքը կարող է կատարվել նաև սույն հոդվածի 1-ին մասով չսահմանված և օրենքով չարգելված այլ նպատակներով։

Առաջադրանք՝

  • Կամավոր աշխատողի առնվազն 3 իրավունք

Աշխատողն ունի իրավունք ստանալ կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվություն, խորհրդատվություն կամ աջակցություն կազմակերպության կողմից։

Կազմակերպությունից ստանալու իր կատարած կամավոր աշխատանքի վերաբերյալ տեղեկանք կամ երաշխավորագիր Կազմակերպությանը գրավոր դիմելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

Կամավոր աշխատանքի մասին պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով ունենալու կամավոր աշխատանքի հետ կապված հնարավոր ռիսկերից ապահովագրություն:

 Ստանալու վնասի հատուցում։

  • Կամավոր աշխատողի առնվազն 3 պարտականություն

Կամավորը պարտավոր է չտարածել կամ չհրապարակել կամավոր աշխատանքը կատարելու ընթացքում իրեն հայտնի դարձած անձնական տվյալների կամ պետական, բանկային, ապահովագրական, առևտրային, բժշկական, փաստաբանական կամ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող այլ տեղեկություններ։

Կամավոր աշխատանքը կատարել առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։

Նպատակային ու բարեխղճորեն օգտագործել Կազմակերպության հատկացրած գույքը և միջոցները,

  • Կազմակերպության առնվազն 3 իրավունք

Կազմակերպությունն ունի կամավորներ ներգրավելու իրացունք։

Կամավորից ստանալու տեղեկատվություն՝ կատարված կամավոր աշխատանքների վերաբերյալ։

Ապահովելու կամավորի մասնակցությունն իր կողմից իրականացվող կամավորական կամ այլ ծրագրերի մշակմանը.

  • Կազմակերպության առնվազն 3 պարտականություն

Կազմակերպությունը պարտավոր է կազմել պայմանագիր և կնքել այն։

Հաշմանդամություն ունեցող անձին որպես կամավոր ներգրավելու պարագայում ապահովել խելամիտ հարմարեցումներ։

Չտարածել կամ չհրապարակել կամավորներին կամավոր աշխատանքներում ներգրավելու ընթացքում իրեն հայտնի դարձած անձնական տվյալների կամ պետական, բանկային, ապահովագրական, առևտրային, բժշկական, փաստաբանական կամ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող այլ տեղեկություններ,

Թեմա 12՝ Ազգային շահեր

Թեմա 12՝ Ազգային շահեր
ա/ «Ազգ» հասկացության քաղաքական կողմերը
բ/ «Ազգային շահ» հասկացության քաղաքական բնութագրիչները
գ/ Ազգային շահերի դասակարգումը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 217-220
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/․

Առաջադրանք
1․ Փորձե՛ք բնորոշել «Ազգային շահ» հասկացությունը։

Ազգային շահն այսպես ասած ցույց է տալիս այն, ինչը լավ է երկրի, ազգի համար, թե՜ ներքին քաղաքականությունում և ազգի ներկայացուցիչների համար, և թե՜ նրանց ուրիշ երկրների հետ շփման համար։ Սա վերացական և սուբյեկտիվ կատեգորիա է, քանի որ որոշվում է այս կամ այն երկրի արժեքների համակարգով։ Օրինակ՝ եթե ​​հասարակությունը բարձր է գնահատում անհատի ազատությունները և մարդու իրավունքները, ապա նրա ազգային շահերը կարող են ներառել ժողովրդավարության և մարդու իրավունքների խթանումը միջազգայնորեն: Ընդհակառակը, ազգային ինքնիշխանության վրա մեծ շեշտադրում ունեցող հասարակությունը կարող է առաջնահերթություն տալ այլ ազգերի գործերին չմիջամտելուն:

Ազգային շահը արտահայտվում է իր գործադրման ընթացքում և այդ տեսակետից կարելի է ասել, որ քաղաքականությունը ազգային շահերի կարևորագույն միջոցներից է։
2․ Ի՞նչ գործոններ են ազդում ազգային շահերի ձևավորման վրա։

Ազգային շահերը, ինչպես ասեցի, շատ են կախված հասարակության արժեքային համակարգից։ Նաև ազգային շահերի ձևավորման վրա շատ են ազդում տնտեսական, սոցիալական, ռազմական և այլ գործոններ։ Մեծ ազդեցություն ունի աշխարհաքաղաքական բնութագրերը, նաև ռեսուրսները։

Օրինակներ՝
3․ Ի՞նչ խմբերի են բաժանվում ազգային շահերն ըստ իրենց նշանակության։

Կարող են բաժանվել այսպիսի ձևով՝ Կենսականորեն կարևոր (գլխավոր) և երկրորդական, նաև երկարատև և ժամանակավոր։

Ազգային ո՞ր շահերն են անվանում գլխավոր կամ հիմնական /բլոգային աշխատանք/․

Քաղաքագիտություն։ Դաս 11

Նոյեմբերի 27-դեկտեմբերի 1
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 11՝ Արտաքին քաղաքականության կառավարումը
ա/ Խորհրդարանի արտաքին քաղաքական լիազորությունները
բ/ Արտաքին քաղաքականության կառավարման գործադիր մարմինները
գ/ Դիվանագիտությունը և Հյուպատոսությունը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 213-216
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
Որո՞նք են՝

