Ճամփորդության վելրուծում

Հումվարի 14-ին մեր ջոկատն այցելեց բնակատեխնիկական թանգարան:

Ցուցանմուշներն իրենց հերթին իրենցից ներկայացնում էին հայերի գյուտերը, դրանց գյուտարարների հետ կապված բաները, Հայաստանում արտադրված իրերը և այլն։ Իհարկե, մեզ մանրամասնորեն պատմեցին սրանց մասին։

Պարզվում է, ես այդքան էլ շատ բան չգիտեի ազգիս մասին։ Մեզ պատմած տեղեկություններից 90%-ի մասին ես պատկերացում էլ չունեի։ Օրինակ, մտածե՞լ էիք արդյոք, թե այդ ինչպես է ստացվել, որ Հայաստանում սուզանավ են ստեղծել, կամ հիշո՞ւմ եք հայ առաջին տիեզերագնացի անունը և մասնագիտությունը։ Այս թանգարան այցելելուց հետո, ես այս հարցերի պատասխանները գիտեմ…

Ես շատ հպարտ էի այն մարդկանցով, որոնց անունը գրված էր թանգարանում։ Կարող եմ ասել, որ ես խորը մտածմունքների մեջ մտա թանգարան այցելելուց հետո։ Ես հասկանում եմ, որ այն հիմնված էր ոչ թե նրա համար, որ հայերը մտածեն՝ «Առաջ լավ էր, ամեն ինչ ունեինք, իսկ հիմա՞…», այլ նրա համար, որ նրանք հիշեն, թե ինչ մարդիկ ենք ունեցել և ինչի էինք ընդունակ եղել և որոշենք շարժվելով առաջ, լինել ավելի ու ավելի լավը, ձգտենք նոր բարձունքների։