Ճամբարային գործունեություն։ Օր առաջին

Գտնել երկնիշ զույգ թվերի քանակը:

Պատ՝ 45

2. Գտնել 36-ի և 84-ի ընդհանուր բաժանարարների քանակը:

Պատ՝6

3. Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց գրառման մեջ առկա է 3 թվանշանը:

Պատ՝18

4. 10000-ից փոքր և 10-ից մեծ քանի՞ բնական թիվ կա, որոնց թվանշանների գումարը 2 է:

Պատ՝ 9

5.Գտնել 1×2 x3 x … x 93×94 (բազմակետերի փոխարեն հերթականությամբ բոլոր բնական թվերն են, մինչև նշված թվերը) արտադրյալի վերջին թվանշանը:

Պատ՝ 0

6.Մտապահված թիվը բազմապատկեցին 8-ով, այնուհետև ստացված թվից հանեցին 5 և ստացվեց 13-ից 7 անգամ մեծ թիվ: Գտնել մտապահված թիվը:

Պատ՝ 12

7. Ի՞նչ թիվ պետք է գրել ? նշանի փոխարեն, որպեսզի տեղի ունենա հետևյալ հավասարությունը 28x3x14x2=42x?:

Պատ՝16

8.Քանի՞ հատված կա նշված գծապատկերում: ___________ ________ _________ __________

Պատ՝4

9. 1-ից մինչև 100 բնական թվերի շարքում, որքանո՞վ է զույգ թվերի գումարը մեծ կենտ թվերի գումարից:

Պատ՝ 50

10. Յուրաքանչյուր րոպեում զամբյուղում եղած խնձորների թիվը կրկնապատկվում է: 12 րոպե հետո զամբյուղը լցվում է: Որքա՞ն ժամանակ հետո այն կիսով չափ կլցվի:

Պատ՝ 11

11.3 մարդ 4 օրում հավասարաչափ ուտում են 24 կգ սնունդ: 8 մարդ 2 օրում քանի՞ կգ սնունդ հավասարաչափ կուտեն:

Պատ՝32

12. 2019 բնական թվերի գումարը 2020 է: Գտնել այդ բնական թվերի արտադրյալը:

Պատ՝ 2

13. Նշված թվերից ո՞րը կարող է լինել երկու հաջորդական բնական թվերի արտադրյալի վերջին թվանշան: 1) 5 2) 9 3) 0 4) 3

14. Հաղորդալարի մի կտորը 6 անգամ կարճ է երկրորդից, իսկ երկրորդ կտորը 125 մ-ով երկար է առաջինից: Գտնել երկրորդ կտորի երկարությունը:

Պատ՝150

15. Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնց թվանշանները ձախից աջ մեծանում են:

Պատ՝ 666

Ֆլեշմոբի խնդիր։ Իմ լուծումը

5.Ձմեռ պապի սահնակը հանդիպակաց քամու  ժամանակ շարժվում  է 2797կմ/ժ, իսկ քամուն համընթաց՝  2903կմ/ժ արագությամբ: Որքա՞ն է քամու արագությունը։

Լուծում՝

xկմ/ժ-ով կնշանակենք սահնակի արագությունը առանց քամու ուժգնության

yկմ/ժ-ով կնշանակենք քամու արագությունը

Կազմենք համակարգ՝

{ x+y=2903
{ x-y=2797

Համակարգը լուծենք տեղադրման եղանակով՝

x=2797+y

2797+y+y=2903

2903-2797=106

106:2=53

y=53 կմ/ժ

Պատ՝ 53 կմ/ժ