1․ Խորհրդարանի լիազորությունները արտաքին ոլորտում։

Խորհրդարանի օրենքները կարող են վերաբերվել արտաքին քաղաքականույթյանը և դրա կարգավորմանը և դա կարգավորվում է հենց օրենքներով։ Արտաքի ոլորտում խորհրդարանն իրականացնում է խորհրդանական վերահսկողություն։

Ազգային ժողովը ղեկավարում է բյուջեն։ Օրինակ, արտաքին քաղաքականության համար նախատեսված բյուջեները՝ դեսպանատները, տարբեր տեսակի այցերը։ Նաև օտարերկյա վարկերը և փոխառությունները։ Վերահսկում է պետական բյուջեի կատարումը։

Նաև, խորհրդարանի պատգամավորները կարող են վերահսկել նաև արտաքին քաղաքականության տարբեր հարցեր՝ պարզաբանեն, լուծեն։ Արտաքին հարցերի համար առանձին, մշտական հանձնաժողով կա։


2․ Կառավարության լիազորությունները արտաքին ոլորտում։

Կառավարությունները արտաքին ոլորտում ունեն լիազորությունների մի սպեկտր, որոնք միասին ձևավորում են իրենց արտաքին քաղաքականությունը։ Այս լիազորությունները, որոնք ներառված են սահմանադրություններում և կանոնադրություններում, հնարավորություն են տալիս երկրներին ներգրավվել համաշխարհային մասշտաբով: Հիմնական կողմերը ներառում են դիվանագիտություն, պայմանագրային բանակցություններ (հաճախ պահանջում են օրենսդրական հաստատում), առևտրային քաղաքականության ձևակերպում, պաշտպանական որոշումներ, արտաքին օգնության տրամադրում, ներգաղթի վերահսկողություն, միջազգային իրավունքի հավատարմություն, ներկայացվածություն համաշխարհային կազմակերպություններում և ճգնաժամային կառավարում: Կարևոր է նշել, որ առանձնահատկությունները տարբերվում են տարբեր երկրներում՝ արտացոլելով եզակի սահմանադրական շրջանակները, մինչդեռ գլոբալ դինամիկան շարունակաբար ազդում է այդ լիազորությունների իրականացման վրա:
3․ Նախագահի լիազորությունները արտաքին ոլորտում /բլոգային աշխատանք/․

Նախագահը՝ որպես պետության գլուխ, արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն է իրականացնում, ներկայացնում է հանրապետությունը միջազգային հարաբերություններում, միջազգային պայմանագրեր է կնքում, ստորագրում վավերագրերը, հաստատու, կասեցնում, կամ էլ չեղյալ հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը։ Նա նշանակումմ հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններին առընթեր ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչները հավատարմարգերը և հետկանչագրերը։ Նաև նահագահը պատասխանատու է ապաստան տալու հետ կապված հարցի համար։

Some stories from my trips…

I am not saying that I’ve travelled a lot out of my country, usually I travel inside my country and I really like it! But the few times when I travelled out of my country were wonderful and I learned a lot about other cultures, history, people and even myself. I realised how much I like to communicate to other people and learn new things about their culture. So, I can describe my expierence as something amazing.

But still, I had some… “adventures” there.

Well, first thing I want to tell about is when I was going to fly to Germany. My parent’s said the day I was flying and I trusted them without any doubt, I didn’t even check the tickets! So, I was just sitting, chilling on the sofa. I hadn’t pack my things, I didn’t take shower and stuff, I expected that I’ll do it tomorrow, because the fly was tomorrow at night. Then, my friend that was going to fly with texted me to do something I promised to her, because “We are not going to have any time later”. I didn’t get why she wanted me to do it now, because I had a day, but still. Then, she texted me something like “By the way, when are you arriving to the airport?”. And I realised: My parents got the date of my fly wrong. It was going to be just in hours! My family and I just started to do everything: I took the shower and started to get ready, my grandmother and mother started to pack my things. Then I started to help them. It was so stressful, I felt like I’m going to fail!
But after all, everything went good and we got there in time.

What also can I tell about? I was sleeping in the plane and my bottle with water fell off and… Dissapeared! Nobody could find it! I remember how sad I was. It was new and very, very beautiful one.

I also can tell about a lot of moments where I mispronounced some words and made people confused there, but I don’t want to. I am too ashamed…

Well, I can tell something very unusual!
It was in Germany. A little thing really triggered me and I felt like I want to cry, so I separated from my group that was in a shop, I got outside, sat on a bench in the park and started crying. I remember how miserable I felt. Now, I wouldn’t cry because of it, but I don’t want to depreciate me and my feelings in the past. Then, some man asked what happened, but I didn’t anwser and cried just louder. That man was looking like he was hurrying, but still, he stayed. He didn’t touch me or ask me a lot of questions. He just stood there and I felt so much support just my his presence. When I stopped crying, he asked me if I was okay. Then he left.
I liked how he didn’t pressure me and just showed me that I am not alone. I think that this kind of support is one of the best.
I am still very thankful to that man.